Ռուսական ավիաընկերությունները դիտարկում են Թուրքիա տեղափոխվելու հնարավորությունը

Լուրեր

11.11.2026 | 13:06
Հայկ Մարտիրոսյանը մրցաշարի է մասնակցում Արոնյանի, Կարլսենի ու այլ առաջատար շախմատիստների հետ
11.11.2026 | 12:56
Ինչո՞ւ էր Արսեն Գևորգյանը կալանավորված. Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:47
COP31-ի շրջանակում Էրդողանն ու Գուտերեշը դիմավորել են Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:45
Հայաստանում այս պահին գնաճը 4.3 տոկոս է . ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:36
Համաձայն չենք, որ ՀՀ հաջողությունները միայն ԵՏՄ-ի հետ են կապված. Վահե Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:27
Իրանի սպառնալիքներից հետո ԱՄՆ ֆինանսների նախարար Բեսենթը տեղափոխվել է ռազմաբազա. Reuters
11.11.2026 | 12:21
Վահե Հովհաննիսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 12:19
Հայտնի են Հայաստան-Կիպրոս հանդիպման մրցավարները
11.11.2026 | 12:10
Նիկոլ Փաշինյանը Թուրքիայում է // Ջերմաստիճանը մինչև 6 աստիճանով կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 12:03
Ստացվում է՝ օլիգարխիկ կուսակցությունը եկամտահարկից ֆինանսավորելու է, հիմնադրամը` ոչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:00
63–72 տարեկան քաղաքացիների համար բիզնեսի աջակցման նոր գործիք․ ծրագրի մանրամասները. ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:54
Պուտինն ապրում է այլ իրականությունում․ Զելենսկին՝ Աբու Դաբիի բանակցությունների մասին
11.11.2026 | 11:49
Իշխանությունները համակարգի միջոցով իմանալու են` քաղաքացին քաղաքական ինչ նախասիրություն ունի. Դավիթ Ալավերդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:40
Եթե կառավարությունն է որոշելու եկամտահարկից գումար ստացող ՀԿ-ների և ԶԼՄ-ների ցանկը, ումի՞ց են անկախ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:36
Մեծ Բրիտանիայում ԱՄՆ բանակի զինծառայող է ձերբակալվել ՌԴ-ի օգտին լրտեսության կասկածանքով
Բոլորը

Ռուսական ավիաընկերությունները դիտարկում են Թուրքիա տեղափոխվելու հարցը՝ կանխելու Ուկրաինա ներխուժման պատճառով արևմտյան պատժամիջոցների կիրառումը ռուսական ինքնաթիռների նկատմամբ։ Այս մասին հայտնում է  Bloomberg-ը, որին վկայակոչում է «Ահվալ» գործակալությունը։

Նշվում է, որ Pegas Touristik-ը, որին պատկանում են Nordwind Airlines-ը և Anex Tourism-ը, որը շահագործում է Azur Air-ը, քննարկում են Թուրքիայում ավիաընկերությունների հիմնման հարցը։

Ընկերությունները կապի մեջ են լիզինգային ընկերությունների հետ ինքնաթիռներ ձեռք բերելու համար։ Այս մասին հայտնում է լրատվամիջոցը՝ վկայակոչելով անանուն աղբյուրների, որոնք տեղյակ են իրավիճակից։

Հավելենք, որ արևմտյան երկրները պատժամիջոցներ են սահմանել ՌԴ-ի դեմ, նաև փակել իրենց օդային տարածքը։ Սակայն Թուրքիան հակառուսական պատժամիջոցներ չի սահմանել։

Azur Air-ը և Nordwind-ը, որոնք երկուսն էլ թուրք գործարարների կողմից վերահսկվող ավելի մեծ զբոսաշրջային ընկերությունների մաս են կազմում, հիմնականում ռուսների են տեղափոխում զբոսաշրջային ուղղություններով։ Bloomberg-ի աղբյուրների համաձայն՝ երկու փոխադրողներն առանձին-առանձին չեն արժանացել Արևմուտքի կողմից պատժամիջոցների, ուստի այդ քայլը չի խախտի որևէ կանոն։

Նշվում է, որ Anex-ը կարող է նոր միավոր տեղակայել Թուրքիայի հարավային Անթալիայում՝ երկրի գլխավոր զբոսաշրջային կենտրոններից մեկում, իսկ Pegas-ը կարող է հիմնել Southwind կոչվող ավիաընկերություն։ Նոր ընկերությունները կարող են գործունեությունը սկսել արդեն այս ամառ։

Մինչև ռուսական ներխուժումը՝ Azur Air-ն ուներ 34 ինքնաթիռ, իսկ Nordwind-ը՝ 28։

Թուրքիան էլ ձգտում է զբոսաշրջիկների ներգրավել Ռուսաստանից, որպեսզի օգնի խթանել արտարժույթով եկամուտները և տնտեսական աճը:

Էմմա Չոբանյան