Թուրքիայում ընտրություններից առաջ իր դիրքերն ամրապնդելու Էրդողանի ընտրած ուղին

Լուրեր

11.11.2026 | 13:14
ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է Կալինինգրադի մարզում լրտեսության կասկածանքով Լեհաստանի քաղաքացիների ձերբակալության մասին
11.11.2026 | 13:10
ՔՊ-ն մեկ ձայնի տարբերությամբ պարտվեց Եղեգնաձորի համայնքապետի ընտրությունում․ Դավիթ Հարությունյանը կշարունակի պաշտոնավարել
11.11.2026 | 13:06
Հայկ Մարտիրոսյանը մրցաշարի է մասնակցում Արոնյանի, Կարլսենի ու այլ առաջատար շախմատիստների հետ
11.11.2026 | 12:56
Ինչո՞ւ էր Արսեն Գևորգյանը կալանավորված. Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:47
COP31-ի շրջանակում Էրդողանն ու Գուտերեշը դիմավորել են Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:45
Հայաստանում այս պահին գնաճը 4.3 տոկոս է . ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:36
Համաձայն չենք, որ ՀՀ հաջողությունները միայն ԵՏՄ-ի հետ են կապված. Վահե Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:27
Իրանի սպառնալիքներից հետո ԱՄՆ ֆինանսների նախարար Բեսենթը տեղափոխվել է ռազմաբազա. Reuters
11.11.2026 | 12:21
Վահե Հովհաննիսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 12:19
Հայտնի են Հայաստան-Կիպրոս հանդիպման մրցավարները
11.11.2026 | 12:10
Նիկոլ Փաշինյանը Թուրքիայում է // Ջերմաստիճանը մինչև 6 աստիճանով կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 12:03
Ստացվում է՝ օլիգարխիկ կուսակցությունը եկամտահարկից ֆինանսավորելու է, հիմնադրամը` ոչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:00
63–72 տարեկան քաղաքացիների համար բիզնեսի աջակցման նոր գործիք․ ծրագրի մանրամասները. ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:54
Պուտինն ապրում է այլ իրականությունում․ Զելենսկին՝ Աբու Դաբիի բանակցությունների մասին
11.11.2026 | 11:49
Իշխանությունները համակարգի միջոցով իմանալու են` քաղաքացին քաղաքական ինչ նախասիրություն ունի. Դավիթ Ալավերդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Շվեդիան և Ֆինլանդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացրին մայիսին, եւ թվում էր, թե որեւէ խոչընդոտ լինել չէր կարող: Սակայն Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ վետո կդնի այդ դիմումների վրա, քանի դեռ այս երկրները, ինչպես նա է ասում, չեն դադարեցնել Քրդստանի աշխատավորական կուսակցությանն իրենց աջակցությունը:

Այս մասին գրում է Ամերիկայի ձայնն ու հիշեցնում, որ վերջինս համարվում է ահաբեկչական կազմակերպություն Թուրքիայում:

Հելսինկին և Ստոկհոլմը հերքում են Թուրքիայի մեղադրանքները եւ հայտարարում, թե փորձում են հարթել տարաձայնությունները:

Փորձագետներից Ասլի Այդինթաշբասն ասում է, թե փաստն այն է, որ Թուրքիան ունի շատ կարևոր խաղաքարտ՝ վետոյի քարտը։ Ու նա չի կարծում, որ խնդիրը կունենա սահուն լուծում:

Խնդիրն այն է, որ նաեւ ԱՄՆ-ը և Եվրամիությունն են Քրդստանի աշխատավորական կուսակցությունը համարում ահաբեկչական կազմակերպություն։ Փաստ, որն ավելի մեծ դույլով է ջուր լցնում Էրդողանի ջրաղացին: Դրանից օգտվելով էլ` Էրդողանն այժմ պահանջում է նաեւ դադարեցնել աջակցությունը Սիրիայի քրդական YPG` Ժողովրդի պաշտպանության միավորում անվանումը կրող խմբավորմանը: Իսկ Ֆինլանդիան և Շվեդիան, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի մի քանի երկրներ, ներառյալ ԱՄՆ-ը, աջակցում են YPG-ին, քանի որ այն Սիրիայի հյուսիսում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում Արեւմուտքի հիմնական դաշնակիցներից մեկն է:

 

Խնդիրն այն է, որ նաեւ ԱՄՆ-ը և Եվրամիությունն են Քրդստանի աշխատավորական կուսակցությունը համարում ահաբեկչական կազմակերպություն։ Փաստ, որն ավելի մեծ դույլով է ջուր լցնում Էրդողանի ջրաղացին: Դրանից օգտվելով էլ` Էրդողանն այժմ պահանջում է նաեւ դադարեցնել աջակցությունը Սիրիայի քրդական YPG` Ժողովրդի պաշտպանության միավորում անվանումը կրող խմբավորմանը: Իսկ Ֆինլանդիան և Շվեդիան, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի մի քանի երկրներ, ներառյալ ԱՄՆ-ը, աջակցում են YPG-ին, քանի որ այն Սիրիայի հյուսիսում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում Արեւմուտքի հիմնական դաշնակիցներից մեկն է:

Այսպիսով, նախագահ Բայդենը կարող է դառնալ ՆԱՏՕ-ի ընդլայնման հարցում Էրդողանի կոշտ դիրքորոշման իրական թիրախը:

Թուրքիայի Քադիր Հասի համալսարանի միջազգային հարաբերությունների հարցերով դասախոս Սոլի Օզելն ասում է, թե «Շատերն են կարծում, որ Ֆինլանդիային և Շվեդիային ուղղված առարկությունները հիմնականում ուղերձներ են ուղղված Միացյալ Նահանգներին, որի նպատակն է ստիպել, որպեսզի Թուրքիային վերաբերվեն ավելի լուրջ, եւ հիմքում ունենան այն հարաբերությունները, որոնք հաստատվել էին Դոնալդ Թրամփի կողմից:

Ի տարբերություն իր նախորդներին, Բայդենը, որը միշտ քննադատել է Թուրքիային մարդու իրավունքները ոտնահարելու համար, հիմնականում աշխատում է հեռու մնալ Էրդողանի հետ անմիջական շփումից: Փոխարենը, ասում են վերլուծաբանները,Վաշինգտոնը Թուրքիայի վետոյի սպառնալիքի դեմ կգործի` սկանդինավյան երկու երկրներում անվտանգության ուժեր տեղակայելով, ինչն է՛լ ավելի կմեկուսացնի Թուրքիային: Ու նման փակուղին ավելի մեծ վնաս կհասցնի Թուրքիային, այս երկրի տնտեսությանը, թուրքական լիրային: Եվ այս ամենի մեղավորը կհամարվի իր դիրքը շարունակ մեծացնել փորձող ու իրեն անփոխարինելի առաջնորդ համարող Էրդողանը, որը կարծում է, թե իր երկրում ընտրություններից առաջ իր դիրքերն ամրապնդելու միջոցներից մեկը ՆԱՏՕ-ին հակադրվելն է: