Ռուսաստանի կողմից Ուկրաինայի ծովային շրջափակումը կարող է հանգեցնել ցորենի համաշխարհային ճգնաժամի

Լուրեր

11.11.2026 | 12:19
Հայտնի են Հայաստան-Կիպրոս հանդիպման մրցավարները
11.11.2026 | 12:10
Նիկոլ Փաշինյանը Թուրքիայում է // Ջերմաստիճանը մինչև 6 աստիճանով կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 12:03
Ստացվում է՝ օլիգարխիկ կուսակցությունը եկամտահարկից ֆինանսավորելու է, հիմնադրամը` ոչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:00
63–72 տարեկան քաղաքացիների համար բիզնեսի աջակցման նոր գործիք․ ծրագրի մանրամասները. ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:54
Պուտինն ապրում է այլ իրականությունում․ Զելենսկին՝ Աբու Դաբիի բանակցությունների մասին
11.11.2026 | 11:49
Իշխանությունները համակարգի միջոցով իմանալու են` քաղաքացին քաղաքական ինչ նախասիրություն ունի. Դավիթ Ալավերդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:40
Եթե կառավարությունն է որոշելու եկամտահարկից գումար ստացող ՀԿ-ների և ԶԼՄ-ների ցանկը, ումի՞ց են անկախ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:36
Մեծ Բրիտանիայում ԱՄՆ բանակի զինծառայող է ձերբակալվել ՌԴ-ի օգտին լրտեսության կասկածանքով
11.11.2026 | 11:33
«Բժիշկներին թույլ են տվել ՔԿՀ մտնել Արսեն Գևորգյանի մահից հետո»․ փաստաբանները՝ կալանավայրում մահվան հանգամանքների մասին
11.11.2026 | 11:26
Կառուցապատողները բարձրաձայնել են ջրամատակարարման ցանցին միանալու խոչընդոտները․ քննարկվել են լուծման տարբերակներ
11.11.2026 | 11:15
Էդուարդ Սպերցյանը Հայաստանի հավաքականի ճամբարում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:04
ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:00
Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակվել է Լենինգրադի մարզի Ուստ-Լուգա նավահանգստի վրա
11.11.2026 | 10:54
«Ուժեղ Հայաստան»-ի ակցիան ԵՄ ներկայացուցչության դիմաց. ՈւՂԻՂ
11.11.2026 | 10:51
«Ալաշկերտը» նոր գլխավոր սկաուտ ունի
Բոլորը

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը չորեքշաբթի կայցելի Թուրքիա: Օրակարգում է սևծովյան միջանցքի ստեղծման հարցը, որը թույլ կտա ուկրաինական հացահատիկը ներմուծել համաշխարհային շուկա: Արևմտյան տերություններն այսօր ճնշում են գործադրում Անկարայի վրա՝ պահանջելով Ուկրաինայի շրջափակումը վերացնելու նպատակով բացել Սևծոովյան նեղուցները ՆԱՏՕ-ի նավերի համար, գրում է VOA-ն։

Ոչ վաղ անցյալում ուկրաինական ցորենը մատակարարվում էր համաշխարհային շուկա նավերի միջոցոով, որոնք անցնում էին Ստամբուլի Բոսֆորի նեղուցով: Այսօր այս ուղին փակվել է Ռուսաստանի կողմից` Ուկրաինան ծովային շրջափակման ենթարկելու համար, արդյունքում հացահատիկի գները հասնում են ռեկորդային մակարդակի՝ առաջացնելով նոր տնտեսական ցնցումներ:

Վերլուծաբան Յորուկ Իշիկը շեշտում է՝ Լիբանան ներմուծվող ցորենի 75 տոկոսը 2020 թվականին գալիս էր Ուկրաինայից: Այսպիսով, ըստ նրա, Լիբանանի նման երկիրը, որտեղ արդեն ֆինանսական ճգնաժամ է, առերեսվում է մեկ այլ մեծ ճգնաժամի:

Համաշխարհային պարենային ճգնաժամի սպառնալիքը դրդում է ՆԱՏՕ-ի որոշ երկրներին միջամտել իրավիճակին:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և թուրք պաշտոնյաների միջև քննարկումները մասամբ կկենտրոնանան սևծովյան միջանցքի ստեղծման խնդի վրա, որը թույլ կտա ուկրաինական հացահատիկը հասցնել համաշխարհային շուկա:

Անկարան ասում է, որ նման գործարքը կարող է կանխել ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև առճակատման վտանգը:

Սակայն առկա է մտավախություն, որ Ռուսաստանը չի կատարի իր պարտավորությունները՝ հացահատիկի ճգնաժամը մեղմելու համար: Վերլուծաբանների կարծիքով, Մոսկվան կարող է դա օգտագործել որպես լծակ:

Եթե ուկրաինական հացահատիկի ճգնաժամը մնա փակուղում, վերլուծաբաններն ասում են, որ Անկարայիվրա ճնշումները կուժեղանան՝ ՆԱՏՕ-ի ռազմանավերի Սև ծով մուտքը Ստամբուլի Բոսֆորի նեղուցով ապահովելու համար: Բոսֆորն ու Դարդանելը, ըստ Մոնտրոյի միջազգային կոնվենցիայի, գտնվում է Թուրքիայի վերահսկողության ներքո:

«Տեխնիկապես և իրավական առումով նեղուցները փակ են երկու պատերազմող երկրների՝ Ուկրաինայի և Ռուսաստանի ռազմանավերի համար։ Մյուսներին Թուրքիան խնդրել է ռազմանավեր չուղարկել։ Սակայն, ինչ-որ պահին ՆԱՏՕ-ի կամ ՆԱՏՕ-ի անդամ երկրի կողմից Թուրքիային կներկայացվի ռազմանավեր ուղարկելու պահանջ։ Ռուս-ուկրաինական պատերազմի համատեքստում Թուրքիայի մանևրելու հնարավորությունը նվազում է»,- ասում է Քադիր Հաս համալսարանի վերլուծաբան Սերհաթ Գյուվենչ։

Սակայն վերլուծաբաններն ասում են, որ Թուրքիան վճռական է տրամադրված՝ կանխելու նոր նավերի մուտքը Սև ծով:

«Թուրքիան չի ցանկանում անվտանգության հետ կապված իրավիճակի սրացում: ՆԱՏՕ-ի նման նոր ուժի ներգրավումն այստեղ՝ ռուսական կողմին հավասարակշռելու համար, ըստ Անկարայի, անխուսափելիորեն կստեղծի ավելի վտանգավոր իրավիճակ ինչպես Թուրքիայի, այնպես էլ տարածաշրջանի անվտանգության համար»,- Թուրքիայի միջազգային հարաբերությունների խորհրդի ներկայացուցիչ Մուստաֆա Այդըն:

Անկարան քաջատեղյակ է, որ Մոսկվան ցանկանում է Բոսֆորը փակ պահել ՆԱՏՕ-ի նավերի համար, որը Թուրքիային հզոր լծակ է տալիս Ռուսաստանի նկատմամբ: