Նավթի մասնակի էմբարգո, «Սբերբանկի» անջատում SWIFT-ից․ նոր պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ

Լուրեր

10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԵՄ առաջնորդները երկուշաբթի ուշ երեկոյան համաձայնեցրել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը, որը նախատեսում է մասնակի էմբարգո ռուսական նավթի ներկրման վրա և «Սբերբանկի» անջատում SWIFT համակարգից, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«ԵՄ ռուսական նավթի արտահանումն արգելելու մասին համաձայնագիրն ընդգրկում է Ռուսաստանի նավթի ներմուծման ավելի քան երկու երրորդի կրճատում, ինչը ռազմական մեքենայի ֆինանսավորման ամենամեծ աղբյուրն է: Սա առավելագույն ճնշում է Ռուսաստանի վրա՝ պատերազմը դադարեցնելու համար», – թվիթերում գրել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը:

Էմբարգոն վերաբերում է ծովով առաքվող նավթին։ ԵՄ-ն որոշել է առայժմ թողնել ներմուծումը «Դրուժբա» խողովակաշարով, որից կախված է Հունգարիան։ Հենց այս երկիրն էր դեմ Ռուսաստանի նկատմամբ նավթի լիակատար էմբարգոյի ներդրմանը։

Շառլ Միշելը ամփոփիչ ասուլիսում ասել է, որ խողովակաշարերով ռուսական նավթի ներկրումը թողնելու որոշումը ժամանակավոր է։

ԵՄ առաջնորդները նաև պայմանավորվել են անջատել ռուսական խոշորագույն բանկը՝ «Սբերբանկը», SWIFT միջբանկային վճարումների համակարգից և արգելել ռուսական ևս երեք պետական լրատվամիջոցների գործունեությունը ԵՄ տարածքում։

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, որը պատժամիջոցների վեցերորդ փուլի նախաձեռնողն էր, երկուշաբթի երեկոյան ասել է, որ Եվրամիությունը հույս ունի մինչև տարեվերջ հրաժարվել ռուսական նավթի 90%-ից։

Նա նաև ասել է, որ բանակցություններից հետո ԵՄ-ն աշխատում է Ուկրաինային 9 միլիարդ եվրոյի օգնություն տրամադրելու ուղղությամբ՝ իր ընթացիկ իրացվելիության կարիքները հոգալու համար:

Տաթև Ֆռանգյան