Թուրքիան կարող է Մեծ Բրիտանիայից Eurofighter Typhoon կործանիչներ գնել, եթե ԱՄՆ-ի հետ F-16-երի գործարքը ձախողվի․ Middle East Eye

Լուրեր

28.07.2026 | 12:08
ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այցեր են իրականացրել ՁՊՎ-ներ և դատարանների խցեր
28.07.2026 | 11:55
Վերացվել է «Թամարայի» երեք արտադրատեսակի արտադրության կասեցումը․ դրանք անվտանգ են ճանաչվել
28.07.2026 | 11:47
250 հազարից մինչև 8 միլիոն․ որքա՞ն արժեն մեծ պահանջարկ ունեցող համարանիշերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 11:42
Լցակայանը 4 տարում 600 մլն դրամի շրջանառություն է թաքցրել․ ՊԵԿ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 11:33
Շուրջ 400 ուկրաինական ԱԹՍ-ներ գրոհել են Մոսկվան ու Մոսկվայի մարզը․ Պոդոլսկում պահեստ է հրդեհվել
28.07.2026 | 11:23
Երկրպագուներն ընտրել են ԱԱ-2026-ի լավագույն գոլը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 11:14
Թրամփն այսօր Սպիտակ տանը կհանդիպի Զելենսկիի և Նեթանյահուի հետ․ Ուկրաինայի նախագահն արդեն ժամանել է ԱՄՆ
28.07.2026 | 11:08
Փոփոխություններ տրանսպորտային միջոցների հաշվառման պահանջարկ ունեցող համարանիշերի չափորոշիչներում․ ՈՒՂԻՂ
28.07.2026 | 11:06
Թուրքիան վերականգնում է Գյումրի տանող երկաթուղային ենթակառուցվածքները․ ըստ թուրք պաշտոնյայի՝ այն պատրաստ կլինի 2-3 ամսից
28.07.2026 | 10:57
Զախարովան հայտարարել է, թե ՀԱՊԿ-ի մասնակցությունը ԼՂ հակամարտությանն անհնար էր
28.07.2026 | 10:49
ԶՈՒ-ում մեկնարկել են զինվորական երդման արարողությունները
28.07.2026 | 10:38
Հայտնի է՝ որքան գումար է վաստակել Էնթոնի Ջոշուան երկորրդ ռաունդում ավարտված մենամարտի համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 10:30
Պեսկովը հայտարարել է, որ Պուտինը Փաշինյանին հիշեցրել է ԵՄ-ի հարցով Հայաստանում հանրաքվեի անհրաժեշտության մասին
28.07.2026 | 10:22
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների շինծու գործերով նիստը շարունակվել է դատախազների ելույթներով
28.07.2026 | 10:02
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 28-ի դրությամբ
Բոլորը

Թուրքիայի կառավարությունը կարող է հետաքրքված լինել բրիտանական Eurofighter Typhoon ռազմական ինքնաթիռների գնմամբ, եթե ԱՄՆ-ից F-16 գնելու դիմումն առաջընթաց չունենա։ Այս մասին Middle East Eye-ին հայտնել են իրավիճակին ծանոթ աղբյուրները։

Լրատվամիջոցը նշում է, որ թուրքական ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ Հասան Քուջուքակյուզը անցյալ ամիս այցելել է Միացյալ Թագավորություն՝ Eurofighter կոնսորցիումի գլխավոր արտադրողը, և հանդիպել թագավորական օդուժի հրամանատար մարշալ Մայք Ուինգսթոնին։

«Eurofighter Typhoon-ները շատ լավն են, գերազանց որակի։ Դրանք կարող են ժամանակավոր տարբերակ լինել, քանի դեռ ձեռք չենք բերել հինգերորդ սերնդի TF-X-ի և տեղական արտադրությունը, իհարկե, եթե մենք չկարողանանք ձեռք բերել F-16-ը»,- լրատվականին ասել է թուրքական կառավարության աղբյուրը։

Սեպտեմբերին Թուրքիան 40 միավոր F-16-երի և 80 արդիականացման սարքերի գնման խնդրանքով նամակ է ուղարկել ԱՄՆ կառավարությանը՝ ավելի քան երկու տարի առաջ F-35-ի ծրագրից դուրս գալուց հետո՝ ռուսական S-400 համակարգերի գնման պատճառով: Թուրք պաշտոնյաներն ասում են, որ ԱՄՆ-ն ինքն է իրենց քաջալերել դիմել այդ հարցով։

«Նրանք նույնիսկ գիտեին, թե քանի կործանիչի կարիք ունենք և ասացին՝ ինչո՞ւ չեք դիմում և տեսնում՝ ի՞նչ կլինի»,- MEE-ին ասել է թուրք բարձրաստիճան պաշտոնյան:

Խնդրին ծանոթ աղբյուրներն ասում են, որ F-16-ի հարցումը կարող է Կոնգրես անցնել 2023 թվականի հունիսին Թուրքիայի նախագահական ընտրություններից հետո, քանի որ Բայդենի վարչակազմը չէր ցանկանում ցույց տալ,  թե լավություն է անում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարչակազմին:

Այնուամենայնիվ, Սիրիայի հյուսիսում քրդական խմբավորումների դեմ ռազմական գործողության մասին Թուրքիայի վերջին սպառնալիքները, ինչպես նաև ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հարցում Էրդողանի վետոն, կարող են բարդացնել ողջ գործընթացը, և Թուրքիան կարող է երկար ժամանակ չստանալ F-16-ները:

«Մեծ Բրիտանիան երկար ժամանակ փորձում է «Typhoon» ինքնաթիռը վաճառել Թուրքիային»,- ասել է TurDef.com պաշտպանական կայքի գլխավոր խմբագիր Օզգուր Էքսին:

Էմմա Չոբանյան