Բաքուն ակնկալում է, որ փոխվարչապետերի մակարդակով հաջորդ հանդիպմանը որոշակի փաստաթուղթ կհայտնվի բանակցությունների սեղանին․ Բայրամով

Լուրեր

28.07.2026 | 16:57
Սպասվում է առանց տեղումների եղանակ
28.07.2026 | 16:45
Թրամփը սիրում է հաղթողներին․ նրա կարծիքով՝ Զելենսկին ավելի ու ավելի է նմանվում նրանցից մեկին․ WSJ
28.07.2026 | 16:39
Հայտնի է՝ ով է գլխավորելու Իտալիայի հավաքականը
28.07.2026 | 16:33
Իրանը հրապարակավ մահապատժի է ենթարկել երկու ցուցարարների
28.07.2026 | 16:25
Սևանա լճից ոռոգման նպատակով իրականացված ջրառի ամենացածր ցուցանիշն է գրանցվել 65 տարվա ընթացքում․ Ազիզյան
28.07.2026 | 16:13
Հայաստանում ռուսների կողմից բնակարանների պահանջարկն աճել է․ ԶԼՄ-ներ
28.07.2026 | 16:04
Օգոստոսի 1-ից ՍԱՏՄ-ն կստուգի սննդի առաքիչների բժշկական գրքույկները
28.07.2026 | 15:51
Երևանում ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով խարդախության համար հետախուզվողը
28.07.2026 | 15:39
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցը կսպասարկվի 87 նոր տրանսպորտային միջոցով
28.07.2026 | 15:28
«Հայփոստ»-ի շենքի քանդման նախապատրաստական աշխատանքներն սկսվել են․ Factor TV-ն ավելի վաղ ուսումնասիրել էր ծրագրի ռիսկերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 15:20
«Ոչ ոք ինձ չի ասում՝ ինչ պետք է վաճառենք»․ Թրամփը՝ Թուրքիային F-35-ների վաճառքին Նեթանյահուի դեմ հանդես գալու մասին
28.07.2026 | 15:15
Մ-17 ԱԱ. Ջանես Նազարյանը երեք տպավորիչ հաղթանակով կիսաեզրափակիչ դուրս եկավ Բաքվում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 15:10
Թուրքիան նորոգում է Գյումրի տանող երկաթուղային հատվածը // Կամո Արեյանի գործը դատարանում է․ ԼՈՒՐԵՐ
28.07.2026 | 15:00
Պեսկովն ասել է, թե Փաշինյանը Պուտինին չի հայտնել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հանրաքվեի անցկացման ժամկետները
28.07.2026 | 14:53
Բոլոր մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն․ Հայկ Կոնջորյանը՝ եղբոր ծեծի դեպքի մասին
Բոլորը

Ադրբեջանը մայիսի 22-ին Բրյուսելում կայացած հանդիպումը համարում է  օգտակար և արդյունավետ։ Լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն է արել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, գրում են տեղական լրատվամիջոցները։

«Բրյուսելում կայացած հանդիպումը համարում ենք օգտակար և արդյունավետ։ Չնայած Բրյուսելում որևէ փաստաթուղթ չի ստորագրվել, մի շարք հարցեր քննարկվել են բարձր մակարդակով։ Մի շարք հարցերի շուրջ դիրքորոշումները նման են եղել»,- ասել է Բայրամովը:

Նա նաև չի բացառել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ նոր հեռախոսազրույցի հավանականությունը։

«Այդ հեռախոսային բանակցությունները կապված են հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքի հետ։ Ներկա պահին հաջորդ հեռախոսազրույցի օրը որոշված ​​չէ։ Սակայն ես չեմ բացառում, որ անհրաժեշտության դեպքում նոր հեռախոսազրույցներ կկազմակերպվեն»,- ասել է ադրբեջանցի պաշտոնյան։

Նա նաև հիշեցրել է, որ տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի դելիմիտացիայի հանձնաժողովի առաջին նիստը։ Բայրամովը հայտարարել է, որ պաշտոնական Բաքուն ակնկալում է, որ փոխվարչապետերի մակարդակով աշխատանքային խմբի հաջորդ հանդիպման ժամանակ որոշակի փաստաթուղթ կհայտնվի բանակցությունների սեղանին։

«Մենք հուսով ենք, որ այս հանդիպմանը բանակցային սեղանին ինչ-որ փաստաթուղթ կհայտնվի»,- ասել է Բայրամովը։

Հիշեցնենք, որ մայիսի 22-ին Բրյուսելում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԵՄ Խորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ հանդիումը։

Էմմա Չոբանյան