Ռուսաստանն ավելացնում է ռազմական ներկայությունը Լատինական Ամերիկայում

Լուրեր

16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
Բոլորը

Նիկարագուան նախագահ Դանիել Օրտեգան հրամանագիր է ստորագրել, որով թույլատրել է ավելացնել ռուսական զորքերի ներկայությունը երկրում, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Նշենք, որ Նիկարագուան Ռուսաստանի ամենամոտ դաշնակիցներից մեկն է Լատինական Ամերիկայում

Ռուսական զորքերը, նավերն ու ինքնաթիռները Նիկարագուայում կտեղակայվեն տարվա երկրորդ կեսին։ Ըստ ռուսական ԶԼՄ-ների՝ դա արվում է «բացառապես մարդասիրական նպատակներով»։

Աղբյուրի փոխանցմամբ՝ այս լուրը տհաճ ցնցում էր հարավային հարևանի՝ Կոստա Ռիկայի համար, որը 1948 թվականից ի վեր սեփական զինված ուժերը չունի։

«Իհարկե, Կոստա Ռիկան, որպես խաղաղ երկիր, որը կայացրել է բանակ չունենալու պատմական որոշում, մտահոգված է, երբ սահմանի մյուս կողմում գտնվող հարևանը սկսում է ռազմական ուժեր հավաքել»,- ասել է Կոստա Ռիկայի նախագահ Ռոդրիգո Չավեսը՝ պատասխանելով Նիկարագուայի իշխանությունների գործողությունների վերաբերյալ հարցին։

ԱՄՆ-ում լուրն աննկատ չի մնացել։ Հունիսի 9-ին ելույթ ունենալով DW հեռուստաալիքով՝ ԱՄՆ պետքարտուղարի՝ Արևմտյան կիսագնդի հարցերով օգնական Բրայան Նիկոլսը խստորեն դատապարտել է Մանագուայի որոշումը։

«Նիկարագուան ռուսական ուժերին հրավիրել է մանևրելու, մինչ Ռուսաստանը ներխուժում է հարևան երկիր և խախտում Ուկրաինայում մարդու իրավունքները: Մենք դա համարում ենք Նիկարագուայի ռեժիմի սադրանք»,- ասել է նա։

Նիկոլսը նաև ակնարկել է Վաշինգտոնի հնարավոր պատասխանի մասին:

«Մենք պահանջում էինք ազատ արձակել քաղբանտարկյալներին և պահպանել ժողովրդավարական նորմերը, ինչպես նաև հրաժարվել հարևանների դեմ սադրանքներից: Բայց դա չլսվեց: Ակնհայտ է, որ մենք պետք է օգտագործենք մեր ձեռքի տակ եղած լծակները և գործիքները՝ մեր անհամաձայնությունն արտահայտելու համար»,- ասել է ամերիկացի դիվանագետը Լոս Անջելեսում Ամերիկայի գագաթնաժողովի շրջանակում։

Տաթև Ֆռանգյան