Բաքվում ՌԴ դեսպանը հայտարարել է, թե «ԵՄ-ն ցանկանում է Ռուսաստանից խլել» հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման նախաձեռնությունը

Լուրեր

11.11.2026 | 13:06
Հայկ Մարտիրոսյանը մրցաշարի է մասնակցում Արոնյանի, Կարլսենի ու այլ առաջատար շախմատիստների հետ
11.11.2026 | 12:56
Ինչո՞ւ էր Արսեն Գևորգյանը կալանավորված. Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:47
COP31-ի շրջանակում Էրդողանն ու Գուտերեշը դիմավորել են Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:45
Հայաստանում այս պահին գնաճը 4.3 տոկոս է . ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:36
Համաձայն չենք, որ ՀՀ հաջողությունները միայն ԵՏՄ-ի հետ են կապված. Վահե Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:27
Իրանի սպառնալիքներից հետո ԱՄՆ ֆինանսների նախարար Բեսենթը տեղափոխվել է ռազմաբազա. Reuters
11.11.2026 | 12:21
Վահե Հովհաննիսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 12:19
Հայտնի են Հայաստան-Կիպրոս հանդիպման մրցավարները
11.11.2026 | 12:10
Նիկոլ Փաշինյանը Թուրքիայում է // Ջերմաստիճանը մինչև 6 աստիճանով կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 12:03
Ստացվում է՝ օլիգարխիկ կուսակցությունը եկամտահարկից ֆինանսավորելու է, հիմնադրամը` ոչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:00
63–72 տարեկան քաղաքացիների համար բիզնեսի աջակցման նոր գործիք․ ծրագրի մանրամասները. ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:54
Պուտինն ապրում է այլ իրականությունում․ Զելենսկին՝ Աբու Դաբիի բանակցությունների մասին
11.11.2026 | 11:49
Իշխանությունները համակարգի միջոցով իմանալու են` քաղաքացին քաղաքական ինչ նախասիրություն ունի. Դավիթ Ալավերդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:40
Եթե կառավարությունն է որոշելու եկամտահարկից գումար ստացող ՀԿ-ների և ԶԼՄ-ների ցանկը, ումի՞ց են անկախ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:36
Մեծ Բրիտանիայում ԱՄՆ բանակի զինծառայող է ձերբակալվել ՌԴ-ի օգտին լրտեսության կասկածանքով
Բոլորը

Բաքվում ՌԴ դեսպան Միխայիլ Բոչարնիկովը հայտարարել է, թե Մոսկվան պատրաստ է ամեն կերպ աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, գրում է «Ինտերֆաքս»-ի ադրբեջանական ծառայությունը։

Նա նշել է, որ  2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը սկզբնական դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ողջ գործընթացում։

«Ինչ վերաբերում է նրան, ինչն այժմ կոչվում է խաղաղության պայմանագիր, ապա առաջին քայլն արված է՝ արձանագրվել է երկու կողմերի՝ առաջ շարժվելու պատրաստակամությունը։ Բաքուն սեղանին դրել է Ադրբեջանի և Հայաստանի միջև միջպետական ​​հարաբերությունների հաստատման հիմնական սկզբունքները։ Հայկական կողմն իր հերթին առաջ է քաշել իր առաջարկները։ Ռուսական կողմը պատրաստվում է ամենայն աջակցություն ցուցաբերել այս բանակցային գործընթացին»,-ասել է Բոչարնիկովը։

Պատասխանելով Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հարցում Եվրամիության մասնակցության մասին հարցին՝ Բոչարնիկովն ասել է, որ «ԵՄ-ն լռում է այդ ուղղությամբ Ռուսաստանի ջանքերի մասին»։

«Կրկնում եմ՝ աշխատանքին հիմք է դրել վերոնշյալ եռակողմ հայտարարությունը։ ԵՄ-ի կողմից կա ցանկություն՝  Ռուսաստանից խլել նախաձեռնությունը և իրեն վերագրել այդ բոլոր ուղղություններում առաջընթացը։ Կուզենայի նաև նշել, որ ԵՄ վերջին հայտարարությունները լիովին լռում են վերոնշյալ հայտարարությունների առկայությունը, էլ չեմ խոսում այդ գործընթացում Ռուսաստանի դերի մասին»,- հայտարարել է ռուս դիվանագետը։

Այնուամենայնիվ, Բոչարնիկովը նշել է, որ ԵՄ-ն կարող է գործընթացին օգուտ բերել, եթե իր վրա վերցնի «տարածաշրջանում  տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման նախագծերի ֆինանսավորումը»։

Էմմա Չոբանյան