Րաֆֆի Հովհաննիսյանի՝ թավշյա իշխանափոխության կոչն ու 2018թ. վերադասավորումների հաշվարկը

Լուրեր

25.11.2024 | 15:17
Խախտումներ շինհրապարակում. ԲԸՏՄ
25.11.2024 | 15:09
ՌԴ-ն սկսել է նախապատրաստվել Զապորոժիեն գրավելուն. The Economist
25.11.2024 | 15:00
Կենտրոնի թաղապետարանի պաշտոնյա է կալանավորվել, փոփոխություններ Վրաստանի կառավարության կազմում․ ԼՈՒՐԵՐ
25.11.2024 | 14:54
Հնդկաստանը Pinaka համակարգերի առաջին խմբաքանակն է մատակարարել Հայաստանին․ ԶԼՄ
25.11.2024 | 14:46
Վրաստանի իշխող կուսակցությունն արագացնում է նոր նախագահի ընտրությունը
25.11.2024 | 14:41
Սուրեն Պապիկյանն այցելել է սահմանագոտի․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
25.11.2024 | 14:35
Մշտադիտարկման նպատակով մասնագետներն այցելել են Կոտայքի և Արարատի մարզի հուշարձաններ
25.11.2024 | 14:23
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Կալուգայի «Թայֆուն» ռազմարդյունաբերական գործարանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.11.2024 | 14:15
Երևանում 3 օր անընդմեջ տեղումներ են սպասվում․ ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով
25.11.2024 | 14:05
Ինչո՞ւ է վարչապետը լեգիտիմացնում «Արևմտյան Ադրբեջան» թեզը․ Արևմտյան Հայաստանը տարածքային պահանջ չէ՛․ Արմինե Մարգարյան․ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2024 | 13:55
Իրանն ու Ադրբեջանը քառօրյա համատեղ զորավարժություններ են սկսել
25.11.2024 | 13:50
Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամին առանձին կառույցի կարգավիճակ կտրվի
25.11.2024 | 13:45
Նոր ձերբակալություն՝ Կենտրոնի թաղապետարանում. պաշտոնյան կալանավորվել է
25.11.2024 | 13:36
Ռումինիայի նախագահական ընտրությունների առաջին փուլում առաջատար է ՆԱՏՕ-ին և Ուկրաինային օգնությունը քննադատած Քելին Ջորջեսկուն
25.11.2024 | 13:28
Բեռնատարն ընկել է գետը, վարորդը մահացել է
Բոլորը

Հունիսի 25-ին կայացած «Ժառանգություն» կուսակցության համագումարում կուսակցության նախագահի պաշտոնում վերընտրված Րաֆֆի Հովհաննիսյանը արտախորհրդարանական ուժերի կոնսոլիդիացիայի և «արտահերթ թավշյա իշխանափոխության»կոչով է հանդես եկել։ Արտախորհրդարանական ուժերը, սակայն, այնքան էլ չեն շտապում արձագանքի հարցում։ «Մենք այդ հարցով հանդիպել ենք Րաֆֆի Հովհաննիսյանին, խոսել ենք, մեր տեսակետը հայտնել, շատ ավելի ճիշտ կլիներ, որ համախմբման գործընթացը լիներ մինչ ընտրությունները»,- Factor.am-ի հետ զրույցում ասում է «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը։

Մեր զրուցակցի ներկայացմամբ՝ իրենք առաջարկել են օրակարգ, թե ինչպես պետք է լինի համախմբումը․ «Երկիրը պետք է ազատագրվի հանրապետական վարչախմբից, այն ուժերն ու մարդիկ, որոնք գործարքների չեն գնացել, համախմբումը պետք է լինի իրենցով, իսկ այդ ուժերը խիստ սահմանափակ են»։

