Հունաստանը թուրքական ոտնձգությունների մասին տեղեկացնում է իր դաշնակիցներին ու գործընկերներին, ինչը զայրացնում է Էրդողանին

Լուրեր

06.08.2026 | 14:44
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 14:42
Մոսկվան հայտարարում է, որ ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև կոնֆլիկտ գոյություն չունի
06.08.2026 | 14:35
Երեք պաշտոնյա ազատվել է զբաղեցրած պաշտոններից
06.08.2026 | 14:31
Սամվել Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.08.2026 | 14:27
Երեք պաշտոնյա վերանշանակվել է, ևս մեկը՝ նշանակվել փոխնախարար
06.08.2026 | 14:25
Թաիլանդում հանդիպման ժամանակ ֆուտբոլիստ է մահացել կայծակի հարվածից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 14:20
Պակիստանում զգալի թվով հայեր են բնակվում․ պակիստանցի դիվանագետը կարևորել է Հայաստանի, Ադրբեջանի և Պակիստանի միջև կապերի ամրապնդումը
06.08.2026 | 14:12
Վրաստանի Խորհրդարանի նախագահ շնորհավորել է Ռուբինյանին՝ ԱԺ նախագահ ընտրվելու առթիվ
06.08.2026 | 14:08
Ադրբեջանն ու Ղազախստանն ավարտել են Տրանսկասպյան օպտիկամանրաթելային մալուխի անցկացումը
06.08.2026 | 14:00
Հարցազրույց չեմ տալիս, ցտեսություն. Հայկ Կոնջորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:54
Պայթյուն՝ բենզալցակայաններից մեկում
06.08.2026 | 13:48
ՔՊ-ն Վարդևանյանի ընտրության հարցով փակ նիստ է անցկացնում
06.08.2026 | 13:46
Իրանի նախագահը հայտարարել է, որ գերագույն առաջնորդի հետ կապ հաստատելը «շատ դժվար է»
06.08.2026 | 13:38
Արամ Վարդևանյանը Էդգար Ղազարյանի փոխարեն ներողություն խնդրելու պատրաստակամություն հայտնեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:30
Խաղացողը փողոցում կանգնեցրել է ինձ, ասել՝ «մի բան արեք, փրկեք ինձ էս պրոբլեմից»․ Փաշինյան.
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վրդովմունք է հայտնել «երրորդ կողմերի»՝ Թուրքիա-Հունաստան գործերին ներգրավվելու կապակցությամբ։ Թուրքիայի նախագահի այս արձագանքը հարուցել են Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպման և Կոնգրեսում տեղի ունեցած ելույթի ժամանակ թուրքական խախտումների և սպառնալիքների մասին հիմնականում անուղղակի և միանշանակ ոչ չափազանցված անդրադարձերը, գրում է ekathimerini-ն։

Լրատվամիջոցը նշում է, որ Էրդողանը չի ցանկանում, որ այլ երկրներ միջամտեն Հունաստանի հետ երկկողմ հարաբերություններին, քանի որ իր երկիրը երկուսի մեջ ավելի ուժեղ է։ Մյուս կողմից, Հունաստանի համար  լիովին խելամիտ է օգտագործել իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները։ Դրանք ոչ միայն սեփական ուժերն են, այլև այլ երկրների և կառույցների հետ ձևավորված դաշինքները, բարեկամությունն ու հարաբերությունները, նաև այն, որ Հունաստանը ԵՄ անդամ է։

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա սերտ կապերը Հունաստանի հետ, որը զգալի չափով հունական սփյուռքի ազդեցության արդյունքն է, նույնպես այդ հավասարման մասն են կազմում: Ըստ հրապարակման՝ Էրդողանը սիրում է պարծենալ թուրքական ծագում ունեցող քաղաքական դեմքերով, ինչպիսիք են Դուկակիսը, Սարբանեսը, Սնոուն կամ Բրադեմասը, սակայն նրան նյարդայնացնում է այսօր Ներկայացուցիչների պալատում վեց հույն ամերիկացիների ներկայությունը։

Թուրքական այս պայթյունը միայն Էրդողանի մասով չէ, այլ նաև քաղաքական դաշտի այլ դերակատարների։ Այն թուրքական քաղաքական վերնախավի ընդհանուր մոտեցումն է, և ոչ միայն մի քանի ծայրահեղ ազգայնականների, ինչպիսին «Գորշ գայլերի» առաջնորդ Դևլեթ Բահչելին է:

Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն ևս նման տոնով է հանդես եկել՝ քննադատելով ԱՄՆ-ում Միցոտակիսի մեկնաբանությունները և դրանք անվանելով «բոլորովին անընդունելի»։ Նա նշել է, որ դրանք ներկայացնում են դիրքորոշում, որը «կկործանի խաղաղությունը Կիպրոսում և կապակայունացնի Էգեյան և Միջերկրական ծովերը», չնայած այն հանգամանքին, որ Թուրքիան է ներխուժել Կիպրոս և լարվածություն է ստեղծում Միջերկրական ծովում։

Ըստ լրատվամիջոցի՝ եթե Թուրքիան չսպառնար Հունաստանին, ապա Միցոտակիսը կարիք չէր ունենա այդ մասին բարձրաձայնել Բայդենի հետ հանդիպմանը, Կոնգրեսում կամ ԵԽ-ում։

«Ի հակադրություն՝ նա կպաշտպաներ Արևմուտքի և Թուրքիայի միջև հնարավորինս սերտ կապերը, կպաշտպաներ նրա կապը ԵՄ-ի հետ և կխթաներ ակնհայտ սիներգիա զբոսաշրջության և այլ ոլորտներում, որոնք օգուտ կբերեն երկու երկրներին: Ահա թե ինչ կաներ Հունաստանը, եթե Թուրքիան այլ կերպ գործեր։ Այնուամենայնիվ, քանի դեռ դա տեղի չի ունեցել, Աթենքը կշարունակի տեղեկացնել միջազգային հանրությանը Անկարայի խախտումների մասին, որոնք բացասաբար են անդրադառնում նաև ՆԱՏՕ-ի հարավարևելյան թևի անխափան աշխատանքի վրա»,- գրում է լրատվամիջոցը։

Էմմա Չոբանյան