Իրական հեղափոխությունը ոչ թե ավարտվում, այլ սկսվում է իշխանության գալով. Արմեն Ռուստամյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.11.2026 | 20:00
Շինաղբի սարեր Հայաստանի ձորերում․ կառուցապատման բումի անտեսված ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
22.11.2026 | 19:25
COP31-ի մասնակիցներին չի հաջողվել համաձայնեցնել եզրափակիչ հայտարարությունը․ համաժողովն ավարտվել է սկանդալով
22.11.2026 | 18:54
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը ԿԸՀ դատարկ հայտարարագիր է ներկայացրել
22.11.2026 | 18:31
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում ջրանջատում կլինի
22.11.2026 | 18:13
Ֆրանսիայում տասնյակ հազարավոր մարդիկ կրկին դուրս են եկել բողոքի ցույցերի
22.11.2026 | 17:52
Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն և ձնախառն անձրև է տեղում
22.11.2026 | 17:32
Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ամրացված շրջաններ
22.11.2026 | 17:11
Դատարանը մերժել է Վալերիյ Օսիպյանից պետության նվիրած բնակարանը բռնագանձելու՝ Դատախազության պահանջը
22.11.2026 | 16:34
Ռազմական ոստիկանությունը կուժեղացնի պայքարը քրեական ենթամշակույթի և արատավոր բարքերի դեմ
22.11.2026 | 15:59
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ․ ՓԾ
22.11.2026 | 15:13
Նոյեմբերի 22-ին Դավթաշենի 4-րդ թաղամասում ջուր չի լինի
22.11.2026 | 14:50
Կրասնոդարի երկրամասում ուկրաինական անօդաչուների հարձակման հետևանքով 5 մարդ է տուժել․ հնարավոր է՝ թիրախավորվել է Ռոսգվարդիայի շենքը
22.11.2026 | 14:29
Նոյեմբերի 22-ին Գորիսի մի շարք հասցեներում ջուր չի լինի
22.11.2026 | 14:13
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով․ սպասվում են անձրև և ուժեղ քամի
22.11.2026 | 13:32
Ուժեղ քամին վնասել է տանիքներ և արևային վահանակներ․ ահազանգեր՝ երկու մարզից
Բոլորը

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն Ազգային ժողովի հատուկ նիստում հայտարարեց՝ իրենք ոչ միայն սատարելու են Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը, այլև առաջադրել են նրան վարչապետի պաշտոնում: «Սա մեզ համար, ըստ էության, նոր ընտրություն չէ, այլ վերաքվեարկություն: Այդ իսկ պատճառով մեր դիրքորոշման մեջ բովանդակային առումով որևէ փոփոխություն չի կարող լինել: Ավելին` մենք այսօր ոչ միայն սատարում ենք Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը, այլև առաջադրել ենք նրան վարչապետի պաշտոնում: Նիկոլ Փաշինյանի ընտրությունը, իհարկե, կարող էր տեղի ունենալ մեկ շաբաթ առաջ, բայց տեղի է ունենում մեկ շաբաթ ուշ, սակայն, ինչպես ասում է մեր ժողովուրդը` ուշ լինի, նուշ լինի: Հիմա այս ընտրությունը դարձել է հասունացած ու անհրաժեշտ: Չեմ ուզում կրկնել մեր նախկին հիմնավորումները: Ուզում եմ հիշեցնել շարժման ղեկավարներին մի հայտնի ճշմարտություն, որ իրական և բոլորին ծառայող հեղափոխությունը ոչ թե ավարտվում, այլ սկսվում է իշխանության գալով, նաև ավելացնել, որ հաղթանակ պահելը պակաս կարևոր չէ, քան հաղթանակին հասնելը»,- իր խոսքում նշեց ՀՅԴ-ական պատգամավորը:

 

Մանրամասները՝ տեսանյութում: