«ՌԻԱ Նովոստին» կայքից հեռացրել է Ադրբեջանի դժգոհությունն առաջացրած Արտակ Բեգլարյանի հետ հարցազրույցը

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

Ռուսական «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը կայքից ջնջել է հունիսի 3-ին հրապարակված Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանի հետ հարցազրույցը։ Ռուսական լրատվամիջոցի կայքում Բեգլարյանի հարցազրույցի հղումը ցույց է տալիս, որ նման էջ գոյություն չունի և այն սխալ է։

Նշենք, որ Արտակ Բեգլարյանի հետ հարցազրույցն առաջացրել էր Բաքվի դժգոհությունը, Ադրբեջանն էլ իր տարածքում արգելափակել էր «ՌԻԱ Նովոստիի» հասանելիությունը։ Ադրբեջանի ԱԳՆ-ն իր հերթին հայտարարություն էր տարածել՝ նշելով, թե «ՌԻԱ Նովոստիի» նմանատիպ նյութերը հակասում են Ադրբեջանի և Ռուսաստանի միջև բարեկամության, անվտանգության և ռազմավարական գործընկերության համաձայնագրի և Դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրի դրույթներին։

««ՌԻԱ Նովոստիի» կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ և անջատողական միտումներ քարոզող տեղեկատվության տարածումը չի համապատասխանում Ադրբեջանի և Ռուսաստանի միջև բարեկամական հարաբերությունների ոգուն և լուրջ ափսոսանք է առաջացնում»,- հայտարարել էր Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաևան։

Էմմա Չոբանյան