Մշտապես մնալու ենք աջակից Ձեզ ու Ձեր գլխավորած կառավարությանը. Արամ Ա կաթողիկոսի շնորհավորական ուղերձը Նիկոլ Փաշինյանին

Լուրեր

10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
Բոլորը

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին. այս մասին տեղեկանում ենք կաթողիկոսարանի պաշտոնական կայքէջից։

Սիրելի՛ պարոն Փաշինյան,

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Անթիլիասի մայրավանքից Հայրապետական օրհնությամբ, քրիստոնեական ջերմ սիրով ու ազգային վառ ապրումներով ողջունում ենք Ձեր՝ ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելը:  Արդարև Դուք երկրի վարչապետի պաշտոնը ստանձնում է Հայաստանի համար հույժ կարևոր մի ժամանակաշրջանում։ Մենք հետևում էինք Ձեր առաջնորդած ժողովրդական շարժումը և գնահատեցինք Ձեզ, երբ ժողովրդին հետ պահեցիք բռնարարքներից ու արյունահեղությունից և սիրո ու համերաշխությունը  ոգին դարձրեցիք ժողովրդական շարժման  շարժիչ ուժը։

Սիրելի՛ պարոն վարչապետ,

Ժողովրդի թեկնածու լինելը մեծ պատիվ է ու միաժամանակ՝ ծանր պարտավորություն։ Մենք ակնկալում ենք, որ Ձեր տված խոստումները, բարոյական արժեքների ու մարդու իրավունքների ամուր պահպանմամբ, կյանքի կկոչեք։ Ակնկալում ենք, որ հայրենի մեր ժողովրդի, Արցախի ու մեր ազգի գերագույն շահերն ու ձգտումները քաղաքական նկատառումներից վեր կդասեք և մեկ ազգի ու հայրենիքի  անխախտ սկզբունքին՝ Հայաստան-Սփյուռք համագործակցությանը նոր ծավալ ու որակ հաղորդելով՝ այն կդարձնեք Ձեր կյանքի ու գործունեության շարժիչ ուժը։

Ջերմորեն շնորհավորում ենք Ձեր ընտրությունը, մշտապես մնալու ենք աջակից Ձեզ ու Ձեր գլխավորած կառավարությանը, ինչպես նաև գործնական մասնակիցը հայրենաշինության առաքելությանը: Աղոթում ենք, որ Բարձրյալ Աստված զորացնի Ձեզ, որպեսզի կարողանաք հաջողությամբ իրագործել Ձեր հայրենանվեր ծրագրերը։