Աշխարհը պատրաստ չէ նոր համաճարակի․ ԱՀԿ

Լուրեր

28.07.2026 | 14:04
Սկանդալ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջև ՄԱԿ-ի ԱԽ-ում․ ԱՄՆ պատվիրակությունը Ֆրանսիայի ներկայացուցչի ելույթի ժամանակ լքել է դահլիճը
28.07.2026 | 13:51
ՌՀՀ-ն այս տարի ունեցել է 966 շրջանավարտ
28.07.2026 | 13:40
Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիայում հրդեհներն ամենաուժեղն են Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր
28.07.2026 | 13:39
Զինեդին Զիդանը՝ Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ
28.07.2026 | 13:33
Մելիքգյուղում էլեկտրական շչակ է փորձարկվելու
28.07.2026 | 13:23
Արտյոմ Սիմոնյանն առաջին գոլն է խփել նոր մրցաշրջանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 13:19
Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
28.07.2026 | 13:15
Հրդեհ Ուրցաձոր գյուղում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը
28.07.2026 | 13:04
131 ԱԹՍ է արձակվել Ուկրաինայի ուղղությամբ․ Ռուսաստանը հայտնել է երկու նավի հարվածելու մասին
28.07.2026 | 12:53
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Զախարովայի՝ ԼՂ հակամարտության ու ՀԱՊԿ-ի մասին հայտարարությանը
28.07.2026 | 12:45
Հայկ Կոնջորյանի եղբոր ծեծի գործով քրեական հետապնդում է նախաձեռնվել 5 անձի նկատմամբ
28.07.2026 | 12:29
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը հաստատել է՝ Լոնդոնը պատրաստ է զորքեր ուղարկել Ուկրաինա պատերազմի ավարտից հետո
28.07.2026 | 12:23
«Էկոակտիվիզմը Հայաստանի համայնքներում 2025 թվականին» թեմայով համաժողով. ՈՒՂԻՂ
28.07.2026 | 12:15
Պաոլո Մալդինին հեռանում է Իտալիայի հավաքականից իր նշանակումից 16 օր անց
28.07.2026 | 12:08
ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այցեր են իրականացրել ՁՊՎ-ներ և դատարանների խցեր
Բոլորը

Աշխարհը պատրաստ չի լինի նոր համաճարակի։ Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը Ջակարտայում կայացած մամուլի ասուլիսում, որտեղ հանդիպելու են G20-ի առողջապահության նախարարները, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք պետք է լրջորեն վերաբերվենք այն դասերին, որ քաղել ենք այս համաճարակից (կորոնավիրուսից) և համոզվենք, որ հետևում ենք աշխարհը (համաճարակներին) նախապատրաստելու առաջարկություններին: Ի դեպ, մենք գտնվում ենք համաճարակի մեջտեղում: Աշխարհը պատրաստ չէ։ Եթե ևս մեկ վիրուս հարվածի, նոր համաճարակ կսկսվի, մենք դրան պատրաստ չենք լինի»,- ասել է ԱՀԿ ղեկավարը։

ԱՀԿ գլխավոր տնօրենը նաև նշել է COVID-19-ի դեմ պայքարի վերաբերյալ առաջարկությունների ամբողջական իրականացման կարևորությունը։

«Մենք պետք է շատ արագ շարժվենք՝ յուրաքանչյուր երկրում առաջարկությունները կյանքի կոչելու համար, այդպես մենք կկանխենք հաջորդ համաճարակը»,- հավելել է նա։

Տաթև Ֆռանգյան