Պուտինը չկատարեց Ալիևին տված խոստումը՝ միջանցք ՀՀ-ի հաշվին․ ձախողեցին՝ հարձակվելով մեզ վրա․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.05.2024 | 23:30
ԵԽ-ն Թուրքիային կոչ է անում ազատ արձակել կալանավորված լրագրողներին
07.05.2024 | 23:22
Իրանն ու Ադրբեջանն առաջիկա օրերին Արաքս գետի վրա ՀԷԿ կբացեն
07.05.2024 | 23:10
Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և 9-ը մարզում
07.05.2024 | 22:59
Ադրբեջանցի պատգամավորները մտահոգված են ԱՄՆ-ի հնարավոր պատժամիջոցների կապակցությամբ
07.05.2024 | 22:50
ԱԺ մշտական հանձնաժողովի անդամները հանդիպել են Վենետիկի հանձնաժողովի և ԵԽ ներկայացուցիչների հետ
07.05.2024 | 22:38
Ստամբուլում մեկ այլ եկեղեցու մզկիթի վերածելը վիրավորում է նրա բնույթը․Հունաստանի ԱԳՆ-ն՝ Թուրքիային
07.05.2024 | 22:27
Երևանի Նորաշեն թաղամասում ավտոբուս է այրվել
07.05.2024 | 22:22
Հայաստանը պատրաստակամ է խորացնել փոխգործակցությունն ինչպես ՆԱՏՕ-ի, այնպես էլ նրա առանձին անդամ երկրների հետ՝ Հայաստանի դիմակայունության բարձրացման ուղղությամբ․ Վահան Կոստանյան
07.05.2024 | 22:12
Փաշինյանը ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց կքննարկի՞ Պուտինի հետ․ ինչ սպասել վաղվա հանդիպումից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.05.2024 | 22:05
Բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներ
07.05.2024 | 21:56
Բաքուն և Սոֆիան ռազմավարական գործընկերության ամրապնդման հռչակագիր են ստորագրելու․ Բուլղարիայի նախագահն Ադրբեջանում է
07.05.2024 | 21:53
Պայմանագրային զինծառայողի մարմին է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով․ ՀՀ ՊՆ
07.05.2024 | 21:41
ԱԱՏՄ զգուշացումը՝ երթերի, հավաքների մասնակցելու գործատուների պարտադրանքի տեղեկությունների կապակցությամբ
07.05.2024 | 21:30
Վանեցյանը, Միհրան Պողոսյանը հավաքվեցին, և մարդկանց բողոքը վարկաբեկված է համարվում, ինչո՞ւ ակտիվացան՝ Փաշինյանի թույլ պահին․ Արմեն Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.05.2024 | 21:27
Երկրաշարժ Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտում՝ Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս
Բոլորը

«Ազատ քաղաքացի» ՀԿ ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը վստահ է, որ հենց ՌԴ-ն է Հայաստանի տարածքով «միջանցք» խոստացել Բաքվին։ Բայց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն արդեն խոսում է Ադրբեջանը Նախիջևանին կապող «պարզեցված ռեժիմի» մասին․ «Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկաթգծային ուղին համաձայնեցված է։ Ներկայում ավարտվում է ավտոմոբիլային ուղու համաձայնեցումը և ավարտվում է այն ռեժիմի համաձայնեցումը, որը պետք է հաստատվի։ Այն պարզեցված է լինելու, բայց այն հաստատապես հիմնվելու է հայկական տարածքի ինքնիշխանության ճանաչման վրա, և որևէ երկիմաստություն այստեղ լինել չի կարող»։

Ինչի՞ արդյունքում փոխվեց այս մոտեցումը։ Ըստ Հովսեփ Խուրշուդյանի՝ ամեն ինչ չէ, որ Ռուսաստանին հաջողվում է անել Հարավային Կովկասում, հատկապես, երբ ՀՀ-ն ունի «հզոր աջակիցներ»՝ ի դեմս Արևմուտքի, Եվրամիության և Իրանի։

