ՀԴՄ եմ գնել 450.000 դրամով, հիմա էլ նո՞րը պետք է գնեմ․ դժգոհություններ նոր սարք ձեռք բերելու պահանջից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
Բոլորը

Ընդամենը երկու շաբաթից ուժի մեջ մտնող անկանխիկ գնումների հնարավորության պարտադիր պահանջի մասին Factor TV-ի այցելած մոտ 1 տասնյակ խանութներից և ոչ մեկում հստակ պատկերացում չունեին։ Շատ սեփականատերեր չգիտեն՝ ինչ պետք է անել և ինչպես։

Կոշիկի վաճառքով զբաղվող Վրեժ Մինասյանն ասում է, որ 2-3 տարի առաջ էլ իրենց պարտադրվեց նոր սերնդի ՀԴՄ սարք գնել 160․000 դրամով, իսկ 55․000 դրամով գնած սարքերը մինչև հիմա տանը դրված են՝ չեն օգտագործվում։ Հիմա էլ նոր պարտադրանքը տարակուսանք է առաջացնում։

Գևորգ Ավետիսյանն էլ հեռախոսների և դրանց աքսեսուարների առք ու վաճառքով է զբաղվում։ Ասում է՝ հազվադեպ է պատահում, որ հաճախորդներն անկանխիկ վճարելու ցանկություն հայտնեն։

Հայաստանում այսօր բոլոր առևտրի կետերը չեն, որ անկանխիկ գործարք անելու հնարավորություն ունեն։ Այսօր շուրջ 62 հազար նոր սերնդի ՀԴՄ է գործում, որոնցից փոս-տերմինալով վճարում անելու հնարավորություն ունի միայն 12․500-ը, սակայն մյուսներն էլ կարող են ակտիվացնել այդ հնարավորությունը՝ դիմելով բանկ։ Ծառայության ակտիվացումն անվճար է՝ մեզ տեղեկացրեցին բանկերից մեկից, սակայն եթե ամսական շրջանառությունը չի գերազանցում 100․000 դրամը, ծառայությունն ապաակտիվանում է և կրկին ակտիվացնելը կարժենա 50․000 դրամ։

Հանրապետությունում դեռևս 514 ՀԴՄ էլ հին սերնդի է, որ գործում է օրենքի խախտմամբ, նրանց նկատմամբ արդեն տույժեր կկիրառվեն, եթե նոր սերնդի ՀԴՄ-ներ ձեռք չբերեն։

Ինչո՞ւ է պարտադրվում նոր ՀԴՄ ազատ մրցակցային շուկայում տնտեսավարողներին, ինչպե՞ս է պետությունը որոշել, որ հարկման արդյունավետությունը կախված է ՀԴՄ-ի տեսակից: Ինչո՞ւ պետությունը չի տրամադրում այդ հաշվիչ-դրամարկղային մեքենաները տնտեսավարողներին, այլ պարտադրում է գնել, ի՞նչ են անելու մարդիկ իրենց հին սերնդի, բայց նորմալ աշխատող ՀԴՄ-ները․ այս և նմանօրինակ մի շարք հարցեր են բարձրացնում տնտեսվարողները, բայց պատասխաններ առայժմ չկան։

Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանն էլ տեղեկացնում է, որ այս պահին երկու առևտրային բանկ պատրաստակամություն է հայտնել փոս-տերմինալի ծառայությունն ակտիվացնել ավելի մատչելի արժեքով։

Ամբողջությամբ ներդրվելու դեպքում այս ծրագիրը կնպաստի կանխիկ շրջանառության և ստվերի կրճատմանը, նաև հարկերի ծավալի ավելացմանը՝ ասում են պատկան մարմինները։

Հուլիսի 1-ից որոշ ոլորտներում ու դեպքերում անկանխիկ վճարումների պահանջը կլինի պարտադիր։ 15 օրից 300 հազար դրամը գերազանցող բոլոր գործարքները պետք է իրականացնեն միայն անկանխիկ։ Ավտոմեքենայի կամ տան կանխիկով վաճառքի դեպքում  գործարքն առոչինչ կճանաչվի։ Ամբողջությամբ անկանխիկ կդառնան նաև բուժհաստատություններում վճարումները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան