ՀՀ ՄԻՊ-ը Վաշինգտոնում հանդիպել է Ազգային դեմոկրատական ինստիտուտի ներկայացուցիչների և Դեմոկրատիայի ազգային հիմնադրամի նախագահի հետ

Լուրեր

24.06.2026 | 23:56
Հրդեհ Վարդաշեն 6-րդ փողոցի շենքերից մեկում. մեկ անձ դիմել է բուժօգնության, տարհանվել է 12 քաղաքացի
24.06.2026 | 23:13
Վստահ եմ, որ ամուր գործընկերությունը կշարունակի զարգանալ. ՊԵԿ նախագահը՝ ՎԶԵԲ ներկայացուցիչներին
24.06.2026 | 22:56
Կամավոր հանձնվել է մեծ քանակի զենք-զինամթերք
24.06.2026 | 22:43
Ռուսաստանը բանակցում է Ղազախստանից ԱԻ-92 բենզին ներմուծելու շուրջ
24.06.2026 | 22:24
Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ կեսը կանայք են. ԱԳՆ
24.06.2026 | 22:10
Ուկրաինա-Բելառուս սահմանին գտնվող վերահեռարձակող կայանները դադարեցրել են աշխատանքը. Զելենսկի
24.06.2026 | 21:57
Ցանկանում եմ, որ տարածաշրջանում պատերազմ չլինի․ Ալիևն ընդունել է Իրանի խորհրդարանի նախագահին
24.06.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.06.2026 | 21:29
Կալիֆոռնիայի հյուսիսում 5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
24.06.2026 | 21:15
Ինչպես է երիտասարդ այգեգործը շրջանցել ՌԴ սահմանափակումները․ ծիրանի վաճառք՝ այլ շուկայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 21:09
Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Արցախի հայերի ու գերիների վերաբերյալ պաշտոնական Փարիզի հայտարարությունները
24.06.2026 | 21:00
ՌԴ-ն ՀՀ-ի դեմ որտեղի՞ց ուժային գործողություն կանի․ եթե 102-րդ բազայից փորձի՝ կչեզոքացվեն, բանակի կարիք չի լինի․ Ռուբեն Մեհրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 20:37
Քննարկվել են ՎԶԵԲ-ի հետ իրականացվող ծրագրերն ու նոր նախաձեռնությունների հնարավորությունները
24.06.2026 | 20:24
Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ ԻԼԻՊ-ի հետ կապված կասկածյալ է սպանվել
24.06.2026 | 20:10
Զինվորի տունը՝ նաև երեխաների համար․ վերականգնողական նոր բաժանմունք է բացվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Քրիստիննե Գրիգորյանը Վաշինգտոնում հանդիպել է Ազգային դեմոկրատական ինստիտուտի (NDI) ներկայացուցիչների և Դեմոկրատիայի ազգային հիմնադրամի (NED) նախագահ Դեմիոն Ուիլսոնի հետ․ տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից։

«Ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներին Պաշտպանը ներկայացրել է մարդու իրավունքների վիճակը Հայաստանում, ինչպես նաև այն հիմնական ուղղությունները, որոնցով Պաշտպանի հաստատությունն աշխատում է։

Դեմիոն Ուիլսոնը հետաքրքրվել է ժողովրդավարական բարեփոխումների ընթացքի ու դրանց մարտահրավերների վերաբերյալ Պաշտպանի կարծիքով։ Ուիլսոնը շեշտել է, որ տպավորված է ժողովրդավարական բարեփոխումների օրակարգն առաջ մղելու Հայաստանի հետևողականությունից՝ չնայած, որ երկիրն անցել է պատերազմի ու այլ դժվարություններով։

Զրուցակիցների հարցերին ի պատասխան Քրիստիննե Գրիգորյանը մանրամասնել է հումանիտար հարցերով, կանանց տնտեսական ու քաղաքական հզորացման, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ու անկախ կյանքի ապահովման, զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության ապահովման ուղղություններով ՄԻՊ հաստատության կողմից կատարվող աշխատանքները։ Զրուցակիցները հետաքրքրվել են նշված ուղղություններով առկա հիմնական մարտահրավերներից, հաստատության ռեսուրսների առկայությունից։

Քրիստիննե Գրիգորյանը գոհունակությամբ նշել է խնդրահարույց ուղղություններով քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, ներառյալ՝ պատասխանատու մեդիայի գործընկերների հետ համագործակցության որակի մասին։

Կողմերը նախանշել են կոնկրետ խնդիրներ, որոնց ուղղությամբ ամերիկյան գործընկերներն իրենց աջակցության պատրաստակամությունն են հայտնել՝ ներառյալ ընթացիկ ու նոր մեկնարկող ծրագրերի շրջանակներում»,- ասված է հաղորդագրությունում։