Ձերբակալվել են Վարուժան Ավետիսյանը և «Սասնա ծռեր» խմբի այլ անդամներ

Լուրեր

16.09.2026 | 16:54
Քաղցրաշենի մանկապարտեզի շենքում օձ է նկատվել․ երեխաներին տարհանել են
16.09.2026 | 16:48
Գոռ Մինասյանի պաշտպանները հակադարձում են ՔԿ-ին՝ վիճարկելով թրաֆիքինգի մեղադրանքի հիմքերն ու կալանավորման ընթացքը
16.09.2026 | 16:45
Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ հութիները թիրախավորել են Մեքքան
16.09.2026 | 16:44
«ԵՄ-ն կխաբի Հայաստանին եվրաինտեգրման հարցում». Լավրով
16.09.2026 | 16:39
Մոսկվայում քրեական հեղինակությունը քաշեց իմ ձեռքից, Հայկ Սարգսյանի ընկերն էր. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 16:37
Արման Ծառուկյանը պատմել է՝ որն է եղել իր վճարած ամենամեծ թեյավճարը
16.09.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 16:29
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Ֆինլանդիայի դեսպանին
16.09.2026 | 16:20
Կոսովոյի նախկին նախագահ Հաշիմ Թաչին ռազմական հանցագործությունների համար դատապարտվել է 25 տարվա ազատազրկման
16.09.2026 | 16:10
Քաղաքացիների միլիոնավոր տվյալների հնարավոր արտահո՞սք․ պաշտոնական կառույցների արձագանքները հակասում են 
16.09.2026 | 16:02
Խոսել եմ Հաջիևի հետ. Ալեն Սիմոնյանը` Գանձասարի միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 15:53
FIA-ն ներկայացրել է Ֆորմուլա-1-ի օրացույցը 2027-ին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
16.09.2026 | 15:44
Դատախազությունը պահանջում է Ապարանի շուրջ 16 հա հողատարածքներ վերադարձնել համայնքին
16.09.2026 | 15:35
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին
16.09.2026 | 15:28
Մինսկն ազատ է արձակել 25 քաղբանտարկյալի․ ի պատասխան՝ ԱՄՆ-ն կչեղարկի բելառուսական 2 ընկերությունների դեմ պատժամիջոցները
Բոլորը

Ազգային-ժողովրդավարական բևեռը» տեղեկացնում է, որ ձերբակալվել է խորհրդի անդամ Վարուժան Ավետիսյանը, ինչպես նաև «Սասնա ծռեր» խմբի անդամներ Մխիթար Ավետիսյանը, Էդվարդ Գրիգորյանը, Սեդրակ Նազարյանը, Արեգ Կյուրեղյանը։ Ըստ Բևեռի հայտարարության՝ ձերբակալություններն իրականացվել են միաժամանակ՝ առավոտյան ժամը 6-ից։

Փաստաբան Զարուհի Փոստանջյանը ևս տարածած հայտարարությունում նշում է, որ առավոտյան 06։30-ի սահմաններում թվով տասը տղամարդ, որոնցից հինգը ոստիկանի համազգեստով, մուտք են գործել իր պաշտպանյալ Պավել Մանուկյանի տուն և նրան տարել անհայտ ուղղությամբ։ Ըստ փաստաբանի՝ իրավական հիմքեր չեն ներկայացվել։ Զարուհի Փոստանջյանը դիմել է իրավապահ համակարգի ղեկավարներին՝ պահանջելով տեղեկություն տրամադրել անձնական ազատությունից զրկելու հիմքերի, Պավել Մանուկյանի գտնվելու վայրի մասին։

Իսկ Փաստաբան Մուշեղ Շուշանյանն էլ գրառմամբ տեղեկացրել, որ թերևս ««Սասնա ծռեր» խմբի նկատմամբ դատավճիռը մտել է ուժի մեջ ու տղաներին վերադարձնում են բանտ»:

Ոստիկանությունից չհաջողվեց տեղեկատվություն ստանալ՝ մեր զանգերը մնացին անպատասխան։ Պաշտոնական հաղորդագրություն ևս չի տարածվել։

Հիշեցնենք, հիշյալ անձինք անցնում են 2016 թվականին Երևանում Պետական պահպանության ծառայության գնդի գրավման գործով, և ազատության մեջ էին գտնվում 2018-ի հեղափոխությունից հետո՝ անձնական երաշխավորությունների, գրավի կիրառման արդյունքում։

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, փետրվարի 24-ին հրապարակել էր «Սասնա ծռեր» գործով դատավճիռը, համաձայն որի՝ Արայիկ Խանդոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ մահվան հիմքով, Պավել Մանուկյանը մեղավոր է ճանաչվել՝ դատապարտվելով ազատազրկման՝ 7 տարի 8 ամիս ժամկետով, Վարուժան Ավետիսյանը՝ 7 տարի 4 ամիս, Մխիթար Ավետիսյանը 7 տարի 6 ամիս, Էդվարդ Գրիգորյանը՝ 6 տարի 6 ամիս, Գագիկ Եղիազարյանը՝ 7 տարի 5 ամիս, Արեգ Կյուրեղյանը՝ 7 տարի 1 ամիս, Սեդրակ Նազարյանը՝ 8 տարի 2 ամիս ժամկետով։

Արմեն Բիլյանը մեղավոր է ճանաչվել ոստիկան Գագիկ Մկրտչյանի սպանության համար և դատապարտվել ազատազրկման 25 տարի ժամկետով: