Ինչո՞ւ չի շահագործվում «Հրազդան-5 ՋԷԿ»-ը. շրջայց էներգետիկ համակարգի առանցքային հանգույցներով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Հայկական ատոմային էլեկտրակայանը հերթական պլանային պարապուրդում է, և «Երևան ՋԷԿ»-ն այս պահին երկրում ամենաշատ էլեկտրաէներգիա արտադրող կայանն է։ Էներգետիկ շուկայի ազատականացման ծրագրով «Երևան ՋէԿ»-ն այս տարվանից դարձել է համակարգի հաշվեկշռող՝ լրացնելով համակարգում պակասած էլեկտրաէներգիան։ 2010 թվականից վերաբացված համակցված շոգեգազային ցիկլով էլեկտրակայանում իրանական գազ են այրում, իսկ արտադրված էներգիան փոխանցվում է հարևան պետություն։

ՋԷԿ-ի գլխավոր ճարտարագետ Դավիթ Մադոյանն ասում է՝ հիմնական արտադրամասի այս սարքավորումները ժամանակակից են։ Տարբեր եղանակներով ֆիլտրում են օգտագործվող ջուրը, որ նստվածք չառաջացնի և ՋԷԿ-ը երկար ծառայի։ Գլխավոր ճարտարագետի խոսքով՝ շոգետուրբինում գոլորշու ջերմաստիճանը հասնում է 489 աստիճանի։  Համակարգի օպերատորն է հրահանգում՝ որքան ավելացնել հզորությունը, իրենք էլ ապահովում են։

Թեև ցանցերին վաճառվող էներգիայի համար «Երևան ՋէԿ»-ի սակագինը ատոմակայանի ու ՀԷԿ-երի համեմատ բարձր է, սակայն ցածր է «Հրազդան ՋԷԿ»-ի սակագնից, որի սակագինը մեկ կիլովատ/ժամի համար կազմում է 33,46 դրամ։ «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն» ԲԲԸ արտադրատեխնիկական բաժնի պետ Անահիտ Տիգրանյանը սա բացատրում է այն հանգամանքով, որ Երևանի ՋԷԿ-ի կայանները գազատուրբինային են, իսկ Հրազդանի ՋԷԿ-ինը՝ շոգետուրբինային։ ՋԷԿ-ի չորս էներգաբլոկները 1971-1974 թվականներին են գործարկվել, իսկ վերազինում երկար տարիներ չի արվել, օրինակ՝ թիվ 3 էներգաբլոկի վերազինումը կատարվել է 2006 թվականին։

Մայիսի 26-ի դրությամբ՝ այս ջերմաէլեկտրակայանում աշխատում էր թիվ 3 էներգաբլոկը, որի միջին հզորությունն այդ պահին կազմում էր 150 մեգավատտ, սակայն կարող է հասնել մինչև 185-ի։ Անահիտ Տիգրանյանն ասում է՝ էներգաբլոկն աշխատում է առավելագույն հզորությամբ, երբ երկրում պահանջարկ է լինում․ «Նման պահանջարկ լինում է այն դեպքում, երբ աշխատող կայաններից որևէ մեկի մոտ վթար է ստացվում, և երբ այլևս էժան էլեկտրաէներգիա արտադրող չկա, քան «Հրազդան ՋԷԿ»-ն է, այդ բեռը ընկնում է «Հրազդան ՋԷԿ»-ի վրա»։

Թեև այս ՋԷԿ-ի արտադրած հոսանքը երկրում ամենթանկն է, բայց Անահիտ Տիգրանյանն ասում է՝ իրենք էլ ուզում են մտնել ազատակացված շուկա և վաճառել արտադրած էլեկտրաէներգիան։

«Հրազդան ՋԷԿ»-ի հովացման աշտարակները Հայաստանում միակն են, որ աշխատում են չոր տեխնոլոգիայով։ Իսկ 2013-ից շահագործման հանձնված «Հրազդան-5 ՋԷԿ»-ը համալրված է նորագույն սարքավորումներով, ինչպես «Երևան ՋԷԿ»-ը։ Այս բլոկը պատկանում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը։ ՋԷԿ-ի գլխավոր ճարտարագետ Արտակ Մովսիսյանը լրջագույն խնդիրներից առանձնացնում է այն, որ կաթսան ենթարկվել է կառուցվածքային ձևափոխումների, որպեսզի գազատուրբինը կարողանա աշխատել։ Արդունքում «Հրազդան-5 ՋԷԿ»-ում քիչ գազ այրելով՝ հնարավոր է ավելի շատ էլեկտրաէներգիա ստանալ՝ ունենալով քիչ կորուստներ։ 

«Գազպրոմ Արմենիա»-ին պատկանող 5-րդ բլոկը 2021-ի փետրվարի սկզբին դադարեցրել է աշխատանքը։ Պատճառների մասին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն ու «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հակասական հայտարարություններ էին արել։ Ի վերջո՝ ո՞րն էր պատճառը, ՋԷԿ-ի գլխավոր ճարտարագետն այդպես էլ փակագծեր չբացեց։ Հիմա էլ 5-րդ էներգաբլոկը չի շահագործվում, բայց ճարտարագետը վստահեցնում է՝ այն ռեզերվում է, և երբ շահագործման հրահանգ լինի, ըստ թողարկման գրաֆիկի, 4 ժամ հետո գեներատորը կմիանա ցանցին։

Նշենք, որ ՋԷԿ-եր մեդիատուրն իրականացվել է «Շուկայի ազատականացման և էլեկտրաէներգիայի առևտրի» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է  ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան