Ռուս լրագրողը վաճառել է իր Նոբելյան մրցանակը՝ Ուկրաինային օգնելու համար

Լուրեր

28.07.2026 | 12:08
ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այցեր են իրականացրել ՁՊՎ-ներ և դատարանների խցեր
28.07.2026 | 11:55
Վերացվել է «Թամարայի» երեք արտադրատեսակի արտադրության կասեցումը․ դրանք անվտանգ են ճանաչվել
28.07.2026 | 11:47
250 հազարից մինչև 8 միլիոն․ որքա՞ն արժեն մեծ պահանջարկ ունեցող համարանիշերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 11:42
Լցակայանը 4 տարում 600 մլն դրամի շրջանառություն է թաքցրել․ ՊԵԿ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 11:33
Շուրջ 400 ուկրաինական ԱԹՍ-ներ գրոհել են Մոսկվան ու Մոսկվայի մարզը․ Պոդոլսկում պահեստ է հրդեհվել
28.07.2026 | 11:23
Երկրպագուներն ընտրել են ԱԱ-2026-ի լավագույն գոլը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 11:14
Թրամփն այսօր Սպիտակ տանը կհանդիպի Զելենսկիի և Նեթանյահուի հետ․ Ուկրաինայի նախագահն արդեն ժամանել է ԱՄՆ
28.07.2026 | 11:08
Փոփոխություններ տրանսպորտային միջոցների հաշվառման պահանջարկ ունեցող համարանիշերի չափորոշիչներում․ ՈՒՂԻՂ
28.07.2026 | 11:06
Թուրքիան վերականգնում է Գյումրի տանող երկաթուղային ենթակառուցվածքները․ ըստ թուրք պաշտոնյայի՝ այն պատրաստ կլինի 2-3 ամսից
28.07.2026 | 10:57
Զախարովան հայտարարել է, թե ՀԱՊԿ-ի մասնակցությունը ԼՂ հակամարտությանն անհնար էր
28.07.2026 | 10:49
ԶՈՒ-ում մեկնարկել են զինվորական երդման արարողությունները
28.07.2026 | 10:38
Հայտնի է՝ որքան գումար է վաստակել Էնթոնի Ջոշուան երկորրդ ռաունդում ավարտված մենամարտի համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 10:30
Պեսկովը հայտարարել է, որ Պուտինը Փաշինյանին հիշեցրել է ԵՄ-ի հարցով Հայաստանում հանրաքվեի անհրաժեշտության մասին
28.07.2026 | 10:22
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների շինծու գործերով նիստը շարունակվել է դատախազների ելույթներով
28.07.2026 | 10:02
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 28-ի դրությամբ
Բոլորը

«Նովայա գազետա»-ի գլխավոր խմբագիր Դմիտրի Մուրատովի Նոբելյան մեդալը ԱՄՆ-ի Heritage աճուրդում վաճառվել է 103,5 մլն դոլարով։ Այս մասին հայտնում է Novaya Gazeta Europe-ը։ Մեդալի մեկնարկային գինը եղել  է 550 000 դոլարը։

Մուրատովը խոստացել է գումարը փոխանցել ՅՈՒՆԻՍԵՖ-ին, որը կուղարկի այն երկրներ, որտեղ կան փախստականներ Ուկրաինայից։
«Ամբողջ գումարը, որը մենք այսօր ստանում ենք, փոխանցում ենք ՅՈՒՆԻՍԵՖ-ին, որը խոստացել է, որ այդ գումարները կգնան բոլոր այն երկրներ, որտեղ կան փախստականներ և փախստականների երեխաներ Ուկրաինայից՝ Լեհաստան, Ռուսաստան, Գերմանիայ, Մոլդովա, Սլովենիա, Հունգարիա»,- ասել է նա։

Նշվում է, որ Դմիտրի Մուրատովը և ֆիլիպինցի լրագրող Մարիա Ռեսան 2021 թվականին արժանացել են Խաղաղության Նոբելյան մրցանակի՝ «խոսքի ազատությունը պաշտպանելուն ուղղված ջանքերի համար, որը ժողովրդավարության և կայուն խաղաղության նախապայման է»։

Մուրատովը դեմ է արտահայտվել Ռուսաստանի ներխուժմանը Ուկրաինա և կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները։ Մեդալը վաճառելու մտադրության մասին նա հայտարարել էր այս տարվա մարտի վերջին, ինչից կարճ ժամանակ անց «Նովայա գազետա»-ն հայտարարել էր աշխատանքի դադարեցման մասին։ Պաշտոնական պատճառը Ռոսկոմնադզորից երկրորդ նախազգուշացումն էր։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանի Դաշնությունում պատերազմի մասին հրապարակաումների պատճառով սահմանափակվել էր «Էխո Մոսկվի» և «Ռեյն» կայքերի

հասանելիությունը։

Տաթև Ֆռանգյան