ՆԱՏՕ-ն սխալվեց 2008-ին, երբ անդամակցության գործողությունների ծրագիր չտրամադրեց Ուկրաինային և Վրաստանին․ Անդերս Ֆոգ Ռասմուսեն

Լուրեր

16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
16.09.2026 | 20:06
Աշխատակիցներին սպառնում են աշխատանքից ազատել քաղաքական հայացքների պատճառով. «Անկախ դիտորդ»-ը ահազանգում է
16.09.2026 | 19:50
Նիժնի Տապըռի գեղ եք ուզում, որ ոնց ուզեք՝ ձեր «Մայբախ»-ները քշեք. Փաշինյան
16.09.2026 | 19:37
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Սպարտա Պրահայի» դեմ խաղում
16.09.2026 | 19:36
Ինչի է` Դուք, Ղարաբաղից լինելով, Երևանում բնակարան ունեք, 100 հազարը չունեն. Փաշինյանը` Հովսեփյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:25
Կախած վիճակում կոշիկդ հանելու եմ. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:14
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնարկեցին հաղթանակով
16.09.2026 | 19:06
Եթե Քոչարյանի ունեցվածքը օրինական է, թող հեղափոխություն անեն. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:02
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 18:55
Հայտնի է՝ ով է Սիմոնյանի նշած քրեական հեղինակությունը, որը, ըստ նրա, Հայկ Սարգսյանի ընտանիքի ընկերն է
Բոլորը

ՆԱՏՕ-ն սխալվեց 2008 թվականին Ռուսաստանի ռազմական ներուժի գնահատականի հարցում և գործողությունների ծրագիր չտրամադրեց Ուկրաինային և Վրաստանին՝ անդամակցության համար,- ասել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը, փոխանցում է Վրաստանի առաջին ալիքը։

Ռասմուսենն ասել է, որ ՆԱՏՕ-ի դիրքերի պառակտումը սխալ ազդանշան է ուղարկել Պուտինին, որը հարձակվել է Վրաստանի վրա 2008 թվականի օգոստոսին, գագաթնաժողովից մի քանի ամիս անց: Երկրորդ սխալը, ըստ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարի, թույլ արձագանքն էր 2014 թվականին Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցմանը, երբ մտցվեցին «մեղմ» պատժամիջոցներ։

ՆԱՏՕ-ի նախկին ղեկավարի խոսքով, նման քաղաքականությունը ՌԴ նախագահի մոտ թողել է տպավորություն, որ նա կարող է շարունակել բռնի ուժով գրավել հողերը՝ գրեթե առանց գնի։

«Մենք չենք կարող Պուտինին փրկել նվաստացումից։ Պարոն Պուտինի համար փրկագինը շատ ավելի մեծ կլինի, քան Ուկրաինայում ռուսական զորքերի ակնհայտ պարտությունը: Այսպիսով, իմ եզրակացությունը հետևյալն է. Ուկրաինան պետք է հաղթի այս պատերազմում, քանի որ եթե Պուտինը հաջողության հասնի Ուկրաինայում, նա կանգ չի առնի: Այն կշարունակի գործել Մոլդովայում, Վրաստանում և ի վերջո ճնշում կգործադրի Բալթյան երեք երկրների վրա: Ուստի ուկրաինացիները պետք է հաղթեն ու պայքարելու կամք ունենան։ Մեր պարտքն է նրանց պայքարելու միջոցներ տրամադրել»,- ասել է Ռասմուսենը։