Հայտնի է ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Բագրատ Եսայանի  ձերբակալության պատճառը

Լուրեր

15.09.2026 | 14:26
Փետրվարի 8-ից «խվատայկաները» կհամարվեն շահումով խաղ․ ՊԵԿ
15.09.2026 | 14:18
Բացահայտելով պրեմիում դասի թռիչքի արտոնությունները․ IDBank-ը միացել է Visa-ին և Wizz Air-ին՝ ներկայացնելու ճամփորդական նոր սերնդի արտոնությունները Հայաստանում
15.09.2026 | 14:17
Քրիստինե Վարդանյանը պետք է լինի հայ քաղաքական կյանքի վերջին դաշնակցականը․ Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:11
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 14:08
Պարո՛ն Ղազարյան, Ձեր գործով զբաղվե՛ք, արվեստը թողե՛ք արվեստագետներին․ Ռուզաննա Երեմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:07
Հայաստանի գավաթ. հայտնի են 1/8 եզրափակիչի զույգերը
15.09.2026 | 13:59
Կարևոր է, որ Հայաստանի Հանրապետությունը լինի՛, լինի՛ վաղը, լինի՛ հարատև․ Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 13:50
Ռուսական նավն ազդանշանային հրթիռներ է արձակել դանիական ուղղաթիռի ուղղությամբ
15.09.2026 | 13:42
Լարված իրավիճակ՝ Գյումրիի ավագանու նիստում․ Սիմոնյանը լքեց դահլիճը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 13:33
Վաշինգտոնում հայկական բրենդիի համտեսի երեկո է անցկացվել
15.09.2026 | 13:28
Լիլիթ Գալստյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 13:27
Կյանքից հեռացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը
15.09.2026 | 13:20
Վանաձորի ընտրությունները 2027 թվական հետաձգելու իրավական հիմք չկա․ «Անկախ դիտորդ»
15.09.2026 | 13:09
Աբովյան, Մասիս, Մարտունի, Վարդենիս․ հայտնի են մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրությունների օրերը
15.09.2026 | 13:02
Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Պեկին
Բոլորը

Այսօր հայտնի դարձավ, որ ԱԱԾ-ն բերման է ենթարկել ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, «Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանին։ Նրա փաստաբան Վահե Եփրիկյանը Factor.am-ին ասաց, որ բերման ենթարկելու պատճառը 1․8 ամիս առաջ հարուցված քրեական գործն է, Եսայանն այս պահին ունի ձերբակալվածի կարգավիճակ։ Քրեական գործը վերաբերում է ՔՕ 225 հոդվածի 2-րդ մասին՝ Զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից բռնություն գործադրելը, ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը և 164 հոդվածի 1-ին մասին՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը։

«Պարոն Եսայանին բերման են ենթարկել աշխատավայրից, առանց որևէ պատճառաբանության, որովհետև, ըստ էության, ծանուցում էլ չեն ուղարկել և պարոն Եսայանը տեղյակ չի եղել, որ կա անհրաժեշտություն ինչ-որ քննչական գործողության մասնակցելու։ Ձերբակալման արձանագրության մեջ նշել են, որ ձերբակալում են կալանավորման միջնորդություն  ներկայացնելու համար և մեղադրանք են առաջադրելու։ Մենք կներակայանանք կալանավորման քննության դատական նիստին, միաժամանակ պարոն Եսայանին ձերբակալելը կբողոքարկենք այդ դատական նիստում, որովհետև սա որակում եմ որպես քաղաքական հետապնդում»,- ասաց Եփրիկյանը։

Բագրատ Եսայանը տեղափոխվել է Երևանի ձերբակալվածների պահման վայր։

Արփի Հակոբյան