Ալիևը կրկին դժգոհել է ՀՀ-ի կողմից Արցախի կարգավիճակի հարցի բարձրացումից և խոսել գոյություն չունեցող միջանցքից

Լուրեր

28.07.2026 | 15:00
Պեսկովն ասել է, թե Փաշինյանը Պուտինին չի հայտնել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հանրաքվեի անցկացման ժամկետները
28.07.2026 | 14:53
Բոլոր մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն․ Հայկ Կոնջորյանը՝ եղբոր ծեծի դեպքի մասին
28.07.2026 | 14:41
Ճապոնիայում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել․ տրանսպորտային հաղորդակցությունը խափանվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 14:30
ՌԴ Արտաքին հետախուզությունը հայտարարել է, թե ԵՄ-ն դեպի իրեն է գրավում Հայաստանին, սակայն «օգնել չի կարող»
28.07.2026 | 14:25
Պալատը դատապարտել է Ծառուկյանի գործով փաստաբան Երեմ Սարգսյանին հեռացնելն ու որպես վկա հրավիրելը
28.07.2026 | 14:24
Արման Ծառուկյանը մարզվում է Ծաղկաձորում և մենամարտ կանցկացնի Երևանում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
28.07.2026 | 14:16
Օդեսայում մեքենայի պայթյունի հետևանքով տղամարդ է վիրավորվել․ մեքենան զինվորականի է պատկանում
28.07.2026 | 14:04
Սկանդալ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջև ՄԱԿ-ի ԱԽ-ում․ ԱՄՆ պատվիրակությունը Ֆրանսիայի ներկայացուցչի ելույթի ժամանակ լքել է դահլիճը
28.07.2026 | 13:51
ՌՀՀ-ն այս տարի ունեցել է 966 շրջանավարտ
28.07.2026 | 13:40
Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիայում հրդեհներն ամենաուժեղն են Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր
28.07.2026 | 13:39
Զինեդին Զիդանը՝ Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ
28.07.2026 | 13:33
Մելիքգյուղում էլեկտրական շչակ է փորձարկվելու
28.07.2026 | 13:23
Արտյոմ Սիմոնյանն առաջին գոլն է խփել նոր մրցաշրջանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 13:19
Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
28.07.2026 | 13:15
Հրդեհ Ուրցաձոր գյուղում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր Բաքվի 9-րդ գլոբալ ֆորումի բացման ժամանակ կրկին իրականության հետ աղերս չունեցող հայտարարություններ է հնչեցրել։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ալիևը կրկին խոսել է գոյություն չունեցող «միջանցքից»։

««Զանգեզուրի միջանցքի» արագ բացումը տարածաշրջանում ապագա խաղաղության հիմնարար տարրերից մեկն է։ Եթե մեզ այդ թույլտվությունը չտրվի, ապա դժվար կլինի խոսել խաղաղության մասին, և Ադրբեջանի բոլոր ջանքերը՝ ուղղված Հայաստանի հետ նորմալ համակեցություն և բարիդրացիական հարաբերություններ հաստատելուն, ձախողվելու են»,- հայտարարել է Ալիևը։

Նա նշել է, որ Ադրբեջանը, իբր, իրավունք ունի պահանջել միջանցքի բացում, քանի որ Հայաստանը համապատասխան հայտարարություն է ստորագրել։

Հավելենք, որ ՀՀ-ն որևէ նման փաստաթուղթ չի ստորագրել։ Ալիևի այս կեղծիքը բացահայտել էր նաև ԵԽ ղեկավար Շառլ Միշելը։ Նրա՝ ավելի վաղ տարածած հայտարարության մեջ ասվում է, որ մայիսի 22-ին Բրյուսելում կայացած Հայաստանի, Ադրբեջանի ու ԵՄ ղեկավարների հանդիպման արդյունքներով տարածաշրջանի ապաշրջափակման համատեքստում ՀՀ-ն և Ադրբեջանը հաստատել են, որ ապագա տրանսպորտային ենթակառուցվածքների հետ կապված արտատարածքային պահանջներ չունեն։

«Կապի հնարավորությունները հատուկ քննարկվել են մայիսի 22-ին Բրյուսելում՝ տարածաշրջանի ապաշրջափակման հնարավորությունները զարգացնելու նպատակով: Այս համատեքստում երկու կողմերը հաստատել են, որ ապագա տրանսպորտային ենթակառուցվածքների հետ կապված արտատարածքային պահանջներ չկան: Հակառակի շահարկումները ցավալի են»,- ասվում է ԵԽ նախագահ Շառլ Միշելի տարածած հայտարարության մեջ։

Ադրբեջանի նախագահը նաև դժգոհել է Հայաստանի կողմից Արցախի կարգավիճակի հարցի բարձրացումից, որի լուծումը կհանգեցնի Լեռնային Ղարաբաղի հակամատության կարգավորմանը։

«Ցավոք, մենք լսում ենք Հայաստանի կառավարության կողմից, այսպես կոչված, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին հայտարարություններ, որոնք բացարձակ անարդյունավետ են և վտանգավոր, այդ թվում՝ հենց Հայաստանի համար։ Հայաստանի կառավարությունը պետք է դադարեցնի պատմությունը վերաշարադրելու փորձերը»,- ասել է Ալիևը՝ ՀՀ-ին կրկին տարածքային պահանջներ ներկայացրելով։

Նա, մասնավորապես, նշել է, որ եթե Հայաստանը շարունակի կասկածի տակ դնել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը (Երևանը երբեք էլ Ադրբեջանին տարածքային պահանջներ չի ներկայացրել), ապա Բաքուն կասկածի տակ կդնի Հայաստանի տարածքային ամբողջականությունը։

Ալիևը կրկին ՀՀ Սյունիքի մարզի նկատմամբ տարածքային պահանջներ է հնչեցրել ու զբաղվել ավանդական դարձած պատմության կեղծարարությամբ։

Էմմա Չոբանյան