Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան չի սպասի ԱՄՆ-ի թույլտվությանը Սիրիայում նոր հարձակման համար

Լուրեր

28.07.2026 | 19:37
Բաքուն հայտնում է Արցախում ականապատ տարածքներում հրդեհների մասին
28.07.2026 | 19:24
Գարեգին Բ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործն ուղարկվել է դատարան
28.07.2026 | 19:12
Ինֆանտինոյի և Թրամփի կապերը․ Կոնգրեսը սպասում է ՖԻՖԱ-ի ղեկավարի բացատրություններին
28.07.2026 | 19:00
Փաշինյանը Ծառուկյանի և Կարապետյանի հետ երեկ չի ծանոթացել․ իշխանությունը թիրախավորում է նրանց, ումից վտանգ է տեսնում․ Մանե Թանդիլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 18:49
ԵՄ-ն կանչել է ՌԴ գործերի ժամանակավոր հավատարմատարին՝ ԱԹՍ-ներով Ռումինիայի օդային տարածքը խախտելու միջադեպի պատճառով
28.07.2026 | 18:40
ԱԶԲ-ի հետ քննարկվել են Սիսիան–Քաջարան ճանապարհի և Դիլիջանի նոր թունելի ծրագրերը
28.07.2026 | 18:30
Եվրոպական գագաթնաժողովից մինչև Օձուն․ «Ճախրուկ» ներառական փառատոնը վերադառնում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ 
28.07.2026 | 18:21
Կացը հայտարարել է, որ ԱՄՆ-ը թույլ չի տալիս հարվածել Իրանի էներգետիկ օբյեկտներին
28.07.2026 | 18:15
Մ-17 ԱԱ. Ըմբիշ Արարատ Ավետիսյանը բրոնզե մեդալ նվաճեց Բաքվում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 18:10
Աննա Հակոբյանը պնդում է՝ սպառնալիքներ է ստանում // ՌԴ ԱՀԾ-ն՝ Երևան-Բրյուսել տնտեսական կապերի մասին․ ԼՈՒՐԵՐ
28.07.2026 | 18:03
Արմեն Գրիգորյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
28.07.2026 | 17:58
Մ-17 ԱԱ. Ջանես Նազարյանը դուրս եկավ եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 17:54
Մրգավաճառներին «հուշանվեր» քսանհազարանոցներով վճարած տղամարդը ձերբակալվել է
28.07.2026 | 17:49
Տիգրան Արզաքանցյանը տուգանվել է 600,000 դրամով. ԿԿՀ-ն փորձել է նրան ծանուցել անգամ WhatsApp-ով, բայց ապարդյուն
28.07.2026 | 17:46
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
Բոլորը

Թուրքիան չի սպասի ԱՄՆ-ի թույլտվությանը Սիրիայում նոր ռազմական գործողություն սկսելու համար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ փաստորեն, անտեսելով Վաշինգտոնի զգուշացումները, գրում է AFP-ն, որին վկայակոչում է Turkishminute-ը։

«Չի կարելի պայքարել ահաբեկչության դեմ՝ սպասելով ինչ-որ մեկի թույլտվությանը։ Ի՞նչ ենք անելու, եթե ԱՄՆ-ն չկատարի ահաբեկչության դեմ պայքարում իր բաժինը։ Մենք ինքներս կանենք»,- ասել է Էրդողանը Ադրբեջանից վերադառնալիս լրագողների հետ զրույցում։

Էրդողանը Սիրիա հարձակման մասին խոսում է այն ժամանակ, երբ սպառնում է արգելափակել Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությունը։ Նա  այս պետություններին մեղադրում է Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալներին աջակցելու մեջ։

Վերջերս էլ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան շուտով  նոր ռազմական գործողություն է սկսելու Սիրիայի հյուսիսում՝ 30 կմ-անոց «անվտանգության գոտի» ստեղծելու համար։

Վաշինգտոնն արդեն իսկ զգուշացրել է Անկարային նոր գործողության վերաբերյալ՝ նշելով, որ այն վտանգի տակ կդնի նաև  ԱՄՆ-ի զորքերը։

Էմմա Չոբանյան