Թուրքիայում տուգանել են հեռուստաալիքներին, որոնք հեռարձակել են Էրդողանի՝ ԱՄՆ փախչելու մտադրության մասին ընդդիմության առաջնորդի ելույթը

Լուրեր

11.11.2026 | 12:27
Իրանի սպառնալիքներից հետո ԱՄՆ ֆինանսների նախարար Բեսենթը տեղափոխվել է ռազմաբազա. Reuters
11.11.2026 | 12:21
Վահե Հովհաննիսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 12:19
Հայտնի են Հայաստան-Կիպրոս հանդիպման մրցավարները
11.11.2026 | 12:10
Նիկոլ Փաշինյանը Թուրքիայում է // Ջերմաստիճանը մինչև 6 աստիճանով կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 12:03
Ստացվում է՝ օլիգարխիկ կուսակցությունը եկամտահարկից ֆինանսավորելու է, հիմնադրամը` ոչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:00
63–72 տարեկան քաղաքացիների համար բիզնեսի աջակցման նոր գործիք․ ծրագրի մանրամասները. ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:54
Պուտինն ապրում է այլ իրականությունում․ Զելենսկին՝ Աբու Դաբիի բանակցությունների մասին
11.11.2026 | 11:49
Իշխանությունները համակարգի միջոցով իմանալու են` քաղաքացին քաղաքական ինչ նախասիրություն ունի. Դավիթ Ալավերդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:40
Եթե կառավարությունն է որոշելու եկամտահարկից գումար ստացող ՀԿ-ների և ԶԼՄ-ների ցանկը, ումի՞ց են անկախ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:36
Մեծ Բրիտանիայում ԱՄՆ բանակի զինծառայող է ձերբակալվել ՌԴ-ի օգտին լրտեսության կասկածանքով
11.11.2026 | 11:33
«Բժիշկներին թույլ են տվել ՔԿՀ մտնել Արսեն Գևորգյանի մահից հետո»․ փաստաբանները՝ կալանավայրում մահվան հանգամանքների մասին
11.11.2026 | 11:26
Կառուցապատողները բարձրաձայնել են ջրամատակարարման ցանցին միանալու խոչընդոտները․ քննարկվել են լուծման տարբերակներ
11.11.2026 | 11:15
Էդուարդ Սպերցյանը Հայաստանի հավաքականի ճամբարում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:04
ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:00
Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակվել է Լենինգրադի մարզի Ուստ-Լուգա նավահանգստի վրա
Բոլորը

Թուրքիայի Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհուրդը (RTÜK) տուգանել է չորս հեռուստաընկերությունների՝ երկրի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի՝ նախագահ Էրդողանի մասին ելույթը հեռարձակելու համար, գրում են թուրքական լրատվամիջոցները։

Հաղորդվում է, որ ENSAR հիմնադրամի և TÜRGEV-ի բողոքների հիման վրա տուգանվել են TELE 1-ը, KRT-ն, Halk TV-ին և Flash TV-ին։

Հիշեցնենք, որ օրերս Քըլըչդարօղլուն հայտարարել էր, թե կառավարությանը մոտ երկու հիմնադրամներ ավելի քան 1 միլիարդ լիրա (մոտ 60 միլիոն դոլար) նվիրաբերել են մեկ այլ հիմնադրամի, որը նրանք համատեղ հիմնադրել են ԱՄՆ-ում։

Նրա խոսքով՝ կրթական գործունեության տակ քողարկված դրամական փոխանցումներն իրականում Էրդողանների ընտանիքի համար են եղել, որոնք ծրագրում են փախչել երկրից հաջորդ տարվա ընտրություններում «անխուսափելի» պարտությունից հետո։

Կառավարության պաշտոնյաները և համապատասխան հիմնադրամները, ինչպես սպասվում էր, հերքել են մեղադրանքները՝ նշելով, որ նվիրատվություններն օրինական են: Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհուրդը որոշել է, որ Քըլըչդարօղլուի պնդումների հեռարձակումն օրենքի խախտում է և տուգանել է հեռարձակողներին։

Էմմա Չոբանյան