G7-ի երկրները պայմանավորվել են համագործակցել՝ մամուլի ազատության պաշտպանության համար

Լուրեր

16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
16.09.2026 | 20:06
Աշխատակիցներին սպառնում են աշխատանքից ազատել քաղաքական հայացքների պատճառով. «Անկախ դիտորդ»-ը ահազանգում է
16.09.2026 | 19:50
Նիժնի Տապըռի գեղ եք ուզում, որ ոնց ուզեք՝ ձեր «Մայբախ»-ները քշեք. Փաշինյան
16.09.2026 | 19:37
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Սպարտա Պրահայի» դեմ խաղում
16.09.2026 | 19:36
Ինչի է` Դուք, Ղարաբաղից լինելով, Երևանում բնակարան ունեք, 100 հազարը չունեն. Փաշինյանը` Հովսեփյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:25
Կախած վիճակում կոշիկդ հանելու եմ. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:14
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնարկեցին հաղթանակով
16.09.2026 | 19:06
Եթե Քոչարյանի ունեցվածքը օրինական է, թող հեղափոխություն անեն. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:02
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 18:55
Հայտնի է՝ ով է Սիմոնյանի նշած քրեական հեղինակությունը, որը, ըստ նրա, Հայկ Սարգսյանի ընտանիքի ընկերն է
16.09.2026 | 18:46
ՀՀ-ն է որոշումներ կայացնելու TRIPP մուտք ու ելքի պահին. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:34
Հայաստանի Մ-17 հավաքականը պարտվել է Լիբանանին
16.09.2026 | 18:29
Ուկրաինայի ԶՈՒ-ն հայտարարել է Ղրիմի օդանավակայանում ռուսական Սու-24 ռմբակոծիչի հարվածելու մասին
16.09.2026 | 18:27
Պուտինի մոտ ռազմաբազան հանելու հարց չեմ բարձրացրել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:18
Ինչ տեսանք Ադրբեջանի պաշտոնյայի կողմից անընդունելի է. Փաշինյանը` Հաջիևի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Մեծ յոթնյակի» (G7) երկրները ցանկանում են ավելին անել՝ մամուլի և արտահայտվելու ազատությունն ապահովելու և ապատեղեկատվության դեմ պայքարելու համար։ Բոննում տեղի ունեցած հանդիպման ժամանակ G7-ի երկրների մշակույթի նախարարները համապատասխան կոմյունիկե են հրապարակել, փոխանցվում է DW-ի ռուսական ծառայությունը։

Փաստաթղթի համաձայն՝ նախատեսվում է գտնել կեղծ տեղեկատվության արդյունավետ հակազդման միասնական միջոց։ G7-ը ցանկանում է նաև հանդես գալ կառավարության գրաքննության և ազատ մամուլի սահմանափակումների դեմ: Բացի այդ, կքննարկվեն շուկայի կանոնները, որոնք ուղղված են տեղեկատվական խոշոր հարթակներին:

Գերմանիայի մշակույթի և ԶԼՄ-ների պետական նախարար Կլաուդիա Ռոթը հայտարարել է, որ կոմյունիկեն նաև «ազդանշան է ազատ լրատվամիջոցների կարգը պաշտպանելու համար»: Նրա խոսքով, ապատեղեկատվությունը դարձել է զենք, այդ թվում՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի ազդեցության ներքո։ Ռոթը մատնանշել է G7-ի երկրների ցանկությունը՝ ավելի ակտիվորեն ներգրավվել սպառնալիքի տակ գտնվող լրագրողների պաշտպանությանն ուղղված աշխատանքում։

Մշակույթի նախարարների հանդիպումը կայացել է G7-ի գագաթնաժողովից մոտ մեկ շաբաթ առաջ, որը կանցկացվի Բավարիայի Էլմաու ամրոցում՝ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի գլխավորությամբ։ Մասնակիցների խոսքով՝ սա առաջին դեպքն է, երբ նման հանդիպման ժամանակ մեդիա քաղաքականությունը դիտարկվում է որպես անկախ թեմա։

Տաթև Ֆռանգյան