Արտակ Զաքարյանը հրաժարական է ներկայացրել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից

Լուրեր

10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
Բոլորը

Արտակ Զաքարյանը հրաժարական է ներկայացրել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից:  Այս մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում.

«Քաղաքական իրավիճակի փոփոխությամբ պայմանավորված, որոշել եմ հրաժարական տալ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից: Նախ, որ իմ քաղաքական թիմը հանդես է գալու որպես ընդդիմություն, և երկրորդ կարծում եմ, որ ՊՆ ղեկավարությունը պետք է ձևավորվի նորընտիր վարչապետի շրջապատից:

Անցնող մեկ տարվա ընթացքում պաշտպանության նախարարի նախաձեռնությամբ պաշտպանական ոլորտում բազմաթիվ բարեփոխումների ու նորարարությունների սկիզբ է դրվել: Դրանցից յուրաքանչյուրն ուղղված է ԶՈՒ արդիականացման և պետության պաշտպանական համակարգի ամրապնդման, զինծառայության նկատմամբ գրավչության բարձրացմանը, ռեսուրսների արդյունավետ ու նպատակային կառավարմանը:

 
 Յուրաքանչյուր նախաձեռնությամբ՝ որպես գերնպատակ մենք հստակ գիտակցել ենք պետության պաշտպանունակության և Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման հարցում մեր անմիջական հանձնառությունը:

Հուսով եմ, որ ՊՆ նոր ղեկավարությունը կշարունակի արդեն իսկ սկսված ծավալուն բարեփոխումները՝ դրանք հասցնելով իրենց նպատակին: Ուրախ կլինեմ, որ նրանք կարողանան ավելին անել, քան մեզ հաջողվել էր կարճ ժամանակահատվածում:

Հարգարժան գեներալներ, սպաներ, քաղաքացիական հատուկ ծառայողներ,
Սիրելի զինվորներ,

Նախ ցանկանում եմ իմ խորին հարգանքն ու երախտիքը հայտնել Ձեզ, Ձեր նվիրումի, Հայրենիքի առջև գիտակցված պարտքի, բարձր պրոֆեսիոնալիզմի ու նաև համատեղ իրականացրած դժվար, անտրտունջ և պատվաբեր աշխատանքի համար:

Այս ժամանակահատվածում ես ճանաչեցի մարդկային ու մասնագիտական բարձր հատկանիշներով օժտված բարձրաստիճան զինվորականների, ՊՆ կենտրոնական ապարատի և համակարգի քաղաքացիական ծառայողների, Հայաստանի ու Արցախի սահմաններն անառիկ պահող, իրենց գործին անմնացորդ նվիրված՝ զինվորական ստորաբաժանումների բազմաթիվ հրամանատարների: 
Որպես քաղաքացի, պատրաստ եմ ցանկացած հարցում լինել Ձեր կողքին՝ իմ քաղաքական փորձը, գիտելիքներն ու կարողությունները ծառայեցնելով մեկ ընդհանուր նպատակի:

Ցանկանում եմ երախտիքի խոսք հայտնել ՀՀ պաշտոնաթող Նախագահ պարոն Սերժ Սարգսյանին վստահության և աշխատանքային գործունեության ընթացքում պաշտպանության նախարարությանը ցուցաբերած համակողմանի աջակցության համար:  Շնորհակալ եմ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին՝ համատեղ իրականացված արդյունավետ ու հետաքրքիր աշխատանքի համար:

Թող Աստված խաղաղ ու անվտանգ պահի մեր երկիրն ու ժողովրդին:
Շնորհավորում եմ Շուշիի փառապանծ հաղթանակի 26-րդ տարեդարձի առթիվ»: