Թուրքիայի ԶՈւ-ն Սիրիայում նոր ռազմական գործողությունը կարող է սկսել Կուրբան Բայրամից անմիջապես հետո․ ԶԼՄ-ներ

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

Սիրիայում Թուրքիայի նոր ռազմական գործողությունը կարող է սկսվել Իրաքի հյուսիսում թուրքական բանակի ներկայիս անդրսահմանային գործողության ավարտից հետո։ Այս մասին հայտնում է թուրքական Hürriyet-ը, որին վկայակոչում է ՏԱՍՍ-ը։

Լրատվամիջոցը չի բացառում, որ գործողության մեկնարկի հրամանը կարող է տրվել մահմեդական գլխավոր տոնից՝ Կուրբան Բայրամից անմիջապես հետո, որն այս տարի նշվում է հուլիսի 9-12-ը։

Ապրիլի 18-ից թուրքական բանակը Իրաքի հյուսիսում գործողություն է իրականացնում։ Ներկայում, Թուրքիայի ՊՆ տվյալներով, ոչնչացվել են Թուրքիայում արգելված Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) ավելի քան 220 զինյալներ, նրանց հիմնական հենակետերը, զենքի ու պարենի պահեստները։

Hürriyet-ի տվյալներով՝ Թուրքիայի ԶՈւ-ն ցանկանում է հաջողությամբ ավարտել գործողությունը Իրաքում, ուստի սիրիական նոր գործողության մեկնարկը պետք է հաշվարկել Իրաքում ռազմական գործողությունների դադարեցման պահից։ Մյուս կողմից, ըստ լրատվականի, վերջնական չի ավարտվել բանակային խմբավորման ձևավորումը Թել Ռիֆաթում ու Մանբիջում գործողության իրականացման համար։

Hürriyet-ը նաև հիշեցնում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքերն այն մասին, որ Սիրիայում գործողությունը կարող է մեկնարկել ցանկացած պահի։

«Թուրքիայի ԶՈւ-ն չի սկսի գործողությունը, եթե դրան լիարժեք պատրաստ չլինի։ Պետք է ուշադրություն դարձնել Կուրբան Բայրամ տոնին, որից հետո գործողությունը կարող է սկսվել ոչ թե մի քանի օրվա ընթացքում, այլ հաշված ժամերի ընթացքում»,- գրում է թուրքական իշխանությունների հետ սերտ կապերով հայտնի Hürriyet-ի սյունակագիր Աբդուլքադըր Աքսուն։

Հիշեցնենք՝ որ ավելի վաղ Էրդողանն ազդարարել էր, որ Անկարան նոր ռազմական գործողություն է սկսելու Սիրիայում Թուրքիայի հետ սահմանին «30 կմ-անոց անվտանգության գոտի» ստեղծելու նպատակով։

Էմմա Չոբանյան