Արմավիրի մարզպետը Արաքս բնակավայրում մասնակցել է մանկապարտեզի բացմանը

Լուրեր

10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
Բոլորը

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր հերթական այցն է ունեցել Արաքս միավորված համայնք, մասնակցել Արաքս բնակավայրում պետություն-համայնք համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգված մանկապարտեզի բացմանը․ տեղեկացնում են ՀՀ Արմավիրի մարզպետարանից։

«Մանկապարտեզում կատարած շրջայցի ընթացքում մարզպետին զեկուցվել է, որ 69 մլն 121 հազ. դրամ ընդհանուր բյուջեով իրականացված ծրագրի շրջանակում ամրացվել են մանկապարտեզի պատերը և ծածկը, իրականացվել է ներքին և արտաքին հարդարում, ներդրվել է ջրամատակարարման և օդափոխման համակարգ: Մանկապարտեզի հիմնանորոգման համար պետական բյուջեից տրամադրված սուբվենցիայի չափաբաժինը կազմել է 65%, իսկ համայնքի մասնակցությունը՝ 35%: Իսկ խմբասենյակների գույքն ապահովվել է «Focus on Children Now-FCN» կազմակերպության կողմից: Նշվել է նաև, որ իրականացված աշխատանքների արդյունքում համայնքի ավելի քան 80 երեխայի բարեկարգ պայմաններում նախադպրոցական կրթություն ստանալու հնարավորություն է տրվել:

Շնորհավորելով արաքսցիներին մանկապարտեզի վերաբացման կապակցությամբ՝ Էդվարդ Հովհաննիսյանն ուրախությամբ ընդգծել է, որ վերջին մի քանի տարիներին մարզում լայն թափով մանկապարտեզաշինությանը և համայնքային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված բազմաթիվ ծրագրեր են իրականացվում և նման միջոցառումները աշխատանքային օրակարգի մաս են դառնում. «Ուրախալի է, որ պարբերաբար մասնակից ենք դառնում համայնքային կյանքում մեծ կարևորություն ունեցող նման միջոցառումների և արձանագրում, որ մի քանի տասնյակ տարիների ընթացքում չգործող, չվերանորոգված մանկապարտեզները պետական աջակցությամբ իրականացվող ծրագրերի շրջանակում վերաբացվում են կամ նորերն են կառուցվում»:

Մարզպետն անդրադարձել է նաև Արաքս միավորված համայնքում հաշվետու տարում նախատեսվող ծրագրերին՝ տեղեկացնելով, որ համայնքային ղեկավարությունը շուրջ 800 մլն դրամ ընդհանուր արժեքով հավակնոտ ծրագրային հայտեր է ներկայացրել: Նա միաժամանակ հավաստիացրել է, որ կառավարության աջակցությամբ արվում է հնարավորը, որպեսզի առաջիկա մի քանի տարիների ընթացքում համայնքներում լուծվեն կենսական նշանակության խնդիրները:

Նշենք, որ 2022 թվականի սուբվենցիոն ծրագրով նախատեսված է Արաքս գյուղի Դրոյի փողոցի 3 հասցեում գտնվող մանկապարտեզի բակի և մշակույթի տան հարակից այգու բարեկարգում՝ 23․5 մլն դրամ ընդհանուր արժեքով»,- ասված է հաղորդագրությունում։