Ալիևը հայտարարել է, թե «Մինսկի խմբի թոշակի գնալու ժամանակն է»

Լուրեր

28.07.2026 | 15:00
Պեսկովն ասել է, թե Փաշինյանը Պուտինին չի հայտնել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հանրաքվեի անցկացման ժամկետները
28.07.2026 | 14:53
Բոլոր մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն․ Հայկ Կոնջորյանը՝ եղբոր ծեծի դեպքի մասին
28.07.2026 | 14:41
Ճապոնիայում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել․ տրանսպորտային հաղորդակցությունը խափանվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 14:30
ՌԴ Արտաքին հետախուզությունը հայտարարել է, թե ԵՄ-ն դեպի իրեն է գրավում Հայաստանին, սակայն «օգնել չի կարող»
28.07.2026 | 14:25
Պալատը դատապարտել է Ծառուկյանի գործով փաստաբան Երեմ Սարգսյանին հեռացնելն ու որպես վկա հրավիրելը
28.07.2026 | 14:24
Արման Ծառուկյանը մարզվում է Ծաղկաձորում և մենամարտ կանցկացնի Երևանում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
28.07.2026 | 14:16
Օդեսայում մեքենայի պայթյունի հետևանքով տղամարդ է վիրավորվել․ մեքենան զինվորականի է պատկանում
28.07.2026 | 14:04
Սկանդալ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջև ՄԱԿ-ի ԱԽ-ում․ ԱՄՆ պատվիրակությունը Ֆրանսիայի ներկայացուցչի ելույթի ժամանակ լքել է դահլիճը
28.07.2026 | 13:51
ՌՀՀ-ն այս տարի ունեցել է 966 շրջանավարտ
28.07.2026 | 13:40
Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիայում հրդեհներն ամենաուժեղն են Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր
28.07.2026 | 13:39
Զինեդին Զիդանը՝ Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ
28.07.2026 | 13:33
Մելիքգյուղում էլեկտրական շչակ է փորձարկվելու
28.07.2026 | 13:23
Արտյոմ Սիմոնյանն առաջին գոլն է խփել նոր մրցաշրջանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 13:19
Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
28.07.2026 | 13:15
Հրդեհ Ուրցաձոր գյուղում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կոչ է արել Հայաստանին «դադարեցնել շահարկել  ԵԱՀԿ Միսնկի խմբի թեման», գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նա կրկին ադրբեջանական թեզն է հնչեցրել, թե ,իբր, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորվել է։

«Այն բանից հետո, երբ Ադրբեջանը կարգավորեց Ղարաբաղյան հակամարտությունը, Մինսկի խմբի կարիքը չկա»,-ասել է Ալիևը Բաքվի գլոբալ ֆորումի իր ելույթում։

Նա նշել է, որ ռուս-ուկրաինական պատերազմից հետո  բոլորը հասկանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահների (ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիա) շփումների անհնարինությունը։

«Մենք արդեն ստացել ենք մեսիջներ, որ Մինսկի խմբի ինստիտուտը այլևս չի գործելու։ Արդեն նրանց թոշակի գնալու ժամանակն է։ Ես մեկ անգամ ցանկանում եմ արտահայտել իմ դիրքորոշումը, որ Հայաստանում կամ այլ երկրում Մինսկի խմբի վերաբերյալ  որևէ շահարկում Ադրբեջանին միայն նյարդայնացնում է։ Մենք լուծել ենք հակամարտությունը։ Մինսկի խմբի կողմից մշակված Մադրիդյան սկղբունքները լուծվել են։ Հիմա պետք է մտածել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման մասին ու ստորագրել խաղաղության պայմանագիր»,-ասել է Ալիևը։

Բացի այդ՝ Ալիևը նաև հայտարարել է, որ վրացական կողմի հետ քննարկել են Հայաստանի հետ եռակողմ հանդիպում անցկացնելու առաջարկը։

«Վրաստանի կառավարությունը աջակցում է Ադրբեջանի, Վրաստանի ու Հայաստանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման գաղափարը՝ երկխոսություն սկսելու համար։ Ցավոք, հայկական կողմը հրաժարվում է»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը։

Էմմա Չոբանյան