«Տուն՝ դեպի Եվրոպա». Թբիլիսիում բազմամարդ ակցիա է անցկացվել Վրաստանի եվրաինտեգրման օգտին

Լուրեր

28.07.2026 | 11:55
Վերացվել է «Թամարայի» երեք արտադրատեսակի արտադրության կասեցումը․ դրանք անվտանգ են ճանաչվել
28.07.2026 | 11:47
250 հազարից մինչև 8 միլիոն․ որքա՞ն արժեն մեծ պահանջարկ ունեցող համարանիշերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 11:42
Լցակայանը 4 տարում 600 մլն դրամի շրջանառություն է թաքցրել․ ՊԵԿ
28.07.2026 | 11:33
Շուրջ 400 ուկրաինական ԱԹՍ-ներ գրոհել են Մոսկվան ու Մոսկվայի մարզը․ Պոդոլսկում պահեստ է հրդեհվել
28.07.2026 | 11:23
Երկրպագուներն ընտրել են ԱԱ-2026-ի լավագույն գոլը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 11:14
Թրամփն այսօր Սպիտակ տանը կհանդիպի Զելենսկիի և Նեթանյահուի հետ․ Ուկրաինայի նախագահն արդեն ժամանել է ԱՄՆ
28.07.2026 | 11:08
Փոփոխություններ տրանսպորտային միջոցների հաշվառման պահանջարկ ունեցող համարանիշերի չափորոշիչներում․ ՈՒՂԻՂ
28.07.2026 | 11:06
Թուրքիան վերականգնում է Գյումրի տանող երկաթուղային ենթակառուցվածքները․ ըստ թուրք պաշտոնյայի՝ այն պատրաստ կլինի 2-3 ամսից
28.07.2026 | 10:57
Զախարովան հայտարարել է, թե ՀԱՊԿ-ի մասնակցությունը ԼՂ հակամարտությանն անհնար էր
28.07.2026 | 10:49
ԶՈՒ-ում մեկնարկել են զինվորական երդման արարողությունները
28.07.2026 | 10:38
Հայտնի է՝ որքան գումար է վաստակել Էնթոնի Ջոշուան երկորրդ ռաունդում ավարտված մենամարտի համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 10:30
Պեսկովը հայտարարել է, որ Պուտինը Փաշինյանին հիշեցրել է ԵՄ-ի հարցով Հայաստանում հանրաքվեի անհրաժեշտության մասին
28.07.2026 | 10:22
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների շինծու գործերով նիստը շարունակվել է դատախազների ելույթներով
28.07.2026 | 10:02
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 28-ի դրությամբ
28.07.2026 | 09:45
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
Բոլորը

Հազարավոր մարդիկ երկուշաբթի երեկոյան Վրաստանի մայրաքաղաքի կենտրոնում գտնվող խորհրդարանի շենքի դիմաց են հավաքվել՝ Վրաստանի և Եվրամիության դրոշներով։ Շատերը եղել են անգլերեն գրությամբ «Մենք Եվրոպա ենք» պաստառերով, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ակցիային, որը կազմակերպել էին «Ամոթ» քաղաքացիական շարժումն ու մի շարք այլ քաղաքացիական կազմակերպություններ, միացել է ընդդիմության մեծ մասը, ուսանողներ, իրավապաշտպաններ։

«Այսօր, չնայած մեր հայացքների տարբերությանը, մենք միասնական ենք այն հարցում, որ Վրաստանը պետք է գոյատևի և գոյատևի եվրոպական, ոչ թե ռուսական տարածքում»,- հանրահավաքում ասել է գրող և դրամատուրգ Լաշա Բուգաձեն՝ արժանանալով հանդիսատեսի ծափահարություններին:

«Մենք սպասում ենք հունիսի 24-ին Եվրամիության «դատավճռին», որտեղ քաղաքական առաջնորդները կորոշեն՝ արդյո՞ք Վրաստանը կստանա ԵՄ անդամության թեկնածու երկրի կարգավիճակ։ Մենք հիշում ենք, թե Մոլդովայի և Ուկրաինայի հետ եռյակն ինչպես է ստեղծվել Վրաստանի պատճառով, և Վրաստանը դրա դրոշակակիրն էր։ Օլիգարխիան և այս իշխանությունն ամեն ինչ արել են, որ մենք ինչ-որ տեղ հետ լինենք, ոչ թե առաջ՝ ինչպես պատմականորեն արժանի ենք»,- ասել է նա։

Վրաստանը, ինչպես և Մոլդովան, ԵՄ-ին անդամակցելու պաշտոնական հայտ է ներկայացրել մարտի 3-ին: Մինչ այդ, Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից անմիջապես հետո, Կիևը նույնպես դիմել է ԵՄ-ին։

Տաթև Ֆռանգյան