ՌԴ-ն օրհնեց Ադրբեջանի՝ ուժով կոնֆլիկտը լուծելու քայլը․ ՀՀ-ի ռուսակենտրոն լինելը բերեց Արցախի կորստի, վերանայե՛լ դա․ Լիլիթ Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
Բոլորը

Արևմուտքը՝ ԵՄ-ն և ԱՄՆ-ն, այս պահին ակտիվ են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների պրոցեսում։ Մոսկվան է սուր արձագանքում ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի շուրթերով, թե ԵՄ-ն համառ միջամտում է եռակողմ համաձայնագրերի կատարման ընթացքին։

ԵՄ-ին ՌԴ-ն մեղադրել է աշխարհաքաղաքական խաղեր տալու մեջ, ինչը, իբր, Մոսկվան չի ուզում։ Պատերազմից հետո մինչև վերջերս ՌԴ-ն էր պրոցեսը ղեկավարում, բայց սահմանազատման հանձնաժողովի նիստ չկար, ապաշրջափակման հարցում չէին համաձայնեցվում պարամետրերը, ի վերջո, Ադրբեջանը ներխուժում էր, գերեվարում, կրակում։ Հիմա դա, կարծես, չկա։ Factor TV-ի հարցազրույցում Լոնդոնում գործող Ռուսաստանի և ԱՊՀ հարցերով IHS հետազոտական կենտրոնի ավագ վերլուծաբան Լիլիթ Գևորգյանն ասում է, որ Ռուսաստանի ուղերձն ուղղված է Ադրբեջանին։

«Այն, ինչ Հայաստանի կառավարությունն է կատարում 2020-ի նոյեմբերի 9-ից հետո, շարունակությունն է այն գծի, որ Փաշինյանի կառավարությունն ընդունեց և փորձում է իրականացնել։ Այն փաստաթղթերը և պրոցեսները տարվել են բրյուսելյան հարթակ, ծնվել են Ռուսաստանում և համաձայնեցվել են նրա հետ բանակցություններում և միջնորդությամբ»,- ասում է փորձագետը։

Ինչպիսի՞ քաղաքականություն պետք է տաներ Հայաստանի կառավարությունը և ինչպիսի՞ն է այսօրվա գործելակերպը։

«Ուժի միջոցով կոնֆլիկտը լուծելու՝ Ադրբեջանի քայլը խիստ դատապարտելի է միջազգային իրավունքի առումով, և այն հնարավոր չէր անել առանց Ռուսաստանի «օրհնանքի»։ Եթե խնդիրն ուժի միջոցով է լուծվում և Մինսկի խմբում խաղաղ բանակցություններն ի չիք են դառնում, ՀՀ-ի և Արցախի շահերից է բխում պրոցեսը վերականգնել հենց Մինսկի խմբում։ Ամենաֆունդամենտալ հարցն է՝ վերանայել այն ռուսակենտրոն քաղաքականությունը, որը, ի վերջո, չկարողացավ կանխել պատերազմը, որը հանգեցրեց ոչ միայն Արցախի կորստի, այլև Հայաստանի տարածքային ամբողջականության խախտմանը և անվտանգային խնդիրների»,- նշում է Լիլիթ Գևորգյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան