Բայրամովը շարունակում է կրկնել Ալիևի «միջանցքային» կեղծ թեզերը

Լուրեր

28.07.2026 | 16:13
Հայաստանում ռուսների կողմից բնակարանների պահանջարկն աճել է․ ԶԼՄ-ներ
28.07.2026 | 16:04
Օգոստոսի 1-ից ՍԱՏՄ-ն կստուգի սննդի առաքիչների բժշկական գրքույկները
28.07.2026 | 15:51
Երևանում ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով խարդախության համար հետախուզվողը
28.07.2026 | 15:39
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցը կսպասարկվի 87 նոր տրանսպորտային միջոցով
28.07.2026 | 15:28
«Հայփոստ»-ի շենքի քանդման նախապատրաստական աշխատանքներն սկսվել են․ Factor TV-ն ավելի վաղ ուսումնասիրել էր ծրագրի ռիսկերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 15:20
«Ոչ ոք ինձ չի ասում՝ ինչ պետք է վաճառենք»․ Թրամփը՝ Թուրքիային F-35-ների վաճառքին Նեթանյահուի դեմ հանդես գալու մասին
28.07.2026 | 15:15
Մ-17 ԱԱ. Ջանես Նազարյանը երեք տպավորիչ հաղթանակով կիսաեզրափակիչ դուրս եկավ Բաքվում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 15:10
Թուրքիան նորոգում է Գյումրի տանող երկաթուղային հատվածը // Կամո Արեյանի գործը դատարանում է․ ԼՈՒՐԵՐ
28.07.2026 | 15:00
Պեսկովն ասել է, թե Փաշինյանը Պուտինին չի հայտնել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հանրաքվեի անցկացման ժամկետները
28.07.2026 | 14:53
Բոլոր մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն․ Հայկ Կոնջորյանը՝ եղբոր ծեծի դեպքի մասին
28.07.2026 | 14:41
Ճապոնիայում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել․ տրանսպորտային հաղորդակցությունը խափանվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 14:30
ՌԴ Արտաքին հետախուզությունը հայտարարել է, թե ԵՄ-ն դեպի իրեն է գրավում Հայաստանին, սակայն «օգնել չի կարող»
28.07.2026 | 14:25
Պալատը դատապարտել է Ծառուկյանի գործով փաստաբան Երեմ Սարգսյանին հեռացնելն ու որպես վկա հրավիրելը
28.07.2026 | 14:24
Արման Ծառուկյանը մարզվում է Ծաղկաձորում և մենամարտ կանցկացնի Երևանում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
28.07.2026 | 14:16
Օդեսայում մեքենայի պայթյունի հետևանքով տղամարդ է վիրավորվել․ մեքենան զինվորականի է պատկանում
Բոլորը

Պաշտոնական Բաքուն ամենաբարձր մակարդակով հայտարարել է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին աջակցելու մասին։ Այս մասին թուրքական «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, որը Անկարա էր մեկնել՝ մասնակցելու Թուրքիայի բարեկամ և եղբայրական երկրների միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված հանդիսավոր ընդունելությանը։

Նա նշել է, որ Ադրբեջանում դրական են վերաբերվում Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների նշանակմանն ու նրանց երեք հանդիպումներին։

Անդրադառնալով Հարավային Կովկասին՝ Բայրամովն ասել է, թե Բաքուն, իբր, մշտապես հանդես է եկել բոլորի երկրների հետ բարիդրացիական հարաբերությունների օգտին։

Նա նշել է, թե Արցախյան երկրորդ պատերազմից հետո Ադրբեջանը, իբր, մի կողմն է թողել «անցյալի վերքերը»՝ հայտարարելով խաղաղության և Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման պատրաստակամության մասին։ Բայրամովն ասել է, որ Բաքվի խաղաղության օրակարգը դրական արձագանք է առաջացրել միջազգային հանրության կողմից, այդ թվում՝ Եվրամիության մակարդակով։ Նա հիշեցրել է, որ ԵՄ նախաձեռնությամբ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները վերջին երկու ամիսների ընթացքում երկու դեմ առ դեմ հանդիպում են անցկացրել՝ նշելով, որ բանակցությունների օրակարգում, ի թիվս այլ հարցերի, ներառված է եղել նաև տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը տարածաշրջանում, ինչպես նաև երկու երկրների միջև սահմանների սահմանազատում և սահմանագծումը։

Բայրամովը շարունակել է հնչեցնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ ինչ-որ «միջանցքի» մասին բանակցությունների մասով հայտարարությունները։

Ըստ հրապարակման՝ Բայրամովը նշել է, թե ««Զանգեզուրի միջանցքի» բացման բանակցությունների հարցում, որը Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը երկաթուղով և ավտոմոբիլով կապելու է հանրապետության արևմտյան շրջանների հետ, դեռ կոնկրետ արդյունքներ չկան», քանի որ Հայաստանը, իբր, տարբեր պատրվակներով ձգձգում է այս գործընթացը։

«Թուրքիան և Ադրբեջանը բացահայտ հայտարարում են՝ մենք Երևանի հետ խնդիրներ չունենք։ Մեր երկրները հանդես են գալիս Հայաստանի հետ նորմալ բարիդրացիական հարաբերությունների օգտին։ Եթե ​​Երևանը համապատասխան քայլեր ձեռնարկի, հարգի միջազգային իրավունքի նորմերը և հաշվի առնի տարածաշրջանի իրողությունները, լավ արդյունքները հնարավոր կդառնան»,- ասել է Բայրամովը։

Հավելենք, որ ՀՀ-ն իր սեփական տարածքով որևէ միջանցքի շուրջ չի բանակցում, Ադրբեջանը՝ ևս, որի ղեկավարությունն ամեն անգամ բանակցություններից հետո Բաքվում իրավիճակի հետ կապ չունեցող կեղծ հայտարարություններ է հնչեցնում։

Բաքվի կեղծիքների փաստը հաստատել է նաև ԵՄ-ն՝ բացահայտելով Ադրբեջանի իշխանությունների ստերը։ Մասնավորապես, մայիսի 22-ին Բրյուսելում կայացած Հայաստանի, Ադրբեջանի և ԵՄ ղեկավարների հանդիպման մասին ԵԽ նախագահ Շառլ Միշելի տարածած հաղորդագրության մեջ հստակ նշվում է, որ տարածաշրջանի ապաշրջափակման համատեքստում ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատել են, որ ապագա տրանսպորտային ենթակառուցվածքների հետ կապված արտատարածքային պահանջներ չունեն։

«Կապի հնարավորությունները հատուկ քննարկվել են մայիսի 22-ին Բրյուսելում՝ տարածաշրջանի ապաշրջափակման հնարավորությունները զարգացնելու նպատակով: Այս համատեքստում երկու կողմերը հաստատել են, որ ապագա տրանսպորտային ենթակառուցվածքների հետ կապված արտատարածքային պահանջներ չկան: Հակառակի շահարկումները ցավալի են»,- ասվում է ԵԽ նախագահ Շառլ Միշելի տարածած հայտարարության մեջ։

Էմմա Չոբանյան