Թուրքիայում սիրիացի տարեց կին փախստականի վրա դաժան հարձակումը համացանցում զայրույթի ալիք է առաջացրել

Լուրեր

28.07.2026 | 18:10
Աննա Հակոբյանը պնդում է՝ սպառնալիքներ է ստանում // ՌԴ ԱՀԾ-ն՝ Երևան-Բրյուսել տնտեսական կապերի մասին․ ԼՈՒՐԵՐ
28.07.2026 | 18:03
Արմեն Գրիգորյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
28.07.2026 | 17:58
Մ-17 ԱԱ. Ջանես Նազարյանը դուրս եկավ եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 17:54
Մրգավաճառներին «հուշանվեր» քսանհազարանոցներով վճարած տղամարդը ձերբակալվել է
28.07.2026 | 17:49
Տիգրան Արզաքանցյանը տուգանվել է 600,000 դրամով. ԿԿՀ-ն փորձել է նրան ծանուցել անգամ WhatsApp-ով, բայց ապարդյուն
28.07.2026 | 17:46
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
28.07.2026 | 17:43
Հայտնի է՝ որտեղ է անցկացվելու շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտը
28.07.2026 | 17:35
Ճապոնիայում երկրաշարժից հետո առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել. շենքում մարդիկ են մնացել
28.07.2026 | 17:26
«Չելսին» 6:4 հաշվով հաղթել է Խաբի Ալոնսոյի նորամուտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 17:24
Վանաձորում 6-ամյա երեխայի մարմին է հայտնաբերվել․ քրեական վարույթ է հարուցվել
28.07.2026 | 17:19
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու նախագիծը քննարկվել է
28.07.2026 | 17:08
Դատախազությունն ընթացք է տվել Աննա Հակոբյանի հրապարակմանը
28.07.2026 | 16:57
Սպասվում է առանց տեղումների եղանակ
28.07.2026 | 16:45
Թրամփը սիրում է հաղթողներին․ նրա կարծիքով՝ Զելենսկին ավելի ու ավելի է նմանվում նրանցից մեկին․ WSJ
28.07.2026 | 16:39
Հայտնի է՝ ով է գլխավորելու Իտալիայի հավաքականը
Բոլորը

Թուրքական Գազիանթեփում թուրք տղամարդու կողմից սիրիացի տարեց կնոջ վրա դաժան հարձակումը զայրույթի ալիք է բարձրացրել համացանցում և կրկին քննարկումներ առաջացրել Թուրքիայում սիրիացի փախստականների նկատմամբ վերաբերմունքի հետ կապված, գրում է Middle East Eye-ը։

Նախօրեին համացանցում տարածված տեսանյութում երևում է նստարանին նստած 70-ամյա Լեյլա Մուհամմեդը, որին մոտենում են մի խումբ թուրք տղամարդիկ։ Նրանցից մեկը հանկարծ հարվածում է կնոջ դեմքին։ Հետո երևում է, որ կինը ցավից կռանում է, գոռում և ձեռքով ծածկում մի աչքը։

Հարձակման մեջ կասկածվողը ձերբակալվել է, իսկ ավելի ուշ պարզվել է, որ նա 39-ամյա Սաքըր Չաքիրն է:

Սոցիալական ցանցերում արշավ է սկսվել․ ակտիվիստները նմանակում են կնոջ կեցվածքը՝ տեղադրելով մի աչքը ձեռքով փակած իրենց լուսանկարները՝ օգտագործելով «կանգնի՛ր Լեյլայի կողքին» և «ո՛չ ռասիզմին» հեշթեգերը: Շատերը կոչ են անում Թուրքիայի կառավարությանը՝ պատասխանատվության ենթարկել հարձակման մեղավորներին:

«Պետք է կիրառվի զսպող օրենք, և խոցելիները պետք է իմանան իրենց իրավունքները, իսկ ընդունող երկիրը պետք է հարգի մարդու իրավունքները»,- գրել է Twitter-ի օգտատերերից մեկը։

Այս հարձակումը վերսկսել է նաև Թուրքիայում գտնվող սիրիացի փախստականների շուրջ խոսակցությունները: Սիրիական շահույթ չհետապնդող օպերատիվ օգնության խումբը, որի նպատակն է վերջ դնել սիրիացի խաղաղ բնակիչների նկատմամբ բռնությանը, Twitter-ում հրապարակել է հարձակման տեսանյութը՝ գրելով, դա «սա ռասիզմի և սիրիացի փախստականների նկատմամբ խտրականության աճող միտումի մի մասն է, և երկրները պետք է ավելին անեն՝ փախստականներին պաշտպանելու համար»:

Գազիանթեփի քաղաքապետ Դավութ Գյուլն այցելել է հիվանդանոց՝ կնոջը տեսակցության և լուսանկար հրապարակել՝ գրելով, որ կանգնած են ճնշվածի հետ՝ ընդդեմ կեղեքողի։

Հավելենք, որ Թուրքիայում շուրջ 3,7 մլն սիրիացի փախստական է ապրում։ Երկրում տնտեսական ճգնաժամի և սոցիալական լարվածության ֆոնին պարբերաբար դժգոհություններ կան փախստականներից, նաև տարբեր հարձակումների դեպքեր են գրանցվում։

Էմմա Չոբանյան