Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալու պարագայում ՍԻՄ-ը հայտարարում է իրեն ընդդիմություն

Լուրեր

13.11.2026 | 20:13
Եվրոպական մի շարք երկրների ղեկավարներ կոչ են արել խորացնել Ադրբեջանի հետ էներգետիկ համագործակցությունն ու ավելացնել գազի մատակարարումները
13.11.2026 | 20:00
Տապալելու ենք Սահմանադրության հանրաքվեն պարզ ձևով՝ 6 ձայն չենք տալու ՔՊ-ին․ Սուրեն Սուրենյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 19:45
Մահ՝ բուժզննումից մեկ ժամ անց․ ո՞վ է ստուգում ավտոբուսի վարորդների առողջական վիճակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 19:38
Արսեն Գևորգյանին 2 ամսով կալանավորած դատավորը բուն գործով ինքնաբացարկ է հայտնել
13.11.2026 | 19:28
Նորայր Մեհրաբյանի մահվան կապակցությամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով
13.11.2026 | 19:16
ԵՄ-ն Հայաստանին է տրամադրել ականազերծման երկրորդ մեքենան
13.11.2026 | 19:00
Ի՞նչ անենք, որ ՌԴ-ն չգազազի․ ինքը չպետք է ՀՀ-ի ներքին գործերին խառնվի, մենք ենք որոշում՝ ինչպես շփվել այլ երկրների հետ. Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 18:51
Զելենսկին հայտարարել է, որ Starlink-ի ռազմական տարբերակի արագության նոր սահմանափակման վերաբերյալ «մինչ օրս հստակ բացատրություններ չկան»
13.11.2026 | 18:40
ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցել է Ռազմական բժշկության միջազգային կոմիտեի 46-րդ համաժողովին
13.11.2026 | 18:30
ՌԴ-ում հասկանում են՝ չեն կարող Ուկրաինային հաղթել մարտի դաշտում․ փորձում են երկիրը ներսից ոչնչացնել․ Կատերինա Բոնդար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 18:20
«Բարսելոնայի» երկրպագուները հնարավորություն կունենան մահվանից հետո «մնալ» «Կամպ Նոու» մարզադաշտում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.11.2026 | 18:09
Բաքուն հայտնել է, որ չի միացել Եվրոպական քաղաքական համայնքի երեք փաստաթղթերին
13.11.2026 | 17:59
Քաղավիացիայի կոմիտե նախատեսում է վերանայել կառուցվածքն ու ֆինանսավորման մոդելը․ Գևորգ Թորոսյանն ամփոփել է պաշտոնավարման առաջին ամիսը
13.11.2026 | 17:48
«Դա անխուսափելի էր». Արման Ծառուկյանը՝ Նուրմագոմեդովի ու Դվալիշվիլիի բախման մասին
13.11.2026 | 17:39
«Կարճատև այցով վերադառնում եմ Երևան»․ Փաշինյան
Բոլորը

«Սահմանադրական իրավունք միություն» (ՍԻՄ) կուսակցության նախագահությունը մայիսի 4-ին նիստ է գումարե: Նիստի արդյունքներով տարածած հաղորդագրությունը ստորև.

 

«ՍԻՄ-ը հավանություն տվեց ՍԻՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանի քվեարկությանը ՀՀ վարչապետի հարցում, ինչպես նաեւ իր դիրքորոշմանը, որը արտահայտել է «Իրավունք» թերթի հոդվածով:

ՍԻՄ նախագահությունը դատապարտեց Նիկոլ Փաշինյանի եւ նրա կողմնակիցների ագրեսիվ եւ հակաօրինական գործողությունները: Իր թեկնածությանը ընդդիմադիր պատգամավորների հանդեպ ահաբեկման հատուկ տեխնալոգիաների կիրառմամբ կազմակերպված, հակաօրինական հոգեբանական եւ ֆիզիկական ճնշումների իրագործումը, հաշվեհարդարների սպառնալիքները, անձնական տվյալների, այդ թվում` պատգամավորների ընտանքիների անդամների հասցեների հրապարակումը եւ այլ ահաբեկչական գործողությունները: Նման մթնոլորտում վարչապետի ընտրությունը ՍԻՄ-ը համարում է հակասահմանադրական: Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալու պարագայում ՍԻՄ-ը հայտարարում է իրեն ընդդիմություն` ելնելով իր գաղափարախոսությունից, Հայաստանի եւ հայ ժողովրդի ապագայի վերաբերյալ իր տեսլականից, ինչպես նաեւ այն մթնոլորտից, որում տեղի է ունենում վարչապետի «ընտրությունը»:

Միաժամանակ, ՍԻՄ-ը տարակուսանք է հայտնում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի դիրքորոշման առթիվ, որը սահմանադրական կարգը եւ մարդու իրավունքները խստորեն պահպանելու գործողությունների փոխարեն, ըստ էության միջոցներ չի ձեռնարկում զանգվածային անկարգությունները ու մարդու իրավունքների խախտումները, ինչպես նաեւ բռնի ուժով իշխանության զավթմանն ուղղված գործողությունները կանխելու ուղությամբ»: