Դատախազության միջնորդագրի արդյունքը. «Հայանտառ» ՊՈԱԿ-ում կվերանայվի կադրային քաղաքականությունը

Լուրեր

10.12.2025 | 18:32
Արաղչին հանդիպել է ՀՀ-ում Իրանի նոր դեսպանին
10.12.2025 | 18:26
Խորհրդարանում հյուրընկալվել է ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանը
10.12.2025 | 18:15
 Տղամարդը հայհոյել է, հարվածել քննիչին ու բռնություն գործադրել ոստիկանի նկատմամբ․ ՀԿԿ
10.12.2025 | 18:07
Փաշինյանն այցելել է ԳԴՀ-ում ՀՀ դեսպանություն
10.12.2025 | 18:00
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Բաքվին դժգոհությանը//Սամվել Ալեքսանյանի ընտանիքը նոր արտոնության համար է դիմել․ ԼՈՒՐԵՐ
10.12.2025 | 17:51
Իվանիշվիլիի ռեժիմը խոչընդոտում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը. Սաակաշվիլի
10.12.2025 | 17:42
200 հզ դոլարանոց տունը ի՞նչ է, որ 10-20 տարի հետո չունենամ. Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.12.2025 | 17:38
ՀՀ ԱԺ նախագահի կարծիքով՝ առաջիկայում կսահմանազատվի հայ-ադրբեջանական սահմանի ևս մեկ հատված
10.12.2025 | 17:33
Բաքուն լավատեսորեն է տրամադրված 2026թ․ Երևանի հետ խաղաղության գործընթացի առաջընթացի նկատմամբ
10.12.2025 | 17:27
Դատախազությունը կբողոքարկի Սուրեն Մանուկյանի կալանքը տնային  կալանքով փոխելու որոշումը
10.12.2025 | 17:25
Ջոկովիչը կանխատեսել է ԱԱ-2026-ի չեմպիոնին
10.12.2025 | 17:18
Որ ընկերությունը և ինչ գնով է զարդարելու ամանորյա Տաշիրը
10.12.2025 | 17:08
2024-ի հայտարարագրերի ուսումնասիրության արդյունքում 7 հաղորդում է ներկայացվել Դատախազություն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.12.2025 | 16:57
Վաշինգտոնն ու Կիևը խաղաղության ծրագրի շրջանակում քննարկում են ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությունը՝ արդեն 2027 թվականին. The Washington Post
10.12.2025 | 16:46
Ուկրաինան ռուսական «ստվերային նավատորմին» պատկանող նավ է կալանել. այն Ղրիմից գյուղատնտեսական արտադրանք էր տեղափոխում
Բոլորը

Ապօրինի անտառահատումների դեմ քրեաիրավական պայքարի արդյունավետությունն ավելի բարձրացնելու նպատակով Լոռու մարզի դատախազության կողմից իր լիազորությունների շրջանակում 2021թ. դեկտեմբերին ուսումնասիրվել էին «Հայանտառ» ՊՈԱԿ Լոռու մարզի համապատասխան ստորաբաժանումների աշխատողների տվյալները: Պարզվել էր, որ զանազան անտառխախտումների և իրենց ծառայողական պարտականություններն անբարեխիղճ կատարելու, դրանով պետությանը վնասներ պատճառելու համար նախկինում դատապարտված կամ նույնպիսի արարքների համար որպես մեղադրյալ ներգրավված անձանց կողմից պաշտոնավարման պրակտիկան «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տարբեր մասնաճյուղերում շարունակվում է: Ընդ որում, այդպիսի անձինք զբաղեցնում են նաև անտառտնտեսության բարձր պաշտոններ․ տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։

«Ակնհայտ է, որ այս իրավիճակի պահպանման պայմաններում շարունակում է բարձր մնալ այդպիսի անձանց կողմից պաշտոնեական նոր հանցագործություններ կատարելու, կոռուպցիոն հարաբերությունների մեջ մտնելու, դրանով իսկ նաև ապօրինի անտառահատումների դեմ պետության կողմից որդեգրված կոշտ քաղաքականության արդյունավետությունը նվազեցնելու ողջամիտ ռիսկը: Վերջինս կարող է հասարակության մոտ անվստահություն հարուցել պետության ստանձնած՝ ապօրինի ծառահատումների դեմ պայքարի հանձնառության լրջության հանդեպ:

Ելնելով դրանից՝ ՀՀ Լոռու մարզի դատախազը 2021թ. դեկտեմբերի վերջին միջնորդագրով դիմել էր «Հայանտառ» ՊՈԱԿ տնօրենի պաշտոնակատարին՝ ձեռնարկելու միջոցառումներ՝ «Հայանտառ» ՊՈԱԿ Լոռու մարզի տարածքային մասնաճյուղերում քրեական նման հետագիծ ունեցող անձանց պաշտոնավարման դեպքերը բացառելու ուղղությամբ։

Մարզի դատախազի միջնորդագիրը քննարկվել է: Միջնորդագրի կապակցությամբ ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարի կողմից ստացված պատասխան գրությամբ հայտնվել է, որ միջնորդւսգրով բարձրացված խնդիրները մանրամասն ուսումնասիրվել են: Հաշվի են առնվել ինչպես բացթողումների վերաբերյալ մարզի դատախազության դիրքորոշումները, այնպես էլ նախկինում հանդիպած նմանատիպ խնդիրները: Կազմակերպության համապատասխան աշխատակիցներին հանձնարարվել է հետայսու հետևողականություն ցուցաբերել կադրային քաղաքականության հարցում:

Մասնավորապես՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարի կողմից կազմակերպության բոլոր մասնաճյուղերի տնօրեններին իջեցվել է հանձնարարական՝ հետայսու, նախքան մասնաճյուղերում նոր աշխատակիցներ աշխատանքի ընդունելու համար միջնորդություն ներկայացնելը, հնարավոր միջոցներով ճշտել՝ արդյոք տվյալ անձն ունի դատվածություն կամ անցնում է անտառխախտումների կամ իր ծառայողական պարտականությունների անբարեխիղճ կատարման հետ կապված որևէ քրեական գործով՝ որպես կասկածյալ կամ մեղադրյալ:

Հանձնարարականով դրվել է պահանջ՝ նաև աշխատանքի ընդունվելու դիմում ներկայացնելիս դիմումատուից պահանջել տրամադրել նաև ստորագրությամբ հաստատված գրություն առ այն, որ դիմումատուն չունի դատվածություն կամ չի անցնում որևէ քրեական գործով որպես կասկածյալ կամ մեղադրյալ անտառխախտումների կամ իր ծառայողական պարտականությունների անբարեխիղճ կատարման հետ կապված:

Ապօրինի ծառահատումների, դրանց հետ կապված կոռուպցիոն հանցագործությունների կանխարգելման տեսանկյունից այս կարևոր միջոցառումները, դրանց հետևանքները շարունակելու են գտնվել Դատախազության ուշադրության կենտրոնում՝ իր գործառույթների իրացման շրջանակներում»,- ասված է հաղորդագրությունում։