Ռուսաստանին չի հաջողվել ծովում վերահսկողություն հաստատել․ Բրիտանական հետախուզություն

Լուրեր

08.06.2026 | 10:50
Ֆլորենտինո Պերեսը վերընտրվել է «Ռեալի» նախագահի պաշտոնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 10:33
Ալեքսանդր Զվերևն առաջին անգամ դարձել է «Ռոլան Գարոսի» չեմպիոն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 10:29
Սվետլանա Տիխանովսկայան շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
08.06.2026 | 10:20
Հայաստանն ընտրել է իր սեփական ժողովրդավարական ուղին՝ չնայած սպառնալիքներին․ Լատվիայի նախագահը շնորհավորել է Փաշինյանին
08.06.2026 | 10:04
Ամփոփվել են 2005 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 10:00
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է 2025 թ․ բյուջեի կատարողականի նախնական քննարկումներին. ՈՒՂԻՂ
08.06.2026 | 09:52
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 8-ի դրությամբ
08.06.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.06.2026 | 09:31
Ղազախստանի նախագահը շնորհավորել է Փաշինյանին
08.06.2026 | 09:21
Ամփոփվել են 1980 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 08:30
Ամփոփվել են 1924 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 07:53
Ամփոփվել են 1596 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 07:35
Ամփոփվել են 1382 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 07:28
Ամփոփվել են 1363 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 06:48
1299 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Բոլորը

Մեծ Բրիտանիայի Պաշտպանության նախարարությունը հրապարակած տեղեկագրում վերլուծում է Ուկրաինայի պատերազմում ծովում տիրող իրավիճակը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նշվում է, որ 2022 թվականի հունիսի 17-ին Ուկրաինան հայտարարել է Harpoon հականավային համակարգի առաջին հաջող կիրառման մասին, որը ստացել էր արևմտյան գործընկերներից։

Հարվածի թիրախը գրեթե անկասկած եղել է ռուսական քարշակ «Վասիլի Բեխը», որը զենք և անձնակազմ էր տեղափոխում Սև ծովի Զմեյնի կղզի։

Ըստ բրիտանական հետախուզության՝ այս միջադեպը ցույց է տալիս, թե Ռուսաստանն ինչ դժվարությունների է բախվում գրավյալ կղզում իր կայազորն ապահովելու հարցում։ Նշվում է, որ հակամարտության սկզբից Ռուսաստանը արդեն իսկ մի շարք նավեր է կորցրել, այդ թվում՝ «Մոսկվա» հածանավը։ Դրանց մի մասը վնասվել է, որոշները՝ ոչնչացվել։

Ուկրաինայի առափնյա պաշտպանությունը Ռուսաստանին թույլ չի տալիս վերահսկողություն հաստատել ծովի վրա և իր ուժերը տեղափոխել սևծովյան շրջանի հյուսիս-արևմուտք։ Բրիտանիայի հետախուզության գնահատմամբ՝ դա խափանել է Մոսկվայի սկզբնական պլանները, որի մեջ էր մտնում ծովից Օդեսայի շրջանի համար սպառնալիքի ստեղծումը։

Էմմա Չոբանյան