«Ռուսաստանը պատրաստվում էր ճնշում գործադրել Հայաստանի վրա, որ միջանցք տրամադրվեր Ադրբեջանին, բայց այդ միջանցքը լիներ լիովին ռուսական վերահսկողության ներքո։ Ինքն այդպես էր հասկանում նոյեմբերի 9-ի հայտարարությունը։ ՌԴ-ն խոստացել էր Ադրբեջանին, որ նրա քաղաքացիներն առանց խոչընդոտի անցնելու են Նախիջևանից Ադրբեջան և հակառակ ուղղությամբ, և ռուսներն են ուղեկցելու, ոչ մի մաքսային հսկողության ռեժիմ չի լինելու»,- Factor TV-ի հարցազրույցում ներկայացնում է Հովսեփ Խուրշուդյանը՝ մանրամասնելով, թե ինչպիսի ճնշումներ են գործադրվել ՀՀ-ի վրա՝ միջանցք տալուն հարկադրելու նպատակով։

«Նախ՝ Ադրբեջանի միջոցով հարձակում եղավ ՀՀ-ի սահմանների վրա, տարբեր գնահատականներով՝ 40-ից 100 ք/կմ օկուպացված է Ադրբեջանի զորքերի կողմից Ռուսաստանի հովանավորությամբ և լուռ համաձայնությամբ, և ՀԱՊԿ-ի անունից ասացին, թե դա դելիմիտացիոն խնդիր է ընդամենը։ Ճնշում կար նաև ներքին՝ 5-րդ շարասյան միջոցներով՝ ցույց տալու իշխանություններին, որ եթե իրենք չեն համաձայնվում ռուսական պահանջներին, այստեղ ավելի կակտիվացնեն 5-րդ շարասունը և իշխանափոխության հարց կդրվի։ Երկու դեպքում էլ ինքը ձախողեց՝ 2021-ի մայիսի ներխուժումը ՀՀ-ում չբերեց իշխանափոխության և որևէ լուրջ զիջումների հայկական պետության կողմից՝ ո՛չ միջանցքի, ո՛չ այլ հարցերում, իսկ 5-րդ շարասյունն անընդհատ ձախողում է՝ աջակցություն չունի հասարակության կողմից»,- նշում է նա։

Ըստ Հովսեփ Խուրշուդյանի՝ կա նաև Իրանի և Արևմուտքի ակտիվ ներգրավումը Սյունիքում՝ Իրանը հյուպատոսություն է բացում Մեղրիում, Արևմուտքի երկրների դեսպանները, նրա գնահատմամբ, ավելի շատ Սյունիքում են լինում, քան Երևանում։ Դրանից ակնհայտորեն դժգոհ են Ադրբեջանը և Ռուսաստանը՝ Պուտինը չկատարեց Ալիևին տված խոստումը՝ միջանցք տալ ՀՀ-ի հաշվին։

Միջազգային հանրությունը՝ ԵՄ-ն, ԱՄՆ-ը, ՌԴ-ն, բացեիբաց հայտարարել են, որ ապաշրջափակումն իրականացվելու է պետությունների ինքնիշխանությունը հաշվի առնելով։ Factor TV-ին տեղեկություններ են հայտնի դարձել ապաշրջափակման հարցով ներկա պրոցեսից։ Այս պահի դրությամբ՝ կա պատկերացում, որ Ադրբեջանից Հայաստան մտնող ադրբեջանական բեռներն ու ուղևորները նախ հանդիպելու են ռուսական ուղեկալի, ապա՝ Հայաստանի մաքսային ծառայությանը։ Ադրբեջանցիների ուղեկցումն անելու է հայաստանյան պահակախումբը, որի կազմում նաև ազգությամբ ռուս ծառայող պետք է լինի։ Հիմա բանակցվում է, թե ինչ ռեժիմ է գործելու Ադրբեջան մտնող բեռների, ուղևորների համար։ Հայկական կողմի տեսակետն այն է, որ նույն ռեժիմը գործելու է նաև Նախիջևանի տարածքով հայ ուղևորների և բեռների համար։ Բացի այդ, Ադրբեջանն ակնկալում է ՀՀ-ից, որպեսզի նախապես էլեկտրոնային համակարգով բեռների հայտարարագրումն իրականացնեն ադրբեջանցիները, տեղում սքանի միջոցով ստուգվի՝ արդյո՞ք ճիշտ է, թե՞ ոչ, և մաքսավճարը ոչ թե ադրբեջանցին կատարի տեղում, այլ մաքսային վճարների ամբողջական տվյալը ՀՀ-ն ներկայացնի Ադրբեջանին, և Ադրբեջան պետությունը կատարի վճարումը քաղաքացիների փոխարեն։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան