Պետերբուրգյան միջազգային տնտեսական համաժողովին Արթուր Դավթյանը ներկայացրել է Հայաստանում գործարարության պաշտպանության իրավական կառուցակարգերը

Լուրեր

10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցում է 25-րդ հոբելյանական միջազգային տնտեսական համաժողովի աշխատանքներին․ տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

«Այսօր նա ելույթ է ունեցել համաժողովի «Պաշտպանվելու իրավունք. գործարարությունը Ռուսաստանում և արտերկրում» թեմայով պանելային քննարկմանը: Վերջինիս օրակարգում քննարկվել են գլոբալ մարտահրավերների պայմաններում գործարարների, ձեռնարկատիրական գործունեության իրավական պաշտպանության կառուցակարգերը, այս ոլորտում միջազգային գործակցության ներուժը:

ՀՀ գլխավոր դատախազը նշել է, որ Հայաստանում ներքին և արտաքին ներդրումների, գործարարության իրավական պաշտպանության ինչպես օրենսդրական, այնպես էլ ինստիտուցիոնալ բարեփոխումներն ուղղված են տնտեսական գործունեության հավասար մեկնարկային պայմանների և ազատությունների ապահովման, պետական մարմինների, այլ սուբյեկտների կողմից ձեռնարկատիրական գործունեությանն անտեղի, անհիմն և ապօրինի միջամտությունից պաշտպանվելու տնտեսվարողների իրավունքների երաշխավորմանը:

Արթուր Դավթյանը նշել է, որ տնտեսական հարաբերությունները, գործարարների իրավունքներն ու օրինական շահերը հանցավոր ոտնձգություններից պաշտպանելը ՀՀ դատախազության գործունեության հիմնական ուղղություններից է: Այդ մասին է վկայում ՀՀ գլխավոր դատախազությունում տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով ստորաբաժանման առկայությունը: Ելնելով ոլորտում քրեական շարժընթացի շարունակական վերլուծության արդյունքներից՝ ՀՀ գլխավոր դատախազությունը, իր բուն սահմանադրական լիազորությունների իրականացումից բացի, նշանակալի ներդրում է ունենում նաև տնտեսական գործունեության ազատությունների, պաշտպանության օրենսդրության կատարելագործման գործում:
Միջազգային գործարար հարաբերությունների զարգացման առումով Արթուր Դավթյանը կարևորել է ձեռնարկատիրական գործունեության պաշտպանութունը երաշխավորող իրավական կարգավորումները համագործակցող պետությունների միջև ներդաշնակեցնելու անհրաժեշտությունը:

Մասնավորապես, հաշվի առնելով ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության հանգամանքը՝ ՀՀ գլխավոր դատախազն իր ելույթում նշել է, որ Միության կոնկրետ իրավական կարգավորումները պարտավորեցնում են անդամ երկրների իրավապահ մարմիններին ապահովել իրենց աշխատանքի և մոտեցումների այնպիսի համարժեքություն, որի պայմաններում անդամ պետությունների քաղաքացիների, գործարարների համար երաշխավորված կլինեն ձեռնարկատիրական գործունեության անհրաժեշտ ազատություններն ու պաշտպանվածությունը և նրանք չեն զգա ԵԱՏՄ-ի ներսում պետական սահմանների առկայությունը: Վերջինս հատկապես արդիական է աշխարհաքաղաքական վերջին զարգացումների և դրանից ածանցվող միջազգային տնտեսական հարաբերությունների համար առաջացած խնդիրների խորապատկերին:

Այս իմաստով Արթուր Դավթյանը հավաստիացրել է, որ բոլոր պոտենցիալ ներդրողների համար Հայաստանում ապահովված են ինչպես տնտեսական ազատ գործունեության, անպես էլ դրանց իրավական պաշտպանության պայմանները»,- ասված է հաղորդագրությունում։