Բրյուսելում Ադրբեջանը հաստատել է՝ արտատարածքային պահանջներ չունի. Շառլ Միշել

Լուրեր

28.07.2026 | 18:15
Մ-17 ԱԱ. Ըմբիշ Արարատ Ավետիսյանը բրոնզե մեդալ նվաճեց Բաքվում
28.07.2026 | 18:10
Աննա Հակոբյանը պնդում է՝ սպառնալիքներ է ստանում // ՌԴ ԱՀԾ-ն՝ Երևան-Բրյուսել տնտեսական կապերի մասին․ ԼՈՒՐԵՐ
28.07.2026 | 18:03
Արմեն Գրիգորյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
28.07.2026 | 17:58
Մ-17 ԱԱ. Ջանես Նազարյանը դուրս եկավ եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 17:54
Մրգավաճառներին «հուշանվեր» քսանհազարանոցներով վճարած տղամարդը ձերբակալվել է
28.07.2026 | 17:49
Տիգրան Արզաքանցյանը տուգանվել է 600,000 դրամով. ԿԿՀ-ն փորձել է նրան ծանուցել անգամ WhatsApp-ով, բայց ապարդյուն
28.07.2026 | 17:46
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
28.07.2026 | 17:43
Հայտնի է՝ որտեղ է անցկացվելու շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտը
28.07.2026 | 17:35
Ճապոնիայում երկրաշարժից հետո առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել. շենքում մարդիկ են մնացել
28.07.2026 | 17:26
«Չելսին» 6:4 հաշվով հաղթել է Խաբի Ալոնսոյի նորամուտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 17:24
Վանաձորում 6-ամյա երեխայի մարմին է հայտնաբերվել․ քրեական վարույթ է հարուցվել
28.07.2026 | 17:19
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու նախագիծը քննարկվել է
28.07.2026 | 17:08
Դատախազությունն ընթացք է տվել Աննա Հակոբյանի հրապարակմանը
28.07.2026 | 16:57
Սպասվում է առանց տեղումների եղանակ
28.07.2026 | 16:45
Թրամփը սիրում է հաղթողներին․ նրա կարծիքով՝ Զելենսկին ավելի ու ավելի է նմանվում նրանցից մեկին․ WSJ
Բոլորը

ԵԽ նախագահ Շառլ Միշելը հայտարարել է, որ Բրյուսելում տարածաշրջանի ապաշրջափակման համատեքստում ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատել են, որ ապագա տրանսպորտային ենթակառուցվածքների հետ կապված արտատարածքային պահանջներ չունեն։

«Կապի հնարավորությունները հատուկ քննարկվել են մայիսի 22-ին Բրյուսելում՝ տարածաշրջանի ապաշրջափակման հնարավորությունները զարգացնելու նպատակով: Այս համատեքստում երկու կողմերը հաստատել են, որ ապագա տրանսպորտային ենթակառուցվածքների հետ կապված արտատարածքային պահանջներ չկան: Հակառակի շահարկումները ցավալի են»,- ասված է ԵԽ նախագահ Շառլ Միշելի տարածած հայտարարության մեջ։

Տեղեկացվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին օրերի լարվածության համատեքստում ԵՄ-ն վերահաստատել է իր հանձնառությունը՝ խորացնել համագործակցությունը երկու երկրների հետ՝ զարգացնելու Հարավային Կովկասը, որը կլինի անվտանգ, կայուն, խաղաղ և բարգավաճ՝ ի շահ տարածաշրջանում ապրող բոլոր մարդկանց:

Միշելը ողջունել է մայիսի 24-ին երկու երկրների սահմանային հանձնաժողովների առաջին պատմական հանդիպումը և ընդգծել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական ​​սահմանի երկայնքով կայունության և անվտանգության ապահովման կարևորությունը։

ԵԽ նախագահն ընդգծել է,որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կայուն կարգավորման համար կարևոր է լուծել բոլոր առկա խնդիրները, ներառյալ ապագա խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներն առաջ մղելն ու հակամարտության արմատական ​​պատճառները: Նախագահ Միշելի կարծիքով, բոլոր հիմնական խնդիրները, որոնք հանգեցրել են Լեռնային Ղարաբաղի առաջին պատերազմին, ինչպես նաև 2020 թվականին ռազմական գործողությունների վերսկսմանը, պետք է լուծվեն բոլոր շահագրգիռ կողմերի կողմից՝ կայուն և արդար խաղաղության համար պայմաններ ստեղծելու համար:

«Ինչպես ցանկացած ժառանգված հակամարտության դեպքում, տերմինաբանությունը հատկապես զգայուն է այս համատեքստում: Նախագահ Միշելի հայտարարությունը մայիսի 22-ին կայացած առաջնորդների հանդիպման արդյունքների վերաբերյալ չպետք է մեկնաբանվի որպես քննարկումների նախապես որոշված ​​արդյունքի դրսևորում: Ամենակարևորը, ի վերջո, այն է, որ բոլոր խնդիրները համակողմանիորեն լուծվեն. սա ներառում է ողջ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը»,-ասված է հայտարարության մեջ:

Նախագահ Միշելը շեշտել է նաև բնակչությանը խաղաղության նախապատրաստելու անհրաժեշտությունը և այս հարցում հանրային հռետորաբանության կարևոր դերը:

Տեղեկացվում է, որ ԵՄ հատուկ ներկայացուցիչ Կլաարը մոտ օրերս կմեկնի տարածաշրջան: