Ավարտվել է սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունը․ ՔԿ

Լուրեր

10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Գորիս քաղաքի 40-ամյա բնակչի կողմից սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ քննությամբ պարզվել է, որ հիշյալ 40-ամյա տղամարդը, գիտակցելով իր կողմից տրամադրված տեղեկատվության կեղծ լինելու իրողությունը, մեղադրանքի արհեստական ապացույց ստեղծելով զուգորդված սուտ մատնություն կատարելով, 28-ամյա համաքաղաքացուն մեղադրել է իր առողջությանը թեթև վնաս պատճառելու մեջ:

Ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ հիշյալ 40-ամյա տղամարդը 2021թ. հուլիսի 13-ին շենքի բակում վայր ընկնելու հետևանքով վնասել է ծնկահոդը՝ ստանալով թեթև վնաս:

Այնուհետև, վերջինս տեղեկանալով, որ նույն օրը Գորիս քաղաքում 28-ամյա համաքաղաքացու և իր ընկերոջ միջև տեղի է ունեցել վիճաբանություն և ընկերը մեղադրվում է դեպքի վայրում ինքնաձիգով կրակոցներ արձակելու և մի շարք անձանց հրազենային վնասվածքներ պատճառելու համար, նրան որևէ կերպ օգնելու նպատակով, գրավոր հաղորդում, ինչպես նաև ցուցմունքներ է տվել, որ հիշյալ օրը առաջացած վեճի ժամանակ, բաժանելու նպատակով մոտեցել է տղաներին, սակայն 28-ամյա երիտասարդն ատրճանակով կրակել է իր ոտքին՝ պատճառել մարմնական վնասվածք, որից հետո վարույթն իրականացնող մարմնին ներկայացրել է վայր ընկնելու ժամանակ իր հագին եղած տաբատը և հայտարարել, որ տաբատի դիմային հատվածում առկա անցքն առաջացել է երիտասարդի կողմից արձակած կրակոցից:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Գորիս քաղաքի 40-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: