Լավրովը կմեկնի Անկարա․ բանակցությունների օրակարգում է նաև Լեռնային Ղարաբաղի հարցը

Լուրեր

14.09.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
Բոլորը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը  հունիսի 8-ին աշխատանքային այցով կմեկնի Անկարա, որտեղ նախատեսված են նրա բանակցությունները Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ։ Այս մասին այսօրվա ճեպազրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է ՏԱՍՍ-ը։

«Հունիսի 8-ին ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով կմեկնի Անկարա՝ Թուրքիայի արտգործնախարարի հետ բանակցությունների համար։ Նախատեսվում է քննարկել երկկողմ համագործակցության իրավիճակն ու խորացման հեռանկարները, հարցերի լայն շրջանում։ Իհարկե, խոսքն առևտրատնտեսական համագործակցության մասին է՝ Արևմուտքի կողմից Ռուսաստանի դեմ ոչ լեգիտիմ պատժամիջոցների կիրառման պայմաններում»,- ասել է Զախարովան։

Նա հավելել է, որ կողմերը քննարկելու են նաև Ուկրաինայում իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը։

«Տեղի կունենա մտքերի փոխանակում տարածաշրջանային և միջազգային օրակարգի ակտուալ հարցերի շուրջ, առաջին հերթին՝ Ուկրաինայի ներկայիս իրավիճակի, ինչպես նաև սիրիական, լիբիական, Լեռնային Ղարաբաղի կարգավորման, Բալկաններում, Աֆղանստանում, Կենտրոնական Ասիայում իրավիճակի շուրջ»,- նշել է Զախարովան։

Հիշեցնենք, որ հունիսի 10-ին էլ Լավրովը կժամանի Հայաստան՝ մասնակցելու ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին։

Էմմա Չոբանյան