ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության բանակցությունները կշարունակվեն․ Էրդողանի խոսնակ

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

Ֆինլանդիայի ու Շվեդիայի ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմումների շուրջ բանակցությունները շարունակվելու են, և Մադրիդում առաջիկա գագաթնաժողովը այդ առումով վերջնական կետը չէ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում Սկանդինավյան երկու երկրների ներկայացուցիչների հետ խորհրդակցություններից հետո կայացած ճեպազրույցում, գրում է «Անադոլու»-ն։

«Ինչպես մենք հայտարարել  ենք նախկինում, Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը մեզ համար շրջադարձային կամ վերջնական կետ չէ, այդ պատճառվ բանակցությունները կշարունակվեն։ Այդ մասին մենք ասել ենք Շվեդիայի ու Ֆինլանդիայի մեր զրուցակիցներին»,- ասել է Քալընը։

Նա նշել է, որ Թուրքիան ակնկալում է Շվեդիայից կոնկրետ քայլեր PKK-ի դեմ։ Միաժամանակ Քալընը հավելել է, որ Շվեդիայի իշխանություններն այս ուղղությամբ արդեն որոշակի հայտարարություններ հնչեցրել են։

Նա նաև կոչ է արել Շվեդիային ու Ֆիլանդիային  իրենց տարածքում կանխել PKK-ի համար միջոցների հավաքագրումը, նոր անդամների հավաքագրումը, ինչպես նաև Թուրքիայի դեմ նրա գործունեությունն ու քարոզչությունը։

Քալինը նաև հիշեցրել է Անկարայի ակնկալիքները՝ կապված Թուրքիային զենքի մատակարարման ուղղակի կամ անուղղակի էմբարգոյի վերացման հետ։

Հավելենք, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտողար Յենս Ստոլտենբերգի նախաձեռնությամբ Բրյուսելում դաշինքի կենտրոնակայանում բանակցություններ են անցկացվել Թուրքիայի, Ֆինլանդիայի և Շվեդիայի պատվիրակությունների միջև Հյուսիսատլանտյան դաշինքի բարձրաստիճան ներկայացուցիչների մասնակցությամբ։ Քննարկվել են Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմումների հարցը և Անկարայի կողմից այդ կապակցությամբ հնչեցված անվտանգության մտահոգությունները։

Թուրքական պատվիրակությունը գլխավորել են նախագահի մամուլի խոսնակ ու գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալընը և ԱԳ փոխնախարար Սեդաթ Օնալը։

ՆԱՏՕ-ի առաջնորդների առաջիկա գագաթնաժողովն էլ տեղի է ունենալու Մադրիդում հունիսի 28-30-ը։

Հիշեցնենք, որ Թուրքիան դեմ է Շվեդիայի ու Ֆինլանդիայի ՆԱՏՕ-ին անդամակցությանը։

Էմմա Չոբանյան