Քրեական ոստիկանության ծառայողները կաշառքի դեպքեր են բացահայտել․ քրեական գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե

Լուրեր

16.09.2026 | 18:10
Ալեն Սիմոնյանը՝ ռուսական ռազմաբազայի մասին // Նոր Սահմանադրության տեքստը մինչև տարեվերջ կհրապարակվի․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 18:00
Ունեցել ենք նահատակվելու քաղաքականություն, առաջարկում ենք ապրելու քաղաքականություն. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:53
Լիտվայի նախագահը հայտարարել է, որ երկրի օդային տարածքում խոցված անօդաչու սարքը ռուսական է
16.09.2026 | 17:53
Աղիողորմ մռնչյունները, որ հնչում են, դաս են նրանց համար` չեն մարսելու թալանած որևէ լումա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:43
ՍԴ-ն հրապարակել է TRIPP-ի հարցով որոշումը
16.09.2026 | 17:42
Հուսով ենք՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս շուտ կհաստատվի համապարփակ և երկարատև խաղաղություն․ Թուրքիայի ՊՆ ղեկավար
16.09.2026 | 17:30
«Տգետ» vs «նիկոլական»․ լավ սովորելն ու լավ ապրելը հոմանի՞շ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:28
Նովակ Ջոկովիչը կմասնակցի մրցաշարի, որտեղ երբեք չի պարտվել
16.09.2026 | 17:20
Գյուղատնտեսության ոլորտում աճ չունենք, նվազում ունենք. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:11
Գազայում շենքի փլուզման հետևանքով առնվազն 20 պաղեստինցի է զոհվել, տասնյակ մարդիկ փլատակների տակ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 16:54
Քաղցրաշենի մանկապարտեզի շենքում օձ է նկատվել․ երեխաներին տարհանել են
16.09.2026 | 16:48
Գոռ Մինասյանի պաշտպանները հակադարձում են ՔԿ-ին՝ վիճարկելով թրաֆիքինգի մեղադրանքի հիմքերն ու կալանավորման ընթացքը
16.09.2026 | 16:45
Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ հութիները թիրախավորել են Մեքքան
16.09.2026 | 16:44
«ԵՄ-ն կխաբի Հայաստանին եվրաինտեգրման հարցում». Լավրով
16.09.2026 | 16:39
Մոսկվայում քրեական հեղինակությունը քաշեց իմ ձեռքից, Հայկ Սարգսյանի ընկերն էր. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ֆինանսավարկային և մտավոր սեփականության ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում ստացվել են փաստական տվյալներ, որ Երևանի քաղաքապետարանի «Նուբարաշեն» պոլիկլինիկա առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերության տնօրենը 2013-ից 2022 թվականների ընթացքում պոլիկլինիկայի բժիշկ-թերապևտից որպես կաշառք պահանջել և ամեն ամիս ստացել է նրա աշխատավարձի և լրավճարների 30 տոկոսի չափով։ Ավելորդ խնդիրներից խուսափելու և աշխատանքը չկորցնելու մտավախությունից ելնելով` թերապևտը համաձայնել է և մինչև 2022 թվականի ապրիլ` աշխատավարձից, հետո նաև հավելավճարներից կանխիկացրել ու տնօրենի աշխատասենյակում նրան որպես կաշառք առձեռն տվել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 5 միլիոն 800 հազար դրամ․ տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։

«Բացի այդ, տնօրենն, օգտագործելով պաշտոնեական դիրքը, մի քաղաքացու տեղամասային թերապևտի ազատ հաստիքում աշխատանքի ընդունելու և հետագայում հովանավորչության համար, իր աշխատասենյակում առաջարկել է որպես կաշառք յուրաքանչյուր ամիս իրեն փոխանցել հատկացվելիք աշխատավարձի և հավելավճարների 30 տոկոսի չափով գումար: 2014 թվականի օգոստոսի 1-ին քաղաքացին ընդունվել է աշխատանքի և մինչև այս տարվա ապրիլ ամիսը տնօրենին առձեռն տվել է ընդհանուր ավելի քան 6 միլիոն 630 հազար դրամ։

Դեպքերի առթիվ Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե»,- ասված է հաղորդագրությունում։