Մարտահրավերներն ու սպառնալիքները սրացման միտում ունեն․ Ստանիսլավ Զաս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
16.09.2026 | 20:06
Աշխատակիցներին սպառնում են աշխատանքից ազատել քաղաքական հայացքների պատճառով. «Անկախ դիտորդ»-ը ահազանգում է
16.09.2026 | 19:50
Նիժնի Տապըռի գեղ եք ուզում, որ ոնց ուզեք՝ ձեր «Մայբախ»-ները քշեք. Փաշինյան
16.09.2026 | 19:37
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Սպարտա Պրահայի» դեմ խաղում
16.09.2026 | 19:36
Ինչի է` Դուք, Ղարաբաղից լինելով, Երևանում բնակարան ունեք, 100 հազարը չունեն. Փաշինյանը` Հովսեփյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:25
Կախած վիճակում կոշիկդ հանելու եմ. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:14
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնարկեցին հաղթանակով
Բոլորը

«Անվտանգության համաշխարհային համակարգը ճգնաժամ է ապրում, և տասնամյակներ շարունակ գոյություն ունեցող պայմանավորվածությունները դադարում են գործել»,- այս տեսակետը հայտնեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանսլավ Զասը` ՀԱՊԿ անդամ երկրների Անվտանգության խորհուրդների քարտուղարների ընդլայնված նիստից հետո ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ համատեղ հայտարարությամբ հանդես գալու ժամանակ:

Զասը նշեց, որ Երևանում կայացած նիստում մանրամասն վերլուծվել է աշխարհում ռազմաքաղաքական իրավիճակը և կազմակերպության պատասխանատվության գոտում առկա իրավիճակը և ընդգծեց, որ աշխարհում առանցքային խաղացողների միջև վստահության մակարդակը հասել է ծայրահեղ ցածր մակարդակի:

«Մարտահրավերներն ու սպառնալիքները ոչ միայն չեն կորցրել իրենց սրությունը, այլև աճող գլոբալ անորոշության պատճառով սրման միտում ունեն»,- շեշտեց Զասը:

«ՀԱՊԿ-ը հավատարիմ է իր սկզբունքներին, որ բոլոր հակասությունները պետք է կարգավորվեն բացառապես քաղաքական ձևաչափով։ Դրա հետ մեկտեղ, ՀԱՊԿ-ը ձեռնարկում է անդամ երկրների անվտանգության բարձրացման բոլոր անհրաժեշտ միջոցները։ Հատուկ ուշադրություն է դարձվում ուժային բաղադրիչին: Դա անվտանգության ապահովման գլխավոր գործիքներից մեկն է։ Կարևոր բաղադրիչ է նաև հատուկ ծառայությունների և օպերատիվ կառույցների մակարդակով սերտ համակարգումը»,- նշեց կառույցի ղեկավարը:

Մանրամասները՝ տեսանյութում: