Էրդողանը համարում է, որ Թուրքիայի զինուժն Աֆրինում դեռ անելիքներ ունի

Լուրեր

29.09.2026 | 11:00
Ինչ թեմաներ կքննարկվեն հոկտեմբերին Հայաստանում կայանալիք COP 17 գագաթնաժողովում
29.09.2026 | 10:46
Հայաստանը կընդունի ԱՊՀ մարզական խաղերը
29.09.2026 | 10:38
ՌԴ-ն հարվածել է Կիևում ուսումնական հաստատության շենքի և բնակելի տների․ կան տուժածներ
29.09.2026 | 10:30
«Նուբարյան Լաբ»-ն ու «World of Geniuses»-ը համագործակցության հուշագիր են ստորագրել
29.09.2026 | 10:27
Փրկարարները մասնատել են կոտրված ծառը և հեռացրել երթևեկելի հատվածից
29.09.2026 | 10:12
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 29-ի դրությամբ
29.09.2026 | 09:58
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
29.09.2026 | 09:50
Փրկարարներն ուղղել են բեռնատարը, վերականգնել երթևեկությունը
29.09.2026 | 09:33
«Գենդերային հավասարության, կենսաբազմազանության և COP17-ի վերաբերյալ ազգային երկխոսություն». ՈՒՂԻՂ
28.09.2026 | 23:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:53
Լրագրողների ձերբակալությունները սրում են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները․ Washington Examiner
28.09.2026 | 22:41
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
28.09.2026 | 22:28
Չեմ տեսել, որ եղել է, հետո հեռացվել է․ ՔՊ խմբակցության քարտուղարը՝ Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:13
Հ1-ը երեկ ոչ միայն հեռարձակել է Թաթայի համերգը, այլև մի քանի ժամ անց կրկնել
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Ուզբեկստան և Հարավային Կորեա կատարած այցերից հետո լրագրողների հետ զրույցում խոսել է Աֆրինում իրականացվող «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության մասին. տեղեկացնում է ermenihaber-ը:

«Աֆրինում քուրդ զինյալների դեմ պայքարը, ինչպես նաև ականազերծման աշխատանքները դեռ ավարտված չեն։ Ինքնաշեն պայթուցիկների վտանգը չեզոքացնելու հարցում լուրջ արդյունքների ենք հասել։ Իսկ Թել Ռըֆաթի ու Իդլիբի վերաբերյալ մեր բանակցությունները շարունակվում են։ Մեր արտաքին գործերի նախարարը մեկնելու է Միացյալ Նահանգներ։ Հանդիպելու է ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ: Նախատեսվում է քննարկել Մանբիչի հարցը։ Մենք ցանկանում ենք, որ Մանբիչը քուրդ զինյալներից մաքրելու գործում կատարվեն անհրաժեշտ քայլեր»։

Հիշեցնենք որ Աֆրինն այժմ գտնվում է Թուրքիայի զինված ուժերի վերահսկողության տակ։ Իսկ Մանբիչը այժմ Սիրիայի քրդական ուժերի վերահսկողության տակ է։ Պաշտոնական Անկարան այժմ ցանկանում է ռազմական գործողություններ սկսել նաև Մանբիչում, ինչպես դա արեց Աֆրինում։ Այդ հարցով թուրքական կողմը ամիսներ շարունակ արդեն բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, որի բանակի որոշ ստորաբաժանումներ գտնվում են Մանբիչում։