Աղետի գոտու անօթևան ընտանիքների համար բնակարանների կառուցման համար հատկացված միջոցների նպատակային օգտագործման փաստը կստուգվի քրգործով. դատախազություն

Լուրեր

08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
08.08.2026 | 15:24
Կյանքից հեռացել է Լիոնել Մեսիի հայրը
08.08.2026 | 15:04
Ջերմաստիճանը կնվազի. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
08.08.2026 | 14:50
Ռուբինյանը շնորհավորել է խաղաղության հռչակագրի ստորագրման առաջին տարեդարձի առիթով
08.08.2026 | 14:24
Ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստները Եվրոպայի Մ20 առաջնությունում երկու խաղափուլից հետո
08.08.2026 | 13:57
Վթարային ջրանջատում` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
08.08.2026 | 13:46
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»
08.08.2026 | 13:39
Իսպանիան սահմանային վերահսկողություն է սահմանել Իտալիայից ժամանողների նկատմամբ
08.08.2026 | 13:20
«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով
08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը ՀՀ Շիրակի մարզպետից տացված փաստաթղթերի հիման վրա ուսումնասիրել է աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության միջոցառումների պայմանագրային պարտավորությունների կատարման վիճակը: Այս մասին տողեկանում ենք դատախազության մամուլի ծառայությունից:

Պարզվել է, որ ՀՀ կառավարության 2020թ. մայիսի 7-ի և 2021թ. հունիսի 17-ի համապատասխան որոշումներով սահմանվել են աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության միջոցառումները, որը վերաբերում է Շիրակի մարզի 7 գյուղական բնակավայրերի 27 բնակելի տների շահառուներին:

Որոշման կատարումն ապահովելու նպատակով ՀՀ Շիրակի մարզպետարանի և «Ֆուլեր տնաշինական կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպության միջև կնքվել է շահառու ճանաչված ընտանիքների բնակելի տների կառուցման շինարարական աշխատանքների կազմակերպման պայմանագիր, որի կատարման համար հատկացվել է 437 մլն ՀՀ դրամ:

Պայմանագրի համաձայն՝ բնակելի տների շինարարական աշխատանքների ֆինանսավորումը ՀԿ-ին մարզպետի աշխատակազմի կողմից իրականացվում է փուլերով՝ ըստ ՀԿ-ի կողմից իրականացված առանձին գույքային միավորների մասով կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունների:

2020թ. հուլիսի 1-ից մինչև 2021թ. դեկտեմբերի 8-ը ժամանակաշրջանի համար ՀԿ-ի կողմից ներկայացված ծրագրային հաշվետվությունների հիման վրա վերջինիս փոխանցվել է 310.156.400 ՀՀ դրամ:
Ուսումնասիրությամբ պարզվել է, որ պայմանագրով նախատեսված բնակելի տների կառուցման համար նշված գումարը ստանալու նպատակով «Ֆուլեր տնաշինական կենտրոն» բարեգործական ՀԿ-ն 2020թ. հուլիսի 1-ից մինչև 2021թ. դեկտեմբերի 8-ը ժամանակաշրջանի համար կազմել և ՀՀ Շիրակի մարզպետարան է ներկայացրել կատարված աշխատանքների վերաբերյալ ընդհանրական տվյալներ պարունակող հաշվետվություններ, որոնցում բացակայել են յուրաքանչյուր գույքային միավորի մասով կատարված աշխատանքի քանակական ու որակական բնութագրիչները: Իսկ ՀՀ Շիրակի մարզպետարանի իրավասու պաշտոնատար անձինք չեն ստուգել կամ հսկել իրականացվող աշխատանքները, ինչի արդյունքում մշտադիտարկում իրականացրած ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը զրկվել է կազմակերպության կողմից կատարված աշխատանքների և օգտագործված գումարների արժանահավատությունը գնահատելու հնարավորությունից:

Բացի այդ, պարզվել է նաև, որ պայմանագրի շրջանակներում բարեգործական ՀԿ-ն պետական միջոցների հաշվին կատարել է ընդհանուր 13.336.500 ՀՀ դրամի ծախսեր. ձեռք է բերել հիմնական միջոց և վճարել մատուցված ծառայությունների դիմաց, որոնք չեն նախատեսվել պայմանագրով, անմիջական չեն առնչվել կնքված պայմանագրով նախատեսված բնակելի տների կառուցման կամ նորոգման հետ, արժեքի մեջ ներառման ենթակա չեն:

Նշված աշխատանքների մասին ՀԿ-ն 2020թ. հուլիսի 1-ից մինչև 2021թ. դեկտեմբերի 8-ը ժամանակաշրջանի համար հաշվետվություն է ներկայացրել մարզպետարան, իսկ ՀՀ Շիրակի մարզպետարանի իրավասու պաշտոնատար անձինք ընդհանուր 13.336.500 ՀՀ դրամ են փոխանցել ՀԿ-ին բնակելի տների կառուցման արժեքի մեջ ներառման ոչ ենթակա ծախսերի դիմաց՝ պետության համար առաջացնելով ծանր հետևանքներ:

Նկատի ունենալով, որ ուսումնասիրության արդյունքում ի հայտ են բերվել հանցավոր արարքների հատկանիշների առերևույթ առկայությունը մատնանշող բավարար տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (2 դրվագ):

Նախաքննություն կատարելու և դրա շրջանակներում անօթևան ընտանիքների համար բնակարանների կառուցման համար հատկացված միջոցների նպատակային օգտագործման հանգամանքները լրիվ, oբյեկտիվ և բազմակողմանի քննությամբ պարզելու համար քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե: