Ժերար Դեպարդիեն դատապարտվել է 18 ամսվա պայմանական ազատազրկման սեռական ոտնձգության գործով

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Փարիզի դատարանը ֆրանսիացի հայտնի դերասան Ժերար Դեպարդիեին դատապարտել է 18 ամսվա պայմանական ազատազրկման, հաղորդում է BFMTV-ն։

Ավելի վաղ դատարանը նրան մեղավոր էր ճանաչել երկու կանանց նկատմամբ սեռական ոտնձգության մեջ, որոնք հայց էին ներկայացրել նրա դեմ։

Դերասանի փաստաբան Ժերեմի Ասուսը վճռի հրապարակումից անմիջապես հետո հայտարարել է, որ բողոքարկելու է դատավճիռը։

Մեղադրողները պահանջել են 76-ամյա դերասանին դատապարտել մեկուկես տարվա ազատազրկման և 20,000 եվրո տուգանքի։

Դեպարդիեի դեմ հայց էին 54-ամյա բեմադրող նկարիչը և 34-ամյա ռեժիսորի օգնականը, որոնք մասնակցել են «Կանաչ փեղկեր» ֆիլմի նկարահանումներին 2021 թվականին: Նրանց խոսքով՝ դերասանը բռնել է նրանց մարմնի ինտիմ մասերից: Դեպարդիեն հերքում է իր մեղքը։ Նա խոստովանել է, որ դիպչել է կանանցից մեկի ազդրերին, բայց ասել է, թե դա սեռական ոտնձգություն չի եղել։

Ընդհանուր առմամբ, մոտ 20 կին դերասանին մեղադրել է անպարկեշտ վարքի մեջ, սակայն սա առաջին դեպքն է, որ գործը հասել է դատարան։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի