ՌԴ-ում ԵՄ դեսպանին կանչել են ԱԳՆ՝ Լիտվայի կողմից Կալինինգրադ ապրանքների տարանցման արգելքի պատճառով

Լուրեր

21.07.2026 | 16:49
Անկարան բանակցություններ է վարում երրորդ երկրների հետ՝ C-400-ի վերաբերյալ․ Թուրքիայի պաշտպանության նախարար
21.07.2026 | 16:40
Շնորհավորում եմ Ադրբեջանին և Հայաստանին Վաշինգտոնում համաձայնագրի ստորագրման կապակցությամբ․ Մերց
21.07.2026 | 16:35
Դատավոր Կարեն Ֆարխոյանը կարգապահական պատասխանատվության է ենթարկվել
21.07.2026 | 16:32
Զինեդին Զիդանը գլխավորել է Ֆրանսիայի հավաքականը․ աղբյուր
21.07.2026 | 16:21
24.9 մլն դրամի վնաս համայնքին․ Վանաձորի նախկին ղեկավար Մամիկոն Ասլանյանի գործը հասել է դատարան
21.07.2026 | 16:12
Տեղեկություն է ստացվել, որ «Կարմիր Սար» կոչվող հատվածում՝ օտարերկրացի զբոսաշրջիկին անհրաժեշտ է փրկարարների օգնությունը․ ՆԳՆ
21.07.2026 | 16:04
ՔՊ-ից ովքեր չեն վերցնում մանդատները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
21.07.2026 | 16:01
Վերջին երկու շաբաթվա ընթացքում գրեթե 100 ամերիկացի զինծառայող է վիրավորվել․ Պենտագոն
21.07.2026 | 15:58
Հայ ըմբիշները Բաքու կմեկնեն՝ Մ-17 տարեկանների Աշխարհի առաջնությանը մասնակցելու համար
21.07.2026 | 15:53
Հազարավոր երկրպագուներ Արգենտինայի հավաքականին դիմավորել են Բուենոս Այրեսում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 15:51
Նարեկ Կարապետյանի վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել ԿԸՀ. Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 15:44
Վենետիկում քննարկվել են հայ-իտալական առևտրատնտեսական կապերի զարգացման հեռանկարները
21.07.2026 | 15:35
Դավիթ Ղազինյանի գործն արագ ուղարկել են դատարան. Արամ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
21.07.2026 | 15:31
Ռուս դիվանագետը Հնդկաստանի ԱԳՆ-ն է կանչվել՝ հրթիռային հարվածի հետևանքով 4 նավաստիների մահվան համար
21.07.2026 | 15:23
Դեռահասների մասնակցությամբ բռնության տեսանյութ է տարածվում․ ՆԳՆ-ից և ՔԿ-ից արձագանքել են
Բոլորը

Ռուսաստանում ԵՄ դեսպան Մարկուս Էդերերը կանչվել է ՌԴ ԱԳՆ՝ կապված Լիտվայի կողմից իր տարածքով բեռների մի մասը Կալինինգրադի մարզ տեղափոխելու արգելքի հետ։ Այս մասին հեռուստատեսային հարցազրույցում հայտարարել է Կալինինգրադի նահանգապետ Անտոն Ալիխանովը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Որքանով ես գիտեմ՝ երեքշաբթի Ռուսաստանում ԵՄ դեսպան Մարկուս Էդերերին կանչել են ԱԳ նախարարություն, նրան համապատասխան պայմաններ կառաջադրվեն»,- ասել է Ալիխանովը։

Հունիսի 18-ից Վիլնյուսը, համաձայն Ռուսաստանի դեմ սահմանված ԵՄ պատժամիջոցների, արգելել է Լիտվայի տարածքով բեռների տարանցումը Կալինինգրադի մարզ և հակառակ ուղղությամբ։

Արգելքը վերաբերում է մայրցամաքային Ռուսաստանի և Կալինինգրադի միջև փոխադրվող բեռների մինչև 50%-ին, ներառյալ՝ շինանյութը, բետոնը և մետաղները:

Ալիխանովի խոսքով՝ Ռուսաստանը պատասխան միջոցներ կձեռնարկի շրջափակման հետ կապված։

«Եկեք նայենք քարտեզին: Անկեղծ ասած՝ առանց ռուսական տարանցման մերձբալթյան նավահանգիստները պարզապես կվերանան, կարող են լինել հսկայական թվով պատասխան միջոցներ»,- ասել է Կալինինգրադի նահանգապետը։

Վիլնյուսի պաշտոնյաները, վարժ լինելով Ռուսաստանից հնչող սպառնալիքներին, Մոսկվայի նախազգուշացումները հիմնականում որպես բամբասանք են ընդունել, իրավիճակը մեկնաբանել է New York Times-ը:

«Մեզ առանձնապես չեն անհանգստացնում ռուսական սպառնալիքները։ Կրեմլն արձագանքելու շատ քիչ տարբերակներ ունի»,- ասել է Լիտվայի խորհրդարանի Ազգային անվտանգության և պաշտպանության հանձնաժողովի նախագահ Լաուրինաս Կասչյունասը:

Ռուսաստանի ռազմական պատասխանը, նրա կարծիքով, չափազանց քիչ հավանական է, քանի որ Լիտվան ՆԱՏՕ-ի անդամ է։ Եթե ​​այդպես չլիներ, Մոսկվան, հավանաբար, կդիտարկեր նման հնարավորությունը, կարծում է Կասչյունասը։

Ուկրաինա ռուսական ներխուժման պատճառով ԵՄ-ի սահմանած պատժամիջոցները բացահայտեցին մի տարածաշրջանի սուր խոցելիությունը, որը Ռուսաստանի մաս է, բայց կապված չէ մնացած երկրի հետ, գրում է New York Times-ը։ Այն սահմանակից է Բալթիկ ծովին, բայց գտնվում է ՆԱՏՕ-ի անդամ երկու երկրների՝ Լիտվայի և Լեհաստանի միջև:

Առայժմ ՌԴ ԱԳՆ-ից դեսպանի կանչի պաշտոնական հաստատում չկա։

Տաթև Ֆռանգյան