Մեր դիտարկմանը, որ 2008 թվականի Մշմարտի 1-ից հետո ինքն էլ է անազատության մեջ եղել և մեղադրել նաև Սեյրան Օհանյանին ու Վարդան Օսկանյանին, որոնք «Ժառանգության» հետ մեկ դաշինքով էին մասնակցում խորհրդարանական ընտրություններին, Պետրոս Մակեյանն արձագանքում է․ «Եթե մարդիկ համակարգից դուրս են եկել ու պայքարում են, կարող են նաև մեղա գալ, ներողություն խնդրել հասարակությունից: Մենք ասում էինք՝ թող իրենք լինեն ընդդիմադիր, բայց քավարանում, ոչ թե առաջին, երկրորդ համարով ներկայանային հանրությանը»։

Վերակազմյալ Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցության ատենապետ, ԱԺ նախկին պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը, մինչդեռ, այն կարծիքին է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի կոչին պետք է արձագանքեն բոլոր արտախորհրդարանական ուժերը: «Միայն հարց է, թե այդ համագործակցության արդյունքում ինչ թափ կհավաքի ընդդիմությունը։ Ես շատ լավատեսորեն տրամադրված չեմ, որ առաջիկա տարիներին ընդդիմությունը կարող է այնպիսի օրակարգ ձևավորել, որի արդյունքում կկարողանա հակակշիռ դառնալ իշխանությանը և համախմբել ժողովրդին, բայց, այնուհանդերձ, ոչինչ չի մնում, քան համախմբվելը և այդկերպ ձևավորել օրակարգը»,- նկատում է նախկին պատգամավորը։

Անդրադառնալով «Ժառանգության» ղեկավարի՝ արտահերթ թավշյա իշխանափոխության կոչին, Լյուդմիլա Սարգսյանն ասում է․ «Խորհուրդ կտայի գործընկերներիս ամպագոռգոռ հայտարարություններ չանել և հերթական անգամ ժողովրդին չհիասթափեցնել, բայց պետք է փորձել համախմբվել հանուն երկրի, ժողովրդի, իսկ թավշյա հեղափոխությունն իրատեսական չէ»։

«Ժառանգության» նախկին անդամ, 2017-ի խորհրդարանական ընտրություններում «Ազատ Դեմոկրատների» ցուցակով առաջադրված Ստյոպա Սաֆարյանն էլ ասում է՝ հարկավոր է հստակեցնել, թե ինչ քաղաքական շրջանակների հետ է կոնսոլիդացիան արվում․ ««Ժառանգության» վերջին տարիների գործունեությունը ցույց է տալիս, որ կարծես թե այնքան էլ չի կարևորվում գաղափարական, ծրագրային հենքը, ու կապ չունի՝ ընդդիմադիր ես անձի՞ն, իշխող կուսակցությա՞նը, թե՞ նրանց արտաքին ու ներքին քաղաքականությանը: Եվ, թերևս, ընտրությունները ապացույց էին, որ դա էլ խոցելի է։ Միավորումը պետք է համոզիչ լինի հասարակության համար, այդ մոտեցման արդյունքն էր նաև քառյակը»։

Սաֆարյանի կարծիքով՝ նման հայտարարությունների համար «Ժառանգության» առաջնորդի «հաշվարկը ճիշտ է»․ «Քանի որ մեկ տարի էլ չի մնացել 2018-ին, երբ ՀՀ-ում իշխանության ներսում վերջնական վերադասավորումներ կլինեն, և «ժառանգությունը» դիրքավորվում է հենց այդ հաշվարկով։ Ժամանակային հեռանկարը ճիշտ է ընտրված, բայց այլ բան է, որ տարբեր պատճառներով այդ առաջարկը չի ընդունվում քաղաքական ուժերի կողմից»,- եզրափակում է Սաֆարյանը։

ՀԱԿ անդամ Վլադիմիր Կարապետյանն էլ ողջունում է «Ժառանգության» այդ մոտեցումը: «Կոնգրեսը միշտ բաց է եղել և բաց է համագործակցության համար»,- ասաց նա։

 

Սեդա Ղուկասյան