Ադրբեջանը երկրում հավատարմագրված շուրջ 80 դիվանագետների և ռազմական կցորդների Քարվաճառ է տարել. ո՞ր երկրների դեսպաններն են այցելել

Լուրեր

11.11.2026 | 12:56
Ինչո՞ւ էր Արսեն Գևորգյանը կալանավորված. Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:47
COP31-ի շրջանակում Էրդողանն ու Գուտերեշը դիմավորել են Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:45
Հայաստանում այս պահին գնաճը 4.3 տոկոս է . ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:36
Համաձայն չենք, որ ՀՀ հաջողությունները միայն ԵՏՄ-ի հետ են կապված. Վահե Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:27
Իրանի սպառնալիքներից հետո ԱՄՆ ֆինանսների նախարար Բեսենթը տեղափոխվել է ռազմաբազա. Reuters
11.11.2026 | 12:21
Վահե Հովհաննիսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 12:19
Հայտնի են Հայաստան-Կիպրոս հանդիպման մրցավարները
11.11.2026 | 12:10
Նիկոլ Փաշինյանը Թուրքիայում է // Ջերմաստիճանը մինչև 6 աստիճանով կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 12:03
Ստացվում է՝ օլիգարխիկ կուսակցությունը եկամտահարկից ֆինանսավորելու է, հիմնադրամը` ոչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:00
63–72 տարեկան քաղաքացիների համար բիզնեսի աջակցման նոր գործիք․ ծրագրի մանրամասները. ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:54
Պուտինն ապրում է այլ իրականությունում․ Զելենսկին՝ Աբու Դաբիի բանակցությունների մասին
11.11.2026 | 11:49
Իշխանությունները համակարգի միջոցով իմանալու են` քաղաքացին քաղաքական ինչ նախասիրություն ունի. Դավիթ Ալավերդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:40
Եթե կառավարությունն է որոշելու եկամտահարկից գումար ստացող ՀԿ-ների և ԶԼՄ-ների ցանկը, ումի՞ց են անկախ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:36
Մեծ Բրիտանիայում ԱՄՆ բանակի զինծառայող է ձերբակալվել ՌԴ-ի օգտին լրտեսության կասկածանքով
11.11.2026 | 11:33
«Բժիշկներին թույլ են տվել ՔԿՀ մտնել Արսեն Գևորգյանի մահից հետո»․ փաստաբանները՝ կալանավայրում մահվան հանգամանքների մասին
Բոլորը

Ադրբեջանը հերթական քարոզչական այցն է կազմակերպել Արցախի գրավյալ տարածքներ, այս անգամ՝ արդեն Քարվաճառ։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ուղևորությանը մասնակցում են Բաքվում հավատարմագրված դիվանագիտական կորպուսների ներկայացուցիչները։

Նշվում է, որ Քարավաճառ են այցելել ավելի քան 50 երկրի ու 10 միջազգային կազմակերպությունների ավելի քան 80 դիվանագետներ և ռազմական կցորդներ։

Այցի մասնակիցները ծանոթացել են Մռավով անցնող թունելի կառուցման աշխատանքներին, որի շինարարությունը նախատեսվում է ավարտել 2024-2025 թվականներին։ Նրանք նաև ծանոթացել են «Քարվաճառ-1» հիդրոէլեկտրակայանում կատարված աշխատանքներին։

Ադրբեջանական լրատվամիջոցներում այցից հրապարակված լուսանկարներից, ինչպես նաև տարբեր դեսպանների հարցազրույցներից պարզ է դառնում, որ գրավյալ Քարավաճառ են այցելել Բաքվում Թուրքիայի դեսպան Ջահիդ Բահչին, Պակիստանի դեսպան Բիլալ Հայեն, Մեծ Բրիտանիայի դեսպան Ջեյմս Շարփը, Իսրայելի դեսպան Ջորջ Դիքը, ՌԴ դեսպան Միխայիլ Բոչարնիկովը, Ուկրաինայի դեսպան Վլադիսլավ Կանեևսկին, Բելգիայի դեսպան Միշել Պիտերամսը, ԵՄ դեսպան Պետեր Միխալկոն, Իրանի դեսպանատան ներկայացուցիչներ, այլ դիվանագետներ։

Էմմա Չոբանյան