Տաշիրի ոստիկանները գողության դեպքեր են բացահայտել

Լուրեր

19.12.2025 | 19:20
Ադրբեջանական նավթամթերքի ներմուծումը Հայաստան կնպաստի վառելիքի գների նվազմանը․ գործարքն իրականացնող ընկերության մեկնաբանությունը
19.12.2025 | 19:10
Փարաքար համայնքին կվերադարձվի 0.2 հա մակերեսով հողամաս. Գլխավոր դատախազության հայցը բավարարվել է
19.12.2025 | 18:58
Ադրբեջանի խորհրդարանը հաստատել է երկրի պատմության մեջ ամենամեծ համաներումը
19.12.2025 | 18:47
Եթե մեզ հարգանքով վերաբերվեք, որևէ գործողություն չի լինի. Պուտինը՝ նոր պատերազմի հնարավորության մասին
19.12.2025 | 18:39
Դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
19.12.2025 | 18:30
Ալեքսանդր Գրիգորյան․ Հիմա Սպերցյանը կարիերայի լավագույն մարզավիճակում է
19.12.2025 | 18:21
Ադրբեջանական բենզինը Հայաստան հասավ // ՌԴ-ն և Ուկրաինան զոհվածների մարմիններ են փոխանակել․ ԼՈՒՐԵՐ
19.12.2025 | 18:20
ՀՀ-ում ծառայությունների սակագները շարունակում են աճել․ ամենաբարձր գնաճը կրթության և տրանսպորտի ոլորտներում է
19.12.2025 | 18:15
Սարմեն Բաղդասարյանը նշանակվել է  Լիբանանում ՀՀ դեսպան
19.12.2025 | 18:11
Երեք ռուս սահմանապահներ հատել են Էստոնիայի սահմանը և 20 րոպե մնացել երկրում
19.12.2025 | 18:00
Թող դատի՛ տան, եթե ԿԳԲ-ի ագենտ լինելու մեղադրանքը զրպարտանք է, կտեսնեն՝ դատարանում ինչ կկատարվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.12.2025 | 17:51
Դավիթ Մանուկյանն ու Արայիկ Հարությունյանը Բաքվի դատարանում եզրափակիչ ելույթներով են հանդես եկել
19.12.2025 | 17:45
Այդպիսի ինֆորմացիայի չեմ ծանոթացել. Սերժ Սարգյանը՝ Կաթողիկոսի եղբոր գործակալ լինելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.12.2025 | 17:34
Արման Ծառուկյան․ Գեյջին ու Փիմբլեթն իմ մակարդակի մարտիկներ չեն
19.12.2025 | 17:29
Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքին կվերադարձվի 13.7 հա մակերեսով հողատարածք. Դատախազության հայցը բավարարվել է
Բոլորը

Ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողները մայիսի 24-ին հանցագործության վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ ստացան. Տաշիր քաղաքի երեք բնակիչ Դեմիրճյան փողոցի մի առանձնատնից և ավտոմեքենայից գողություն էին արել․ տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։

«Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվեց հանցագործությունը կատարած անձանց ինքնությունը։ Մայիսի 24-ին նրանք հայտնաբերվեցին Տաշիրում և, գողություն կատարելու կասկածանքով, բերման ենթարկվեցին բաժին։ Պարզվեց, որ նրանք լինգով բացել էին առանձնատան պատուհանը, մտել տուն և գողացել էլեկտրոնային սարք, համակարգչի մոնիթոր, սինթեզատոր, բարձրախոսներ ու նոթբուք: Պարզվեց նաև, որ, օգտվելով «Օպելի» դռները բաց լինելու հանգամանքից, սրահից գողացել էին ձայնարկիչը:

Նրանք տվել են խոստովանական բացատրություն: Գողոնը հայտնաբերվել է, նշանակվել են դատաապրանքագիտական փորձաքննություններ:

Տաշիրի ոստիկանները պարզել են նաև տուժողների ինքնությունն ու նրանցից հաղորդումներ են ընդունել։

Հարուցվել է քրեական գործ»,- ասված է հաղորդագրությունում։